ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կհետաձգվի մինչև նոյեմբեր։ Տեղեկությունը հայտնում են փառատոնի գրասենյակից և հավելում, որ փառատոնը կկայանա նոյեմբերի 1-8-ը։
««Ոսկե ծիրանի» թիմն այս օրերի ընթացքում ձեռնպահ մնաց հապշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19 փառատոնի անցկացման հետ, քանի որ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե գործընկեր փառատոների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի»,–ասված է հայտարարության մեջ:
Այնուամենայնիվ, երկարատև քննարկումների արդյունքում կորոնավիրուս համավարակի ստեղծած իրավիճակի պատճառով «Ոսկե ծիրանի» թիմը որոշում է կայացրել փառատոնը անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 1-8-ը: Տեղեկացվում է, որ այլ սցենարներ ևս առկա են, բայց այս պահին հաստատված է նոյեմբերը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3,1 մլն մարդ․ Թուրքիան առաջ է ընկել Իրանից
Նշենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Կորոնավիրուսի դրական կողմը. ֆլամինգոները Մումբայի լիճը վարդագույն են ներկել. տեսանյութ
Դրա տարածումը կանխելու համար աշխարհում բազմաթիվ հայտնի ու մասսշտաբային մարզական ու մշակութային միջոցառումներ հետաձգվել կամ չեղարկվել են։ Մեկ տարով հետաձգվել են անգամ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 68 տարեկանում մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա դուստրը` Թամարա Ստեփանյանը։ Դերասանի մահվան պատճառը ուղեղի կաթվածն է։
Դուստրը նշեց, որ հայրը 4 օր կոմայի մեջ է եղել։ Այսօր առավոտյան սրտի աշխատանքը կանգ է առել, բժիշկներն ամեն ջանք գործադրել են նրա կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։ Ժամը 12։00-ի սահմանում նա մահացել է։
Դերասանի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում հունվարի 21-ին` ժամը 18:00-ին։
Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։
2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։
Ավելի քան 100 դեր է խաղացել տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Էրեբունի–Երևան» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Նրա սցենարով նկարահանվել են երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմեր։
Էդուարդ Տեր-Ղազարյանն իր վարպետությունը ժառանգաբար փոխանցել է թոռնուհուն և ծոռներին։ Նրանցից մեկը՝ Աննան, որը 14 տարեկանից զբաղվում է միկրոքանդակագործությամբ, սերդոլիկի վրա քանդակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը և տեղադրել բրնձի հատիկի վրա:
Աննան ցանկանում է այդ դիմանկարը հայ ժողովրդի անունից նվիրել Պուտինին։
Ինչպես Չապլինն ու Քաջ Նազարը հայտնվեցին ասեղի անցքում. հրաշագործ Էդուարդ Ղազարյանի մասին
Վարպետներն իրենց աշխատանքները ներկայացրել են Հայաստանում։ Արվեստի եզակի գործերն արդեն տեսել են ավելի քան 10 հազար հայ դպրոցականներ։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ է հրապարակել: Այս անգամ նա հրապարակել է ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի մեկնաբանություններ՝ կցելով սքրինշոթեր։
1) Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին։
2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է։
3) Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ։
4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել։
5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պետք է նույնկերպ սպանվեն։
6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն։
7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես։
8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում։
9 ) -Ո՞վ է մեր թշնամին։
- Հայաստանը։
- Ի՞նչ ենք զգում հայերի հանդեպ։
- Ատելություն։
- Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ շների պես կքշենք Ղարաբաղից։
- Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես։
10) Գլխատված հայ զինվորի նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ։
«Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերն, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե´ ադրբեջանական, թե´ թուրքական աղբյուրներ են: Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում», - գրել է Թաթոյանը։
«Պետք է սպանենք հայերին». Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային գործիչների խոսքերը
Նշենք, որ մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով: