Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր  Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

«Որքան ժառանգություն թողնեք, այնքան հարուստ կլինենք». նախագահը պարգևատրել է Մանսուրյանին

27
(Թարմացված է 17:40 06.11.2019)
Արմեն Սարգսյանը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և ընդգծել, որ նա վաղուց արժանացել է մեր ժողովրդի սիրուն:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր  Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Президент РА Армен Саргсян вручил орден За заслуги перед Отечеством 1-ой степени известному композитору Тиграну Мансуряну (6 ноября 2019). Еревaн
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Մանսուրյանը պարգևատրվել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար:

Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ: «Դուք վաղուց արժանացել եք մեր ժողովրդի սիրուն: Բայց դեռ անելիք ունեք. որքան շատ ժառանգություն թողնեք, այնքան հարուստ կլինենք մենք»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այս տարի նշում է իր ծննդյան 80–ամյակը։ Նա ծնվել է 1939թ.–ի հունվարի 27–ին, Բեյրութում։ Նրանց ընտանիքը հայրենիք է ներգաղթել 1940–ականներին։

Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ևս կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով` 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Ոգևորիչ մարտահրավեր. Մանսուրյանի գործերը կհնչեն Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում

27
թեգերը:
մեդալ, Նախագահ, Արմեն Սարգսյան, Տիգրան Մանսուրյան
Ըստ թեմայի
ԱՄՆ–ում Մանսուրյանի անվան մրցանակ կտան` հայկական թեմատիկայով ստեղծագործության համար
Մանսուրյանի մայրը մանկատան սան է եղել. մաեստրոն հիշել է ցեղասպանությունից տուժած ծնողներին
Մաեստրո Մանսուրյանի սիրելին, կամ ինչպես է հայտնվել Երևանի «ամենաերաժշտական ծառը»