00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտյոմը, Միքայելն ու փոքրիկ Մարին հաղթանակով են վերադարձել միջազգային մրցույթներից

© Sputnik / Aram NersesyanРепетиция оркестра WCIT перед концертом
Репетиция оркестра WCIT перед концертом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լսումներին մասնակցել են ավելի քան 300 երաժիշտ, ընդ որում` եզրափակիչ անցած հինգից երկուսը հայերն են եղել։ Իսկ Անտոնիո Յանիգրոյի անվան թավջութակի միջազգային XII մրցույթի հաղթող է ճանաչվել 10 տարեկան հայուհին։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Պատանի հայերը հրաշալի արդյունքներ են գրանցել թավջութակի միջազգային մրցույթներում։ Արտյոմ Իոաննիսյանն ու Միքայել Ոսկանյանն Ավստրիայում հաղթահարել են Աննա Կուլի անվան հեղինակավոր մրցույթի բոլոր փուլերը և ընդգրկվել լավագույն հնգյակում, իսկ 10 տարեկան Մարի Հակոբյանն առաջին տեղն է գրավել Խորվաթիայում, Անտոնիո Յանիգրոյի անվան թավջութակի միջազգային XII մրցույթում։ Երեխաներն իրենց նվաճումների մասին պատմեցին Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ։

Отрывок из французского телешоу Voice - Sputnik Արմենիա
Պատանի հայը զարմացրել է Լարա Ֆաբիանին ֆրանսիական «Ձայնը» շոուում. տեսանյութ

«Ես երրորդ տեղը գրավեցի։ Նվագեցի Բախի, Ստրավինսկու, Հայդենի ստեղծագործությունները...», – ասաց Արտյոմը։

Միքայելն իր հերթին նշեց, որ եզրափակիչ դուրս եկած հինգից երկուսը հայ էին։

Նրա խոսքով` մրցույթին մասնակցել են 300 երեխա աշխարհի ավելի քան 30 երկրից, այդ թվում` Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ավստրալիայից, Չինաստանից և այլն։ Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված է եղել հայտնի թավջութակահար Յան Վենսինը։

«Առաջին անգամ էի նման լուրջ և դժվար մրցույթի մասնակցում։ Սա մեզ համար հսկայական փորձ էր», – ավելացրեց թավջութակահարը։

Սկորսեզեի հայազգի սցենարիստը. ինչպես իրաքահայ տղան նվաճեց Հոլիվուդը

Ինչ վերաբերում է Մարիին, ապա նա մեդալով է վերադարձել։ 9-11 տարեկանների շրջանում անցկացված մրցույթում, որին մասնակցել է 18 երեխա, նա գրավել է առաջին տեղը և արժանացել հատուկ մրցանակի։ Առաջին անգամ է մասնակցել նման խոշոր մրցույթի, բայց խոստովանում է, որ շատ չի հուզվել։ Հաղթանակի համար շատ է ուրախացել։ Մարին պատրաստվում է հետագայում ևս Հայաստանը ներկայացնել միջազգային մրցույթներում։

ՀՀ գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանն իր հերթին նշեց, որ տաղանդավոր երեխաները միշտ էլ գերատեսչության ուշադրության կենտրոնում են եղել։

Съемки фильма Свадьба в тылу - Sputnik Արմենիա
«Նախադեպը չունի Հայաստանում». «Հարսանիք թիկունքումը» մեծ էկրան կբարձրանա

Նրա խոսքով` ինչ–որ պահի նվազել էր լարային գործիքների, մասնավորապես թավջութակի նկատմամբ հետաքրքրությունը։ Այդ ժամանակ նախարարությունը որոշել էր հատուկ ծրագիր մշակել ու իրականացնել։

«Եվ այսօր արդեն, ինչպես տեսնում եք, արդյունք կա։ Շատ ուրախ եմ, որ հենց երիտասարդ սերունդն է հաջողության հասնում։ Իսկ դա իսկապես հաջողություն է։ Ընդ որում` այս տաղանդավոր երեխաները միակը չեն, վստահեցնում եմ ձեզ», – ասաց նա` հավելելով, որ այդ առումով միշտ առաջատար է եղել Չայկովսկու անվան դպրոցը։

Նա ուրախությամբ նշեց, որ դպրոցը պահպանում է ավանդույթները։

Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանն էլ, շնորհավորելով երեխաներին և նրանց ուսուցիչներին, նշեց, որ այս պարգևները առանձնահատուկ նշանակություն ունեն։

«Թավջութակահարներն միշտ ավելի քիչ են, քան ջութակահարները, բայց մեր երեք թավջութակահարներին հաջողվեց մրցանակներով վերադառնալ», – ասաց նա։

Կոստանդյանն ավելացրեց նաև` այդ տարիքում նման մրցույթները մեծ սթրես են, բայց պրոֆեսիոնալ տեսանկյունից` մեծ քայլ։

«Մեր երեխաները միշտ հետաքրքրում են արտասահմանյան մասնագետներին», – ասաց Չայկովսկու անվան դպրոցի տնօրենը։

Նա նշեց, որ նախարարության աջակցությունն էլ շատ արժեքավոր է և միևնույն ժամանակ պարտավորեցնող։

Անմոռանալի պարեր. աշխարհի տարբեր երկրների պարողները կհավաքվեն Երևանում

Լրահոս
0