Լևոն Մալխասյան

Երևանը կրկին կլցվի ջազային հնչյուններով. մայրաքաղաքում կտոնեն Լևոն Մալխասյանի 75-ամյակը

134
(Թարմացված է 15:27 28.11.2019)
Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգների շրջանակում Հայաստան կժամանեն լեգենդար Take 6 խումբը և տաղանդավոր իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ կկազմակերպվեն մեծամասշտաբ համերգներ՝ համաշխարհային և հայ հռչակ վայելող արտիստների մասնակցությամբ:

Այս առթիվ կրկին Հայաստան կժամանի իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը: Նա դեկտեմբերի 8-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի հետ համերգ կունենա, որի ժամանակ նրանց կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Ռուսական էկրաններին Երևանի երաժիշտների մասին պատմող ֆիլմն է

Հիշեցնենք, որ Ավիշայ Քոեն առաջին անգամ Հայաստան էր եկել 2017 թվականի մայիսին: Նրա հետ բացառիկ համերգին նվագեցին  ճանաչված երաժիշտներ Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը՝ (դաշնամուր):

Հայաստան կժամանի նաև  Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6  խումբը: Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը Երևանում ելույթ է ունենալու առաջին անգամ:  Դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա լեգենդար խմբի համերգը:

Իսկ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի կունենա  դեկտեմբերի 25-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը և ընկերները:

Հավելենք, որ Լևոն Մալխասյանը ծնվել է 1945թ. Երևանում: 1963թ. Երևանում կազմավորել է առաջին ջազ եռյակը, որը հետագայում անվանվել է «Լևոն Մալխասյանի ջազ կվարտետ»: 1980-ականների սկզբին Հենրիկ Իգիթյանի Գեղագիտական կենտրոնում հիմնել է ջազ ակումբ, որում ներգրավված են եղել գրեթե բոլոր հայ ջազ երաժիշտները։ Ակումբը կազմակերպել է բազմաթիվ ջազ-փառատոներ: 1998թ. Երևանում կազմակերպել է առաջին միջազգային ջազ փառատոնը, 2000թ.` երկրորդը, 2006թ.` երրորդը, որոնց շրջանակում Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ ջազ երգիչներ, երաժիշտներ ու խմբեր` Չիկ Կորեա, «Նյու Յորք Վոիսիս», «Earth, Wind & Fire» և այլն:

Լևոն Մալխասյան. «Հոպ, ընկերներ, ես շարունակողն եմ»

2006թ. եղել է «Մալխաս» ջազ ակումբի համահիմնադիրը, որի երաժշտական ղեկավարն է: Բազմաթիվ ջազ մրցույթների դափնեկիր է: 1999թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2003թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2008թ.` ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալի` հայկական ջազ երաժշտությունը արտերկրում տարածելու համար, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: 2007թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2013թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

134
թեգերը:
Երևան, ջազ, Լևոն Մալխասյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ մասնակցել է ջազի տոնին. լուսանկարներ
Ու միայն Երևանում էր դա խրախուսվում. քաղաքը, որը չդադարեց ջազ լսել
Հայերի ջազ–«բանդան» զվարճացավ Մոսկվայում. Մալխասն ինքնահաստատվելու կարիք չունի
Հայ երաժիշտների մասին ֆիլմն առանձնացել է Նյու Յորքում կայացած RusDocFilmFest-ում
Fashion Award 2021 մրցույթի Անահիտ Գալատեան

Ծանոթացե՛ք, Անահիտ Գալատեա. հայկական բարձր նորաձևության նոր թագուհին

260
(Թարմացված է 14:58 16.06.2021)
Ասիմետրիկ գծեր, «ամորֆ ձևվածք», լատեքսի և կաշվի առատություն. այս ամենը կգտնեք ամսվա ամենաքննարկվող հայ դիզայների նոր հավաքածուում։

Վիկտորյա Պիսարենկո, Sputnik Արմենիա

Կորոնավիրուսի համավարակն ազդել է մարդկանց հոգեկան վիճակի վրա։ Ոմանց համար անցած 2020 թվականը դադարի և ստեղծագործական ճգնաժամի ժամանակաշրջան էր։ Բայց  ստեղծագործ գաղափարների հենց այդ «լճացումն» է, որ այսօր հիմք է հանդիսանում ամենաինքնատիպ գեղարվեստական աշխատանքների համար։ Այսօրվա մեր հերոսուհու պարագայում` հագուստի հավաքածուի ստեղծման։

View this post on Instagram

A post shared by GALATEA (@galateaisme)

Երիտասարդ դիզայներ Անահիտ Գալատեայի «Տեխնո հումանիզմ» անունը կրող նոր հավաքածուն պատմում է համաշխարհային լոքդաունը վերապրած մարդկանց պատմությունը։ 10 կերպարները ցույց են տալիս 3 տիպիկ վիճակներ, որոնց միջով մարտից–հունիս ստիպված եղան անցնել բոլոր  հայ «կորոնա–բանտարկյալները». դեպրեսիա, հարմարեցում և վերածնում։

Մարտի սկզբին Գալատեան իր ընկերուհու հետ միասին Ֆլորենցիայից վերադարձավ հայրենի քաղաք։

Պատճառը Իտալիայում COVID-19–ի տարածման հետ կապված վատթարացող վիճակն էր։

«Մենք տոմսեր գնեցինք առաջիկա չվերթի համար և իրերի փոքր ճամպրուկ հավաքեցինք։ Ես և Անին (Գալատեայի մոտ ընկերուհին) մտածում էինք, որ իրավիճակը կկարգավորվի երեք շաբաթից, ավել չի տևի։ Սակայն մեկ տարի անց էլ ես դեռ այստեղ եմ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Անահիտ Գալատեան։

Տոսկանայի կենտրոնում հագեցած կյանքից հետո դիզայները ստիպված էր «բանտարկվել» Երևանի կենտրոնում գտնվող փոքր բնակարանում։ Ամբողջ կյանքը պտտվում էր հեռուստաէկրանի, լափթոփի և հեռախոսի շուրջ։ Երբեմն դադար էր վերցնում «մի բան ծամելու» համար։ Polimoda մասնավոր ինստիտուտի դիզայնի ֆակուլտետում ուսումը հաճույքից վերածվեց ծանր պարտականության։

Победительница премии Fashion Award 2021 Анаит Галатеа в своей студии
© Sputnik / Viktoria Pisarenko
Fashion Award 2021 մրցույթի Անահիտ Գալատեան

«Փոքր էկրանի միջոցով ձևելու և ասեղնագործելու տեխնիկան յուրացնելը լավագույն տարբերակը չէ։ Սխալ թույլ տալու դեպքում, կողքիդ մարդ չկա, որը ցույց տա սխալդ։ Դու այն կնկատես միայն որոշ ժամանակ անց, ոչ միանգամից։ Իսկ վերաձևումը երբեմն կարող է տանջանք դառնալ, այսինքն` ստիպված կլինես զրոյից սկսել», – պատմում է Անահիտը։

Երիտասարդ դիզայները երկար ժամանակ փորձում էր հաղթահարել առցանց ուսուցման դժվարությունները, բայց ինչ–որ պահի, իսկ ավելի կոնկրետ սեպտեմբերին, համբերությունը հատվեց։ Նա որոշեց ակադեմիական արձակուրդ վերցնել։ Ազատ ժամանակ աշխատում էր վերականգնման, ինչպես նաև համանուն ապրանքանիշի նոր հավաքածուի վրա։

View this post on Instagram

A post shared by GALATEA (@galateaisme)

Դեկտեմբերին էսքիզները սկսեցին վերջնական տեսք ստանալ, իսկ հունվարին արդեն առաջին աշխատանքը պատրաստ էր` կապտագույն ֆուտուրիստական սվիտեր` գոտկատեղի վրա շեշտադրումով։ Լավագույն ավանդույթների համաձայն` հագուստը կրում էր «Պատրաստված է Հայաստանում» պիտակը։  Ի դեպ, Գալատեան հագուստի կտորը առանձնակի ուշադրությամբ էր ընտրում։ Նա ամեն կերպ խուսափում էր թուրքական տեքստիլ վաճառող խանութներից։

Ամսեամիս աղջկա սանրվածքն էլ ավելի էր կարճանում, մազերի գույնը բացվում էր, զգեստապահարան էլ` ավելի խիստ դառնում, իսկ երաժշտությունը, որի ներքո աշխատում էր` ավելի ռիթմիկ։ Դրան զուգահեռ երիտասարդ դիզայների նոր «ես»–ի խորհրդանշող հավաքածուն գնալով համալրվում էր։

View this post on Instagram

A post shared by GALATEA (@galateaisme)

Խմբագրության կողմից բոլորից շատ հավանության արժանացավ դենիմից կարված և երկու կտորից բաղկացած կոստյումը.  երկնագույն ժակետ և կաթնագույն ջինսեր` ներքին կարի բացվածքով։ Ոլորտի անվանի մարդիկ` «the girl next door» (անգլերենից թարգմանաբար` հասարակ աղջիկ – խմբ.) Արմինե Հարությունյանն ու Yeezy ընկերության նախկին փոխնախագահ Մարալ Կալինյանը գնահատեցին «ամորֆ» զգեստը, լատեքսից կարված բարձր իրանով տաբատը և մեջքին «Techno Human» (Techno Humanism–ի կրճատ տարբերակը – խմբ.) գրությամբ բազմաֆունկցիոնալ բաճկոնը։ Նշենք, որ Գալատեային «հայկական բարձր նորաձևության թագուհի» է անվանել հենց Կալինյանը։

View this post on Instagram

A post shared by GALATEA (@galateaisme)

«Տեխնո հումանիզմ» հավաքածուն Անահիտ Գալատեան ներկայացրեց Fashion Award մրցույթի շրջանակում։ Միջոցառումը կազմակերպել էր Երևանյան բիենալե գեղարվեստական հիմնադրամը (YBAF)։ Աղջիկն առաջին տեղը գրավեց։ Հիմնադրամը 1 մլն դրամ շնորհեց նրան, Վահագնի  թաղամասում ստուդիայից օգտվելու հնարավորություն ընձեռեց, ինչպես նաև մենթորություն` Արամ Նիկոլյանի կողմից։

Փառահեղ հաղթանակից հետո Անահիտը խոստովանեց, որ մտադիր է շարունակել աշխատել իր հավաքածուի վիզուալ կոնտենտի վրա։ Կոմերցիոն ուղղությամբ աղջիկը դեռ չի ցանկանում զարգանալ։ Սակայն նրա զգեստների պահանջարկն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Նրա էջում հետևորդների քանակը ժամ առ ժամ ավելանում է։ Իսկ փոստը լցված է Հայաստանի առաջատար տեքստիլ գործարանների կողմից ստացած համագործակցության առաջարկներով։

View this post on Instagram

A post shared by GALATEA (@galateaisme)

Հաջորդ հավաքածուն նվիրված կլինի Արցախյան 44-օրյա պատերազմին։ Գալատեան մտադիր է օգտագործել ասեղնագործության հայկական ավանդական տեխնիկան։ Այդ ամենը կներկայացվի ժամանակակից և ավելի թրենդային մեկնաբանությամբ։

260
թեգերը:
նորաձևություն, հաղթանակ, մրցույթ, դիզայներ, հայ
Ըստ թեմայի
Վայրի և անսպասելի. այս մոդելները գերել են Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Գեղեցիկ ու կոկիկ. ո՞ր սանրվածքներն են նորաձև այս գարնանը
Կիսամերկ աղջիկներ, նրբագեղություն և հանդգնություն. նորաձևության շաբաթը ցնցել է շատերին
Նարինե Աբգարյան

Հայաստանում սերիալ է նկարահանվում Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վիպակի հիման վրա

45
(Թարմացված է 16:14 16.06.2021)
Սերիալի պրոդյուսերներն են Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները, ռեժիսորը ՝ Արման Մարությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանում արդեն մեկնարկել են գրող Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հիման վրա սերիալի նկարահանումները։ Տեղեկությունը հաղորդում է նախագծի մամուլի ծառայությունը:

Բազմասերիանոց ֆիլմը բաղկացած կլինի 24 րոպեանոց 10 սերիայից և էկրան կբարձրանա 2021-ի վերջին, օնլայն կինոթատրոններից մեկում:

Սերիալի վրա աշխատում են պրոդյուսերներ Ղևոնդ ու Սարիկ Անդրեասյանները, սցենարիստ Հայկ Ասատրյանը, ռեժիսոր Արման Մարությանը։ Գլխավոր դերերը կատարում են երիտասարդ դերասանուհիներ Կատյա Տեմնովան և Կարինա Ղահրամանյանը։

Գործողությունները սերիալում, ինչպես և գրքում, ծավալվում են Հայաստանում 1980-ականներին։ Սերիալը պատմում է խորհրդային տարբեր ազգությունների երկու ընտանիքների ներկայացուցիչների բարեկամության մասին:

«Նկարահանման հրապարակում էի, երբ առաջին կադրերն էին արվում ու կոտրվում էր բաղձալի ափսեն։ Ես ծանոթացա արտիստների հետ, նրանք հիանալի էին, ռեժիսորի և սցենարիստի հետ, ովքեր մեծ ակնածանքով էին վերաբերվում աշխատանքին։  Շատ եմ սպասում սերիալին: Տոնի սպասման հրաշալի զգացում ունեմ», - մեջբերում են Աբգարյանի խոսքերը։

«Չմոռանաս ինձ»․ բրիտանական պարբերականը ֆիլմ է ներկայացրել հայկական մշակույթի մասին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վիպակը Storytel աուդիոգրքերի և MyBook բաժանորդագրության ծառայությունների հետազոտությունների համաձայն` ընդգրկվել է ռուսաստանցիների ամենասիրելի մանկական ստեղծագործությունների թվում:

45
թեգերը:
սերիալ, ֆիլմ, գիրք, Նարինե Աբգարյան
Ըստ թեմայի
Նարինե Աբգարյանն իր նոր գրքի համար ստացած կանխավճարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին
«Ամենահամովը քամած մածունովն է». Նարինե Աբգարյանը ժենգյալով հաց էր վաճառում Երևանում
Մոսկվայից` Մոսկովյան․ Նարինե Աբգարյանն օգնում է արցախցի կանանց. լուսանկարներ
Հիվանդանոց

81 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

0
(Թարմացված է 11:00 19.06.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 81–ով և դարձել 224167: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2578 մարդ (-29), կատարվել է 1146453 թեստավորում (+4121), առողջացել են վարակվածներից 215999-ը (+106): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 4496։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել՝ 1094։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը

0
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, հիվանդ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հետևանքով մահացածների պարագայում նույնպես դիահերձում կիրականացվի
Պետությունը շուրջ 26.5 մլրդ դրամ է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման ու բուժման նպատակով
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների թիվը հատել է 50 հազարի շեմը