Ստանիսլավսկու անվան թատրոն

Ռուս դրամատուրգը նոր շունչ է տվել «Քաջ Նազարին». Ստանիսլավսկու բեմում պրեմիերա է լինելու

204
(Թարմացված է 14:48 21.02.2020)
Եթե Հովհաննես Թումանյանը ողջ լիներ, հաստատ կհավաներ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրված «Քաջ Նազարը»։ Բեմադրության հեղինակներն ասում են` ինչու։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» նոր կյանք է ստացել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց, որ ներկայացումը տոնական, ուրախ ու մի փոքր խուլիգանական է ստացվել։

«Ներկայացման պրեմիերան կկայանա փետրվարի 28–ին ու 29–ին։ Ներկայացումը խուլիգանական է ստացվել։ Արդեն երկրորդ փորձի ժամանակ հասկացանք, որ չենք կարող սահմանափակվել փոքրիկ հանդիսատեսով ու միայն երեխաների համար բեմադրել այն», – ասաց Ներսիսյանը։

Նրա խոսքով` «Քաջ Նազարը» ոչ թե պարզապես հեքիաթ է, այլ փիլիսոփայական առակ։ Բեմում ներկայացվելու է առակի ժանրում, բայց նաև համեմվելու է հումորով ու թատրոնի հանդեպ սիրով։ Ստացվել է ժողովրդական հեքիաթ` թարմ հայացքով, որի հեղինակը ռուս դրամատուրգ Դմիտրի Դաշկովն է։

Пресс-конференция с руководством Ереванского Драматического Театра имени К. Станиславского
© Sputnik / Asatur Yesayants.
Կարեն Ներսիսյան, Մարիանն Մխիթարյանն ու Անդրեյ Զապորոժսկին

«Քաջ Նազար» ներկայացման համար Սանկտ Պետերբուրգից հրավիրված նկարիչ Անդրեյ Զապորոժսկինն էլ ասաց, որ ներկայացման մեջ շատ են գույները, նույնքան վառ, ինչպես հայկական խոհանոցը, բնությունն ու համեմունքները։

«Ինձ գրավեց բուն պատմությունը, սյուժեների բազմազանությունը», – ասաց Զապորոժսկին։

Սա նկարչի հայաստանյան երկրորդ այցն է։ Առաջին անգամ ամռանն է եկել, խոստովանում է, որ այստեղ շատ լավ է կարողանում աշխատել։

Կարեն Ներսիսյանը վստահեցրեց, որ թատերախումբը չի պատրաստվում կանգ առնել «Քաջ Նազարի» վրա։ Մայիսին հանդիսատեսը թատրոնի բեմում կտեսնի նաև Լեոնիդ Զորինի պրեսի հիմա վրա բեմադրած «Վարշավյան մեղեդին», Անտոն Չեխովի «Բալենու այգին», Միխայիլ Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» ներկայացումները։

Բացառիկ համերգ. 20 տարվա դադարից հետո Հայաստանում կհնչի Բախի հանճարեղ ստեղծագործությունը

Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն իր հերթին նշեց, որ թատրոնը դեռ սեփական միջոցներով է գլուխը պահում։ Շուտով հյուրախաղերի կմեկնեն ոչ միայն երկրից դուրս, այլև հանրապետության ներսում։

«Մենք պատրաստվում ենք թատրոնի գործունեությունն ընդլայնել նաև Երևանից դուրս»,– ասաց Մխիթարյանը Sputnik Արմենիան մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։

Նրա խոսքով` թատերախումբը հյուրախաղերի է մեկնելու մարտի վերջին–ապրիլի սկզբին։

Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը Թումանյան են ասմունքում. տեսանյութ

204
թեգերը:
թատերական ներկայացում, Թատրոն
Ըստ թեմայի
Պոեմների և կտավների վրա կառուցված սերը. հայ նկարչի և վրացի գեղեցկուհու հուզիչ պատմությունը
Ինչ աշխատանքներ կներկայացվեն Երևանում կայանալիք «Դալի և Պիկասո» ցուցահանդեսում
Թոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ