00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սոնայի սիրտը ո՞նց կարող է ազատ լինել». երգչուհին պատմել է իր անձնականի ու ծրագրերի մասին

© Sputnik / Asatur YesayantsПевица Сона
Певица Сона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայաստանի ձայնը» նախագծում ժյուրի հանդես գալուց հետո(2012թ.) երգչուհի Սոնան գրեթե ամեն ամիս Հայաստան է գալիս, ինչպես երաժշտական համերգներով, այնպես էլ մտերիմներին տեսակցության:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան․ Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Սոնան (Սոնա Սարգսյանը), որը հայ հանդիսատեսի հիշողության մեջ մնացել է, որպես «Մեր բակի Սոնա», համերգային ծրագրով կրկին Երևանում է։

Sputnik Արմենիան երգչուհու հետ զրուցել է ստեղծագործական պլանների, հայկական շոու բիզնեսի հանդեպ նրա վերաբերմունքի, անձնական կյանքը չհանրայնացնելու ու  սիրո նշանակության մասին: 

Հենց ձայնս լսում են, ասում են՝ վայ, մեր Սոնան է

Երգչուհին ստեղծագործական պլաններ շատ ունի, որոնք պետք է իրականացնի: Մասնավորապես` համերգային շրջագայություններ ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք քաղաքներում:

© Sputnik / Asatur YesayantsԵրգչուհի Սոնան
«Սոնայի սիրտը ո՞նց կարող է ազատ լինել». երգչուհին պատմել է իր անձնականի ու ծրագրերի մասին - Sputnik Արմենիա
Երգչուհի Սոնան

«Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե ինձ գովում եմ, բայց իմ ձայնը չեք կարող ուրիշ մեկի ձայնի հետ շփոթել: Դա ինձ ուրախացնում է, քանի որ, եթե անգամ ակնոցով լինեմ, առանց շպարի, հենց ձայնս լսում են, ասում են՝ վայ, մեր Սոնան է»:

Սոնայի համար անխախտ սկզբունք է կենդանի հնչողությամբ երգելը։ Այդ պատճառով երգում է այնքան, որքան ձայնալարերը թույլ են տալիս:

«Աչքերը` հաղարջի հատիկ». Ստոցկայան ցույց է տվել իր և հայ ամուսնու երեխաների լուսանկարը

Բացառություն են կազմում այն հավաքական համերգները, որտեղ համերգի կազմակերպիչները չեն կարողանում իրեն անհրաժեշտ տեխնիկայով ապահովել:

«Ես չեմ կարող մեկ կամ երկու երգի համար ռիսկի դիմել և ձայնալարերս փչացնել»,-ասաց նա և հավելեց, որ այժմ համերգային ծրագրերն այնքան շատ են, որ վերջերս իրեն միայն ինքնաթիռում է հիշում: Մեկ ամսվա ընթացքում 10-12  համերգ է ունենում ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Եվրոպայում:

Տպավորություն է, որ ազգովի մի երգ են երգում

Անդրադառնալով հայկական շոու բիզնեսին` երգչուհին ցավով նշեց, որ  այսօր ոչ միայն երգերի թեմաների դեֆիցիտ կա, այլև բոլորի ձայնն իրար նման է, հավանաբար, նկատի ունենալով, որ նույն տեխնիկայի միջոցով են ձայնագրությունների վրա շտկումներ անում։

Отбор участников конкурса Детское Евровидение  2019 - Sputnik Արմենիա
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի փորձի ժամանակ ռուս մասնակիցն ուշագնաց է եղել

«Երևանում երգիչների գրեթե 90 տոկոսի մոտ երգերի հստակ նմանություն կա, տպավորություն է, որ ամբողջ ազգով մի երգ են երգում, կարծես, բոլորի ձայնը նույնն է»,-ասաց երգչուհին։

Սոնան շփվում է հայ երգիչ-երգչուհիների հին սերնդի ներկայացուցիչների հետ: Ցավում է, որ ֆիզիկապես հնարավոր չէ միմյանց հաճախ այցելել, ժամանակը չի հերիքում, բայց միշտ ուրախանում է, երբ համերգների ժամանակ հանդիպում են:

«Ну, говори же Мко»-ն  դարձավ թևավոր խոսք

Երգչուհու մոտ ծիծաղ է առաջացնում այն միտքը, որ շատերի մոտ ինքը տպավորվել է, որպես «Մեր բակի Սոնա»: Ասում է՝  մարդիկ 10-15 ֆիլմում են նկարահանվում, բայց երբեմն չեն հիշվում, իսկ իր պարագայում անգամ խաղարկային խոսքերն են հիշում:

««Ну, говори же Мко»-ն  դարձավ թևավոր խոսք»,-ծիծաղով պատմում է երգչուհին։

Նա նշում է, որ 22 տարի է անցել «Մեր բակը 1» հումորային ֆիլմի նկարահանումից, այդ ժամանակ դա իր առաջին փորձն էր կինոյում:

«Կարելի ասել, որ այդ դերը  փորձարկում էր, որը հաջողվեց: Հիշում եմ, որ Մկոն էլ էր այդ ժամանակ իր առաջին քայլերն անում ֆիլմում: Ես նկարահանվեցի «Մեր բակը»1-ին և 2-րդ ֆիլմերում: 3-րդում նկարահանվելու  ցանկություն չեղավ, որովհետև համ ու հոտը միշտ պետք է պահել»:

Սոնայի տղամարդը պետք է պարկեշտ լինի

Չնայած, որ Սոնան շատ մարդամոտ է, ասող-խոսող, բայց իր անձնականի մասին խոսել չի սիրում, միայն մեզ վստահեց, որ իր սիրտն ազատ չէ: 

«Սոնայի սիրտը ո՞նց կարող է ազատ լինել: Հենց ազատ լինի կսկսեմ ֆանագրամայով երգել»,-ծիծաղեց երգչուհին:

Նա անկեղծացավ` իր կողքի տղամարդը պետք է ընդունի իրեն այնպիսին, ինչպիսին կա: Սոնայի կարծիքով` տղամարդն առաջին  հերթին պետք է լինի պարկեշտ ու անկեղծ, առանձնանա իր դրական, մարդկային որակներով:Ունենա հումորի զգացում, իր բնավորությամբ լինի թեթև, չբամբասող, մի խոսքով` իսկական տղամարդուն վայել արժեքներով:

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին. տեսանյութ

«Եթե մարդն այդպիսին է, ապա նրանից չես կարող վատը սպասել, նա ուղղակի չի կարող վատը լինել: Իսկ կինն իր հերթին պետք է լինի բարի, կանացի ու սեքսուալ»,-ասաց նա:

Հավելենք, որ երգչուհին Երևան էր ժամանել  համերգային ծրագրով, Arm Cocktail Festival-ի շրջանակներում: Փառատոնն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, որի նպատակը մեր երկրում  ալկո-մշակույթի զարգացումն է: Փառատոնի կազմակերպիչները այն շարունակական դարձնելու մտադրություն ունեն:

Լրահոս
0