Գյումրու Վարդան Աճեմյանի թատրոն

Հայրաքաղաքը կհյուրընկալի մայրաքաղաքին. Գյումրիում կներկայացվի երևանյան մշակույթը

148
(Թարմացված է 16:12 08.11.2019)
Երևանի քաղաքապետարանը գյումրեցիներին ու Գյումրի այցելած հյուրերին մշակութային հրավառություն է խոստանում։ Դրա համար կպահանջվի 14 մլն 900.000 դրամ գումար:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. «Երևանի օրերը Գյումրիում» ծրագրի մեկնարկը կտրվի նոյեմբերի 8-ին՝ տիկնիկային ներկայացմամբ։ Թումանյանի անվան պետական թատրոնը կներկայացնի «Անխելք մարդը»:

Նույն օրը Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

«Ուզում ենք Երևանում ստեղծվող մշակութային արժեքավոր երևույթներն իրենց ամբողջ ծավալով և շքեղությամբ ներկայացնել նաև Գյումրիում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Անդրադառնալով նմանատիպ միջոցառումների պարբերականությանը` Տիգրան Վիրաբյանը փաստեց՝  դժվար է ավելի հաճախ կազմակերպել՝ դրա  համար միջոցներ  են պետք:

Ի դեպ, Գյումրիում իրականացվող այս մշակութային հրավառության համար բյուջեից 14 մլն 900.000 դրամ գումար է տրամադրվել:

Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնակալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը

«Ընդհանրապես պետք է գտնենք  պետական աջակցություն մայրաքաղաքի ու մարզերի կապն ամրապնդելու ու մայրաքաղաքի բարձրաճաշակ մշակույթը մարզերին հրամցնելու համար: Այստեղ մայրաքաղաքն էլ անելիք ունի»,-ասաց փոխքաղաքապետը` վստահեցնելով արվել է ամեն ինչ միջոցառումները բարձ որակով անցկացնելու համար: «Ունենալու ենք շատ բարձրակարգ ձայնային ու լուսային տեխնիկա՝  բոլոր համերգներին լինելու է հրաշալի հնչողություն: Մենք սա անում ենք մեծ սիրով ու պատրաստակամությամբ` նաև գիտակցելով Գյումրիի մշակութասեր հասարակության ճաշակը»:

Նշենք, որ  ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Գյումրու Արշակ Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում համերգային ծրագրով կներկայանա Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի ջազ բենդը՝ Դավիթ Գյոդակյանի ղեկավարությամբ: Ժամը 19:00-ին արդեն աճեմյանական բեմում Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Փարիզյան դատավճիռ» ներկայացմամբ հանդես կգա: Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Շիրակի մարզային գրադարանում կհանդիպեն Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական և Գյումրու գրադարանների աշխատակիցները: Կանցկացվի սեմինար-քննարկում «Ժամանակակից գրադարանը» խորագրով: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա գալա համերգ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:

«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը

Ի դեպ, «Երևանյան օրերը» միայն Գյումրիում չէ որ անցկացվում են. մայրաքաղաքի մշակույթը ներկայացվել է նաև Ստեփանակերտում ,Վանաձորում, Սանկտ-Պետերբուրգում և Թբիլիսիում։

148
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Թատրոն, ՀՀ մշակույթի նախարարություն, մշակույթ, Երևան, Գյումրի
Ըստ թեմայի
«Սև ագռավը»` Սև բերդում. Պետդումայի պատգամավորը երգել է Գյումրիում. տեսանյութ
«Առանց ակցենտի». հայ և ռուս պատգամավորներն այցելել են Գյումրու դպրոցներից մեկը. տեսանյութ
«Միայնակ գայլը» կրակի պես էր. ինչ է անում ազատամարտիկի ծեր մայրը որդու հիշատակի համար
Հարություն Թոփիկյանը

Կորոնավիրուսից մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը

395
(Թարմացված է 18:25 26.10.2020)
Մաեստրո Թոփիկյանին 2013 թ.-ին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2014 թ․-ից նա «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ անդամ է։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով հոկտեմբերի 26-ին կյանքի 69–րդ տարում մահացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։ Տեղեկությունը հայտնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Facebook-ի էջը։

Հարություն Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ:

Մինչ այդ, 1973թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Իսկ 1982թ. Թոփիկյանը արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակի:
1989-1991թթ. Թոփիկյանը եղել է «BRIDGES OF SONG» միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «BRIDGES OF SONG TALLINN 91» փառատոնին արժանացել է 20.000-անոց երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»:
Լիբանանի Բեյրութ քաղաքում 1991-1994թթ.-ին  վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:

1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի:

Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները

2013 թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2014 թ․-ից նա «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հոկտեմբերի 26–ի ժամը 11։00– դրությամբ կազմել է 78810 մարդ, մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 973 պացիենտ, վարակվածներից մահացել են 16–ը։

395
թեգերը:
դիրիժոր, Մահ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Վիրավոր զինվոր, թե Covid-ով հիվանդ. առողջապահական համակարգը պարալիզացման եզրին է
Վրաստանում COVID-19-ի ցուցանիշների ռեկորդային աճ է գրանցվել
Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները
Շուշիի թատրոնը Գյումրիում է

Երեխաները պետք է հեքիաթ ունենան. Շուշիի թատրոնը Գյումրիում է, հանդիսատեսին էլ են բերել

110
(Թարմացված է 13:37 08.10.2020)
Թշնամու արկերն ի զորու չեն վերացնել մշակույթը: Շուշիի թատրոնի դերասանները պատերազմի դեմ մշակույթով են պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Շուշի քաղաքի «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը» «հյուրախաղերով» Գյումրի է եկել, բայց այս անգամ նրանք հանդիսատեսին էլ են բերել։ Գյումրիում նրանք տիկնիկային ներկայացումներ են կազմակերպում արցախցի փոքրիկների համար: Մտահաղացումը թատրոնի  տնօրեն Աշխեն  Հարությունյանին է, որը երեխաներին Շուշիից Գյումրի է բերել այս օրերին:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արցախցի փոքրիկները

Թշնամու արկը ոչնչացրել է Շուշիի մշակույթի տան մի հատվածը, սա այն կառույցն էր, որտեղ գործում էր «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը»: Ու մինչ թատրոնի տղամարդիկ առաջնագծում են, թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը որոշեց՝  ամեն պարագայում երեխաները պետք է հեքիաթ ունենան:

«Ոչնչացվեց մեր տիկնիկների, հագուստների  պահեստը: Շատ տխրեցինք. երկար տարիների ծանր աշխատանքի շնորհիվ ձեռք բերածը մեկ օրում՝ մեկ ակնթարթում ոչնչացավ։ Բայց հետո հասկացանք` պետք չէ մանուկ հանդիսատեսին, հատկապես հիմա, առանց հեքիաթի թողնել, որովհետև  հիմա քան երբևէ երեխաները հեքիաթի կարիքը զգում են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աշխեն Հարությունյանը:

Директор Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши Ашхен Арутюнян по окончании кукольного спектакля для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աշխեն Հարությունյանը

Անկոտրում արցախցին վստահ է` թատրոնի շենքը, նյութական  ամեն ինչը կվերականգնեն շատ արագ, կարևորն արվեստի շունչն է, որ միշտ կարողանան հաղորդել երեխաներին: «Ամեն մեկը պայքարում է ինչպես կարող է՝ զինվորը սահմանին, ուսուցիչը՝ երեխաներին կրթելով, իսկ արվեստագետն՝ այսպես:  Սա մեր պայքարի ձևն է»,- ավելացրեց  Աշխեն  Հարությունյանը:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Շուշիի թատրոնը Գյումրիում է

«Երեք խոզուկները»  ներկայացումը հանպատրաստից է մշակվել՝ տիկնիկները խանութից են գնվել՝ հարմարեցվել տիկնիկային ներկայացմանը: Որպես դերասաններ հանդես են գալիս Աշխենի քրոջ երեխաները: «Մենք հիմա խաղալու ենք նաև մեր տղամարդ  դերասանների փոխարեն, և հուսամ, որ այս փաստը ևս նրանց կգոտեպնդի ու ուժ կտա»:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արցախցի փոքրիկները

Աշխենը վստահ է՝  ամեն ինչ շուտ կավարտվի, ու իրենք կվերադառնան Արցախ, իսկ մինչ այդ փոքրիկ թատերախումբը ներկայացումներ կցուցադրի Արցախից Գյումրի եկած բոլոր  երեխաների համար:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Շուշիի թատրոնը Գյումրիում է
110
թեգերը:
հրթիռակոծություն, թշնամի, երեխա, Թատրոն, Շուշի, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ-ն շարունակում է ճշգրիտ խոցումները. նոր տեսանյութ
Խրամատում հիմա միայն մեկ պատգամավոր կա. ԱԺ փոխնախագահը հայտնեց` ով է նա
«Մեր կիսատ գործը մեր երեխեքին չենք թողնելու». երբ առաջնագծում կամավորներն են
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Նա ցանցառի մեկն է». ֆրանսիական Charlie Hebdo–ն պատկերել է Էրդողանի ծաղրանկարը. լուսանկար

93
(Թարմացված է 00:10 28.10.2020)
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջության խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Այն հայտնվել է ամսագրի Twitter-ի էջում։

Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա մի ձեռքում խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է կնոջ զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»` նկատի ունենալով, որ թուրքական ղեկավարի իսլամի և հավատքի մասին խոսքերը զուտ խոսքեր են։

Փարիզի ահաբեկչություններից հետո Charlie Hebdo-ն հայտարարություն է տարածել

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջությամբ։ Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին, և Ֆրանսիան Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին։

93
թեգերը:
ծաղրանկար, ամսագիր, Ֆրանսիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Խաղաղությունը պարտադրում են, կամ ինչպես կարող է Մոսկվան ճնշել Բաքվին և Անկարային
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ