ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. «Աղջիկների ներկայացումը» անհաջող և շատ սիրողական փորձ էր, սակայն դրան հաջորդած արձագանքներն ավելի տարօրինակ էին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում կայացած «Հուզանք ու զանգ» ներկայացմանը, որն արդեն մի քանի օր է` քննարկման թեմա է դարձել։
«Այս պատմությունը ցույց տվեց, որ մենք իրոք եվրոպական երկիր ենք։ Ուղղակի 15-րդ դարի Եվրոպայի, երբ մարդիկ ամեն անհասկանալի բան որակում էին սատանիզմ, վհուկների որս էր գնում, ու դարի խելոքներն էլ վստահեցնում էին, որ երկրագունդը տափակ է»,–ասաց Բաբայանը։
ԿԳՄՍ նախարարությունը 2.7 միլիոն դրամ է հատկացրել ներկայացումը կյանքի կոչելու համար։ Ըստ Բաբայանի` պետական չինովնիկից պետք չէ հաշիվ պահանջել ներկայացման բովանդակության համար։
«Այո՛, հարկատուների գումարն է։ Բայց եթե հարկատուներին հարցնես, կպարզվի` մեծամասնությունն ուզում է մեր հիմնը Թաթայի «Անապատի արև» երգը լինի»,–ասաց նա։
Անդրադառնալով «Հուզանք ու զանգի» մասնակից, Երևանի ավագանու անդամ Հասմիկ Խաչունցի հայտարարությանը, թե ներկայացմամբ սկիզբ է դրվում Հայաստանում «մշակութային հեղափոխությանը», Բաբայանն ասաց, որ իր միակ ողջունած հեղափոխությունը սեքսուալ հեղափոխությունն է, որն արդեն վաղուց կատարվել է։ Նրա խոսքով` արվեստով զբաղվող յուրաքանչյուր մարդ ինչ–որ տեղ հեղափոխություն է անում, բայց հարցը արվածի գեղագիտությունն է, որակը։

Sputnik Արմենիան հետաքրքրվեց` ինչպե՞ս է, որ ինքը` Բաբայանը, նախորդ ամիս հանրային ճնշման ներքո չեղարկեց Տիկնիկային թատրոնում իբրև թե «սատանիզմի քարոզ անող» Vader ռոք խմբի համերգը։
«Խոսք եմ տալիս` այլևս չեմ անի։ Հանգամանքներն այդպես դասավորվեցին։ Մարդիկ սպառնում էին կոտրել թատրոնի ապակիները։ Մենք չէինք հասցնի մեկ–երկու օրում բացատրել այդ մարդկանց` ինչ է ռոքը։ Ես էլի եմ ասել, որ ինձ համար չեմ վախեցել, այլ պետական կառույցի, որի համար պատասխանատու եմ»,– ասաց Բաբայանը։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համար էլ տարօրինակ է, որ բոլորն այսօր ավանդական արժեքները պահպանելուց են խոսում, այն դեպքում, երբ օրինակ, ինքը, ազգագրագետ լինելով հանդերձ, չգիտի` որոնք կարելի է համարել մեր ավանդական արժեքները` մեր մինչքրիստոնեական մշակո՞ւյթը, քրիստոնեակա՞նը, թե՞ խորհրդային տարիներինը։

Խառատյանի համար հետաքրքիր են եղել ներկայացմանն ուղղված այն քննադատությունները, որոնք վերլուծում էին բովանդակությունը։
«Թե չէ այն, որ քննարկում են` ազգային է, ազգային չէ... Ինչպե՞ս է ստացվում, որ նույն հանրությունը չի ընդվզում արտերկրի սննդի դեմ, որը ոչ ծագումով, ոչ ձևով ավանդական հայ սնունդ չէ»,–ասաց նա։
Նշենք, որ ասուլիսին պետք է մասնակցեր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխանախարար Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), սակայն նա մեկ ժամ առաջ զանգել և տեղեկացրել էր, որ չի գալու առողջական խնդիրների պատճառով։
Երևանի կենտրոնում տապալել են ներկայացումը. «զելյոնկա» լցնողին տարել են բաժին
Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում բեմադրված «Հուզանք ու զանգ» ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջև լարված իրավիճակ էր ստեղծվել։ Ակտիվիստ երիտասարդներից մեկը` Նարեկ Սարգսյանը, փորձել էր ներկայացմանը մասնակցող դերասանների վրա «զելյոնկա» լցնել` նրանց «սատանիստներ» անվանելով։ Ոստիկանների միջամտությամբ կողմերի միջև բախումը կանխվել էր, իսկ Նարեկ Սարգսյանը` բերման ենթարկվել ոստիկանության բաժին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է 2021թ․-ի արտադրության «Սև Բախ Արցախ» ֆիլմը, ինչը համացանցում բացասական արձագանքի է արժանացել ադրբեջանցի օգտատերերի կողմից։ Ֆիլմը հիմնված է Արցախի բնակիչների հետ հարցազրույցի վրա։
Ադրբեջանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին և կողմնակալ են համարել Բեռլինալեի կայքում հրապարակված նախնական սցենարը, որը ներկայացրել են ֆիլմի հեղինակները։
Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007թ․-ին՝ երկու պատերազմների միջև։ Ֆիլմի ռեժիսորներն են Այրին Անաստասը և Ռենե Գաբրին։
Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։
Բեռլինալեի կայքում ֆիլմի նկարագրությունը թուրքերի և ադրբեջանցիների կատաղի արձագանքն է առաջացրել․ նրանք այն անվանում են «քարոզչական ֆիլմ»՝ «միակողմանի պատմությամբ»։
Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»
1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության և ինքնորոշման», իսկ 2020թ․-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։
Փառատոնը մերժել է ֆիլմը ծրագրից հանելու կոչերը։ Վիրտուալ ցուցադրությունից հետո արդեն ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի օֆլայն ձևաչափով:
Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը և պանելային քննարկմանը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել կառուցողական երկխոսությանը։
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` գյուղեգյուղ շրջած, տարիներ շարունակ հավաքած և հիմա էլ թշնամու ձեռքից փրկած 71 գորգ է ցուցադրության հանվել։

«Եթե քանակական առումով նայենք, ապա մեր հավաքածուի 2/3-րդն ենք փրկել, սակայն որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել ենք։ Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասաց Ասծատրյանը։
Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը
Նա պատմեց, որ հոկտեմբերի 20-ին ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի մշակույթի ոլորտի պատասխանատուները զանգահարել և խորհուրդ են տվել, որ գորգերը թանգարանից տարհանեն։ Ասծատրյանը, սակայն, որոշել է մի քիչ էլ սպասել` չի ուզել թանգարանը դատարկել։ Բայց դրան հաջորդող օրերին նկատել է` ադրբեջանական զորքը մոտեցել և Քարինտակ է հասել։ Պատերազմի վերջին օրերին էլ մեծ հրթիռ է պայթել թանգարանի մոտ` կոտրելով դուռ-պատուհանը։ Հենց այդ պահին Ասծատրյանը զանգել է Արցախի մշակույթի նախարարին և խնդրել, որ մեքենա տրամադրի գորգերը տեղափոխելու համար։

Շուշիի գորգերի հավաքածուն Ասծատրյանի շնորհիվ է հավաքվել։ Նա անձամբ է շրջել տնետուն ու գնել դրանք։ «Երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, ադրբեջանցիները շրջում էին գյուղերով և հայկական հին գորգերը գնում ու տեղը նորերն էին առաջարկում։ Այդ ամենը տանում էին Բաքվի թանգարան և ցուցադրում որպես ադրբեջանական մշակույթի մի մաս։ Դա տեսնելով` հասկացա, որ փրկության միակ ձևը դրանք գնելն է։ 2000-ականներին սկսեցի գնել գորգերը»,–ասում է Ասծատրյանը։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
Մարդիկ Ասծատրյանին սիրով են իրենց գորգերը վաճառել, երբ իմացել են, որ նա պատրաստվում է Շուշիում թանգարան բացել։ Ավելին, եղել են դեպքեր, որ մարդիկ պատմել են` նախկինում իրենցից ավելի բարձր գնով էլ ուզել են գորգ գնել, սակայն քանի որ իմացել են, որ այն Արցախից դուրս պետք է հանեն, չեն վաճառել։ Արդյունքում Ասծատրյանը 2011-ին Շուշիում բացել է գորգերի թանգարանը։

Ասծատրյանը հավաքածուում բավական հին գորգեր ունի` անգամ 17-րդ դարին վերագրվող։ Հիմնականում 19-րդ դարի գորգեր են, որոնք աչքի են ընկնում իրենց սիմվոլներով, և մասնագետներն առաջին իսկ հայացքից տարբերակում են, որ դրանք արցախյան գորգեր են։
Ասծատրյանն ասում է, որ յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ունի։ Արցախյան գորգերի մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Ասծատրյանն ասում է` մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

«Հիմա միակ ցանկությունս է, որ մի տարածք հատկացնեն և Երևանում թանգարան բացենք։ Այստեղ ցուցադրության ժամանակ մարդկանց մոտ ես հետաքրքրություն եմ նկատում։ Ավելին, շատերը գալիս և ասում են, որ ուզում են իրենց տոհմական գորգերը մեզ նվիրեն, որպեսզի հավաքածուն հարստանա»,–ասաց Ասծատրյանը։

Նա կարծում է, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ, որպեսզի արցախյան գորգերը գիտականորեն ուսումնասիրվեն։
Նշենք, որ Երևանում գորգերը կցուցադրվեն առաջիկա ամիսներին, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն



