Աթենա Մանուկյան

Հայտնի է` ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2020»–ում

1111
(Թարմացված է 02:21 16.02.2020)
Այս երգչուհին արդեն խոստացել է, որ լավ շոու է ներկայացնելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի– Sputnik. «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի երգչուհի Աթենա Մանուկյանը։

Քիչ առաջ նա հաղթեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում։  Հաղթողին որոշեցին միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրին (ձայների 33.3%) և հեռուստադիտողները (ձայների 33.3%)։

Աթենա Մանուկյանն արդեն խոստացել է լավ շոու ծրագրով ներկայանալ մրցույթին։

Նրա «Chains On You» երգի գլխավոր ուղերձն այն է, որ յուրաքանչյուրն իր ներսում շողշողացող ադամանդ ունի, և հաճախ այդ ադամանդը փորձում են խլել, բայց պետք է հիշել, որ այդ ադամանը շողշողում է միայն այն ժամանակ, երբ այն մենք ենք կրում։

Մոսկվայի սրճարանում թոշակառու կինը նվագել է «Արեգակին պետք է հեռվից նայել» երգը. տեսանյութ

«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի մայիսի 12-14-ը Նիդեռլանդների Թագավորությունում: Մրցույթի անցկացման իրավունքը Նիդեռլանդները վաստակել Է Թել Ավիվում կայացած 2019 թվականի մրցույթում իր ներկայացուցիչ Դունկան Լոուրենսի Arcade երգով հաղթելուց հետո:

Աթենան ելույթ կունենա մայիսի 14-ին։

Սեյրան Օհանյանի կինը երգում է` ես քեզ համար էրվում եմ. տեսանյութ

 

 

1111
թեգերը:
Աթենա Մանուկյան, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Խմբակցության հերթական «պառակտումը». «Իմ քայլի» երգը երգված է. տեսանյութ
Մարգարիտա Սիմոնյանի սկեսուրը «Դլե յաման» է երգում. տեսանյութ
Կրքոտ և գրավիչ. Յանա Եգորյանը նկարահանվել է հայ երգչի տեսահոլովակում
Սերգեյ Սմբատյան

Կորոնավիրուսը չի խանգարի․ Երևանում 18-օրյա առցանց երաժշտական փառատոն կանցկացվի

64
(Թարմացված է 17:07 09.07.2020)
Մոտ երկու տասնյակ սիմֆոնիկ և կամերային համերգներ կլինեն, մենակատարները հանրահայտ ստեղծագործություններ կնվագեն, բոլորի ելույթները կտեսաձայնագրվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հուլիսի 10-28-ը Երևանում կկայանա «Music 20» առցանց միջազգային փառատոնը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնի շրջանակում 19 սիմֆոնիկ և կամերային համերգ տեղի կունենա, ավելի քան 20 մենակատար հանդես կգան հանրահայտ դասական ստեղծագործություններով։ Նրանց բոլորի ելույթները տեսաձայնագրվելու են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնեց, որ, չնայած կորոնավիրուսի պատճառով այլ երկրներում միջոցառումները հանված են, Հայաստանում կարողանում են մեծամասշտաբ միջոցառում կազմակերպել` անվտանգության բոլոր կանոնները պահելով։

Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

«Հուսով եմ, որ բոլորը կոգևորվեն այս փառատոնից: Մենք բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ կարողացանք սա կազմակերպել», - ասաց Ղազարյանը։

Սմբատյանի խոսքով՝ ամեն օր տարբեր դիրիժորներ կլինեն, տարբեր մենակատարներ և տարբեր երաժշտություն:

«Աշխարհում չկա որեւէ այլ փառատոն, որը մեկնարկում է այսքան խիտ ծրագրով և այսքան հանրահայտ արտիստներով», - նշեց Սմբատյանը։

Երևանի ռուսական թատրոնը բաց հարթակների համար նախատեսված ներկայացումներ է բեմադրում

Փառատոնին մասնակցելու են հայտնի երաժիշտներ Գլորիա Քամփաները, Վերոնիկա Ջովեան, Մարիուս Ստրավինսկին, Իգոր Ֆյոդորովը, Նիկիտա Մնդոյանցը, Հայկ Մելիքյանը, Անդրեյ Գուգնինը, Դմիտրի Յաբլոնսկին, Գևորգ Հակոբյանը և այլք։

Սունդուկյանի անվան թատրոնին 120 մլն դրամ է տրամադրվել. ինչ խնդիր կլուծվի թատրոնում

Փառատոնի հովանավորն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։

64
թեգերը:
փառատոն, Համերգ, Սերգեյ Սմբատյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ
Դմիտրի Պեսկով. արխիվային լուսանկար

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայում գտնվող Սուրբ  Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը

218
(Թարմացված է 15:58 06.07.2020)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ միայն հոգևոր, այլ նաև զբոսաշրջային արժեք է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Կրեմլում հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի մասին հարցի որոշման ժամանակ հաշվի կառնեն այդ սրբավայրի նշանակությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հարցն այսօր այսկերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություն անցկացնել` նպատակ ունենալով Սուրբ Սոֆիայի տաճարը նախապատրաստել այն պաշտոնապես մզկիթի վերափոխելու համար։

Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի կարող մեկնաբանել բուն որոշումը, քանի որ դա Թուրքիայի ներքին գործն է։  Նա հիշեցրել է, որ այդ հարցով իր կարծիքն արդեն իսկ  հայտնել է ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ինչպես նաև փոխարտգործնախարարը։

«Կարող եմ միայն ասել, որ, անկասկած, մենք հույս ունենք, որ Սոֆիայի կարգավիճակը` որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, հաշվի կառնվի», –լրագրողներին ասել է Պեսկովը։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ հոգևոր արժեքից բացի, տաճարն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Պեսկովը հիշեցրել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը սիրված համաշխարհային գլուխգործոց է բոլոր երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում` Ռուսաստանի։

Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարությունները արդեն կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու ծրագրից։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր հերթին խորը մտահոգություն է հայտնել  Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը վերանայելու վերաբերյալ որոշ թուրք քաղաքական գործիչների կոչերի հետ կապված։ Նա հայտարարել է, որ «Սուրբ Սոֆիային սպառնացող վտանգը ողջ քրիստոնեական քաղաքակրթությանը սպառնացող վտանգ է»։

Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է

218
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, մզկիթ, Սուրբ Սոֆիայի տաճար, Թուրքիա, Դմիտրի Պեսկով, Կրեմլ
Ըստ թեմայի
Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ
Բաբայան. «Արցախում որևէ մզկիթ չի պղծվել»
Քրիստոնեական Հայաստանի իսլամական սիրտը․ ինչո՞վ է հայտնի Երևանի Կապույտ մզկիթը
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

181
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

181
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական