Արամ Խաչատրյան

Աշխարհի խոշորագույն կինոշուկաները հետաքրքրված են Արամ Խաչատրյանի մասին ֆիլմով

66
(Թարմացված է 14:44 06.11.2019)
Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պարը» գեղարվեստական ֆիլմը մասնակցում է համաշխարհային խոշորագույն կինոտոնավաճառի, որը բացվել է ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգում։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ռուսական «Մարս մեդիա» կինոընկերությունը Սանտա Մոնիկայի (Կալիֆոռնիա նահանգ) ամենամյա կինոշուկայում կներկայացնի ռեժիսոր Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը»` Արմեն Խաչատրյանի մասին կենսագրական կինոնկարը։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։

«Սուսերով պարը» ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությամբ։ Այն երկու երկրներում էլ վարձույթի դուրս կգա 2019թ.–ի դեկտեմբերին։

«Մարս մեդիայի» միջազգային վաճառքի ղեկավար Միլա Ռոզանովայի խոսքով` ֆիլմն արդեն վաճառվել է Ճապոնիայում, Թաիլանդում, Լատինական Ամերիկայի երկրներում։ Սանտա Մոնիկայում ընկերությունը ծրագրում է բանակցություններ վարել ևս մի քանի ընկերությունների հետ։

Ֆիլմի գործողություններն ընթանում են 1942թ.–ի աշնանը Մոլոտովում (Պերմ), որտեղ տարհանումից հետո Լենինգրադի Կիրովի անվան օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի հետ գտնվել է Խաչատրյանը։ Հենց այստեղ, «Գայանեի» վերջին փորձից առաջ, նա հանկարծ տնօրինությունից հրաման է ստանում ևս մեկ պար գրել բալետի եզրափակիչ մասի համար, որն արդեն պատրաստ էր։ Նա բառացիորեն մի քանի ժամում է գրել այդ հատվածը։

Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը

Ավելացնենք նաև, որ ֆիլմում մեծ կոմպոզիտորին մարմնավորել է ռուսաստանցի դերասան Համբարձում Կաբանյանը։ Գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանն է։

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2018 թ.-ին` երկու փուլով։ Առաջին փուլը եղել է Ռուսաստանում՝ Յարոսլավլում և Յարոսլավլի շրջանում, երկրորդը՝ Հայաստանում, այդ թվում՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում և Խոր վիրապում։

66
թեգերը:
կինո, Սուսերով պարը, ֆիլմ, Արամ Խաչատրյան
Ըստ թեմայի
Հրամանով գրված գլուխգործոց. հանրությունը սպասում է «Սուսերով պարը» ֆիլմին
Ոչ ոք կասկածի տակ չի դնում Խաչատրյան կոմպոզիտորին, բայց մեր հիմնը պատմական է. Գրիգորյան
Խուլերը կկարողանան «լսել» հայ դասական կոմպոզիտորների գործերը. անարդարություն այլևս չկա