00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատկերացրեք` նման բան անեին Իսրայելի քաղաքացու հանդեպ. Պապյանը` հայ երգչուհու դեպքի մասին

CC BY 3.0 / Konrad Kuhn / Hasmik Papian, SopranoАсмик Папян
Асмик Папян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրերս հայ հասարակությանը ցնցեց տեղեկությունն այն մասին, որ օպերային երգիչ, ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է Դրեզդենի օպերայում նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` նրա հայ լինելու պատճառով, ու կազմակերպիչները հանել են Մանթաշյանի ելույթը։

Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է օպերային երգչուհի, սոպրանո, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի հետ, իմացել նրա կարծիքը կատարվածի վերաբերյալ։ Զրուցել է Կարեն Ավետիսյանը։

–Տիկին Պապյան, ի՞նչ մտորումներ ունեք Ռուզան Մանթաշյանի շուրջ դրեզդենյան դեպքերի վերաբերյալ։

-Դրեզդենյան դեպքերին վերաբերվում եմ բացասաբար, այն աննախադեպ էր իր ձևով և բովանդակությամբ: Արհամարհվեցին հայ երգչուհու շահերը, նրա անձին հասցվեց բարոյական վնաս:

Сопрано Рузан Манташян во время концерта - Sputnik Արմենիա
Ռուզան Մանթաշյանը պիտի երգեր. երգչուհու գործակալը պատասխանել է ադրբեջանցի տենորին

Ռուզան Մանթաշյանի փոխարեն ես ավելի հեռուն կգնայի, կպահանջեի իմ իրավունքի և շահերի վերականգնում ու վնասի հատուցում:

Սակայն կարող եմ իրեն հասկանալ և հարգել իր դիրքորոշումը, քանի որ տեղյակ չեմ` ինչ փուլում են բանակցությունները։ Հնարավոր է, որ իրեն առաջարկվի փոխհատուցում` այլ ելույթների հնարավորության տեսքով:

-Ձեր բազմամյա կարիերայի ընթացքում երբևէ ականատես եղե՞լ եք նման քսենոֆոբիկ դրսևորումների, և ի՞նչ զարգացումներ էին ստանում նման նախադեպերը։

- Նմանատիպ դեպքի երբևէ ականատես չեմ եղել, բայց պատահել է, որ իմ այս կամ այն իրավունքի ոտնահարման համար դիմել եմ դատարան, ծախսել եմ շատ ժամանակ և միջոցներ, բայց միշտ հաղթել եմ` վերականգնելով արդարությունը և իմ արժանապատվութունը, որոնք ինձ համար անգնահատելի արժեքներ են:

-Աֆիշների վրայից հետզհետե պակասում է փակագծերում այս կամ այն երկրի հիշատակումը։ Կարո՞ղ է արդյոք այդ մոտեցումը վերացնել նման կոնֆլիկտները, և առհասարակ որքանո՞վ է այսօր ազգային պատկանելության հիշատակումը կարևոր ժամանակակից օպերային աշխարհում։

-Թերևս պաստառների վրա չի նշվում ազգությունը, բայց ծրագրերում անպայման նշվում է: Յուրաքանչյուր երկիր, ներառյալ մեծերն ու հզորները, հավասարապես հպարտանում են իրենց հայրենակից թե՛ երգիչների և թե՛ մարզիկների հաջողություններով:

Ադրբեջանցի երգիչը Ռուզան Մանթաշյանի վերաբերյալ հայտարարություն է արել

Ազգային պատկանելությունը կարևոր է յուրաքանչյուր երգչի անհատականությունը, ձայնի «գույնը», երանգը տարբերակելու համար: Իմ երգած Աիդան, Նորման, Տոսկան նման չեն եղել, օրինակ, իտալացի, ռուս կամ գերմանացի երգչուհիների համանուն դերակատարումներին:

Նմանատիպ կոնֆլիկտները կարող են վերանալ այդպիսի երևույթները հանրայնորեն պախարակելու և դրանց դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու դեպքում միայն:

-Ինչպիսի՞ դիրքորոշում պետք է հայտնեն ՀՀ պետական մարմիններ նման դեպքերում։

-Հայաստանի ԱԳՆ-ն կամ Մշակույթի նախարարությունը կարող են նվազագույնը բողոքի նամակ հղել տվյալ հաստատությանը, որը բավարար կամք չի դրսևորել այդ ամոթալի երևույթը կանխելու համար:

Պատկերացրեք, եթե նմանատիպ վարք ցուցաբերվեր Իսրայելի քաղաքացու հանդեպ։

Կոնյակ, գինի և Խաչատրյան. Մոնակոյում առաջին անգամ «Հայաստանի օրեր» կանցկացվեն

Հիշեցնենք, որ հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` ազգությամբ ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Հայտարարության համաձայն` համերգի կազմակերպիչները հանել են հայ երգչուհու ելույթը։

Փառատոնի կազմակերպիչներն էլ հայտարարություն տարածեցին` վստահեցնելով, որ Էյվազովը նման բան չի ասել, իսկ Մանթաշյանն էլ ընդհանրապես հրավիրված չի եղել փառատոնին։ SemperOpernball–ի կազմկոմիտեն նշեց, որ հավանաբար հայ երգչուհուն ներկայացնող Massis Opèra ֆրանսիական համերգային գործակալության հետ թյուրըմբռնում է եղել։

Լրահոս
0