«Դե սպասիր»

«Դե սպասիր» մուլտսերիալը շարունակություն կունենա. նոր կերպարներ ի հայտ կգան

83
(Թարմացված է 12:28 17.11.2019)
«Դե սպասիր» մուլտսերիալի նոր սերիաները կպահպանեն մուլտֆիլմ համն ու հոտը` չխախտելով դրա ստեղծման որոշ սկզբունքներ։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. «Դե սպասիր» մուլտսերիալը շարունակություն կունենա. նոր սերիաները կցուցադրվեն 2020-ի ամռանից սկսած։ Այս մասին RT-ի հետ զրույցում ասել է «Союзмультфильм» կինոստուդիայի ղեկավար Յուլիանա Սլաշչևային։

«Ամենահետաքրքիրն այն է, որ մուլտֆիլմում որպես երկրորդական կերպարներ նոր հերոսներ կլինեն»,–ասել է նա։

Սլաշչևան նշել է, որ դեռ հայտնի չէ` նոր հերոսներին ովքեր կհնչյունավորեն։ Նա հիշեցրել է, որ «Դե սպասիրը» առանց երկխոսությունների մուլտֆիլմ է և այնտեղ կան միայն բացականչություններ ու որոշ հայտնի արտահայտություններ։ Սլաշչևայի խոսքով` իրենք փորձելու են նոր սերիաներում նույնպես պահպանել դա` չկորցնելով մուլտֆիլմի «համն ու հոտը»։

Երեխաներին պատուհանից նետվել ու կախվել ստիպում են հիմարիկներն ու սուպերդաժանիկները. ինչպես

Հիշեցնենք, որ մինչ այդ Սլաշչևան հայտնել էր, որ «Սոյուզմուլտֆիլմը» ստեղծելու է 26 նոր սերիա՝ ի պատիվ մուլտֆիլմի հերոսների 50-ամյակի:

83
թեգերը:
Ռուսաստան, երեխա, հերոս, մուլտֆիլմ
Ըստ թեմայի
ԽՍՀՄ «սաքս խորհրդանիշը». ինչպես Գեորգի Գարանյանն ընկերացավ «Ամերիկայի ձայնի» հետ
Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը
Վինի Թուխի կախազարդից մինչև արվեստի յուրօրինակ գործեր. գյումրեցի զարդագործների «սիմֆոնիան»
Գյումրեցիների ստեղծած «Կապույտ տրակտոր Գոշան» արդեն մոտ 21 մլն դիտում ունի