Սերժ Թանկյան. արխիվային լուսանկար

Տրիո, որին դժվար է հավատալ․ Սերժ Թանկյանը, Միշոն ու Սեբուն միասին երգ են թողարկել

284
(Թարմացված է 20:57 03.04.2020)
Երգն էլ ոչ թե Հայաստանի մասին է, ինչպես կարելի էր ենթադրել, այլ հանրության մեջ ավելորդ զգալու ու մենության։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik․ Մի քանի տարի առաջ չէինք հավատա նման տեղեկությանը, բայց այն իրողություն է․ աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը և հայ ռեփեր Միշոն միասին երգ են թողարկել։ Նրանք էլ քիչ չէին, միացել է նաև ամերիկահայ փոփ երգիչ Սեբուն՝ Սեպուհ Սիմոնյանը։

«Վույ աման–2». Սիրուշոն նոր երգ է ձայնագրում Սեբուի հետ

Բայց երեք հայերը իրար գլխի են հավաքվել ոչ թե Հայաստանի մասին երգելու, ինչպես կարելի էր ենթադրել, այլ մենության։ «Ինտրովերտ» (Ինձ կարող ես գիժ ասել) երգում Թանկյանն ու Սեբուն անգլերենով մելոդիկ հատվածներ են երգում, իսկ Միշոն իր հայերեն ագրեսիվ ռեփով խախտում է նրանց մելանխոլիան։

Երգի թեման ծանր է: Այն հանրության մեջ ավելորդ զգալու մասին է։ Բառերն էլ բավականին պոետիկ են։

Օրինակ՝ Թանկյանի հատվածում նման տողեր կան․
«Ժամացույցի սլաքները գլխումս են աղմկում։ Նրանք իմ նյարդերն են սղոցում։ Բայց դրանք իմ նյարդերը չեն, նրանցն են։ Նրանք են փոխանցել ինձ իրենց նյարդերը»։

Ռեփեր Միշոն Պարույր Սևակ է կարդում Sputnik.Ընթերցում նախագծի համար
Իսկ Միշոն ասում է․

«Մեկ ա՝ անտեր ենք, համաձայն չե՞ս։ Ես ընտրել եմ կրոնս՝ ինքնահավատքն ա։ Երբ թուքը մեկի կարա մյուսի արցունքը դառնա, ես գտնում եմ մի տեղ, որ վրես չանդրադառնան»։

Տեսահոլովակի նկարագրությունում գրված է, որ երգի վրա աշխատելիս երեք արտիստները երեք տարբեր աշխարհամասերում են եղել. Սեբուն՝ ԱՄՆ-ում, Միշոն՝ Հայաստանում, Թանկյանն էլ՝ Նոր Զելանդիայում։

«Միշա, Սերժ ու Արցախ». փոքրիկ ղարաբաղցին երգել է Թանկյանի հետ. տեսանյութ

284
թեգերը:
հայեր, հայ, տեսահոլովակ, Սերժ Թանկյան
Ըստ թեմայի
Գայանե Ասլամազյանը նկարահանվել է Թաթա Սիմոնյանի նոր տեսահոլովակում. տեսանյութ
Կրքոտ և գրավիչ. Յանա Եգորյանը նկարահանվել է հայ երգչի տեսահոլովակում
Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը Վալենտինի օրվա կապակցությամբ նոր տեսահոլովակ է պատրաստել
Աթենա Մանուկյան

«Եվրատեսիլ 2020». Աթենա Մանուկյանն առցանց քվեարկության արդյունքում 3-րդ տեղն է գրավել

577
(Թարմացված է 15:30 30.05.2020)
Հանդիսատեսը հաղթանակը շնորհել է Շվեյցարիայի Gjon's Tears անունով մասնակցին, երկրորդ հորիզոնականում Լատվիայի ներկայացուցիչ Samanta Tīna-ն է, երրորդում՝ հայ երգչուհին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ «Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթի Հայաստանի մասնակից Աթենա Մանուկյանը առցանց հարցման արդյունքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է riafan.ru-ն։

Բանն այն է, որ մրցույթի չեղարկումից և Europe Shine A Light («Եվրոպան շողում է») համերգից հետո կազմակերպիչները որոշել են առցանց հարցումներ անցկացնել՝ հասկանալու համար, թե որ երկիրը կարող է հաղթել «Եվրատեսիլ 2020»-ում։

Հանդիսատեսը հաղթանակը շնորհել է Շվեյցարիայի Gjon's Tears անունով մասնակցին, երկրորդ հորիզոնականում Լատվիայի ներկայացուցիչ Samanta Tīna-ն է, երրորդում՝ հայ երգչուհին։

Նշենք, որ Europe Shine A Light («Եվրոպան շողում է») համերգը կայացավ «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլի փոխարեն, որը պիտի անցկացվեր Ռոտերդամում (Նիդեռլանդներ) մայիսի 12-16-ն, բայց Եվրոպայի հեռարձակման միավորումը միջոցառումը չեղարկեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հայաստանի մասնակից Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլ 2020»-ի մասնակից մյուս 40 երկրների ներկայացուցիչների հետ մասնակցեց առցանց համերգին։

 

577
թեգերը:
Հայաստան, Աթենա Մանուկյան, Եվրատեսիլ
Ըստ թեմայի
«Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտնել են հաջորդ տարի մրցույթին մասնակցելու կանոնները
Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգը․ երկրպագուները գոհ են
«Կվերադառնանք ավելի ուժեղ»․ Աթենա Մանուկյանն անդրադարձել է «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկմանը
Ձիթողցյանների տուն-թանգարանը

Հետ չմնալով Լուվրից ու Էրմիտաժից. Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով

338
(Թարմացված է 18:54 28.05.2020)
Համակարգի միջոցով այցելուները հնարավորություն կունենան 6 լեզուներով ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Քաղաք այցելած հյուրերին Գյումրու կենցաղն ու արհեստներն այսուհետ կներկայացվի նաև աուդիո տարբերակով՝ 6 լեզուներով: Գյումրու ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը` Ձիթողցյանների տուն–թանգարանը, մայիս 28-ին  համալրվեց աուդիոգիդ համակարգով:

В музее народной архитектуры и городского быта стали использовать аудио-гиды на 6 языках (28 мая 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով

Համակարգի  միջոցով այցելուները հնարավորություն կունենան 6 լեզուներով ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։ Համակարգը շատ պարզ է գործում՝ նախ տեքստերը տարբեր լեզուներով ձայնագրվում են ու պահվում համակարգում, թանգարանում այցելուն իր ցանկությամբ, սարքի միջոցով կարող է ընտրել ոչ միայն լեզուն, այլ նաև` թե որ ցուցանմուշի մասին է ցանկանում տեղեկություն ստանալ: Նմանատիպ համակարգերով հագեցած են աշխարհի ժամանակակից շատ թանգարաններ, այդ թվում`Լուվրն ու Էրմիտաժը:

Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն

Գյումրու ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը Հայաստանում  նման համակարգ ունեցող «առաջամարտիկներից» է, նմանատիպ համակարգ ունի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, իսկ Մատենադարանը՝ ռադիոգիդ:

В музее народной архитектуры и городского быта стали использовать аудио-гиды на 6 языках (28 мая 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով

Թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանն է նշում՝ այլևս եվրոպական թանգարաններին այս հարցով «նախանձելու» առիթ չունենք:

 «Շատ թանկարժեք նվեր է թանգարանի համար: Առաջին անգամ աուդոգիդ համակարգի հանդիպել էի 2001 թվականին ԱՄՆ-ում վերապատրաստման ժամանակ: Եվ ահա մեր թանգարանն էլ համալրվեց աուդոգիդով»,-նշեց Սոնա Հարությունյանը:

В музее народной архитектуры и городского быта стали использовать аудио-гиды на 6 языках (28 мая 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով

Աուդիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով։

Ում է կարոտում օրիորդը. Գյումրու Ձիթողցյանների տան գաղտնիքները. լուսանկարներ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ևս  թանգարանի համալրումը շատ է կարևորում հատկապես այժմ, երբ համավարակի պատճառով նոր դժվարություններ են առաջ եկել։ «Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալ մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը նոր տեխնոլոգիաների միջոցով։ Ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ներդրումը չափազանց կարևոր է, և մեզ մոտ այս բացը լրացվեց հիմա»,- նշեց Պետրոսյանը։

В музее народной архитектуры и городского быта стали использовать аудио-гиды на 6 языках (28 мая 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով

Համակարգը թանգարանին նվիրատվություն է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից. բանկն իր 15-ամյակին նվիրված մշակութային և սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար:

338
թեգերը:
Ձիթողցյանների տուն–թանգարան, Գյումրի
Երևան

Անձրև կգա, բայց օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 00:38 02.06.2020)
Օդերևութաբանները կանխատեսել են, որ անձրևները կուղեկցվեն ամպրոպով, իսկ այդ ժամանակ քամին կուժգնանա։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր, վաղը և հունիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հունիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:

Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +30–ից +32–ի սահմանում, իսկ գիշերը կհասնի +17–ի։

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ

0
թեգերը:
Մարզ, եղանակ, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ալեքսը խորթ հորը տեսավ, ասաց` արի փախնենք». Հերմինեն վստահեցնում է, որ ընտանիքը ստում է
Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը
44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը