Ասուլիս

«Անհաջող էր, բայց արձագանքն ավելի վատն էր». մասնագետները` աղմկահարույց ներկայացման մասին

456
(Թարմացված է 18:18 05.11.2019)
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ու Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը վերլուծեցին Հանրապետության հրապարակի մետրոյում կայացած «Հուզանք ու զանգ» աղմկահարույց ներկայացումը։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. «Աղջիկների ներկայացումը» անհաջող և շատ սիրողական փորձ էր, սակայն դրան հաջորդած արձագանքներն ավելի տարօրինակ էին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում կայացած «Հուզանք ու զանգ» ներկայացմանը, որն արդեն մի քանի օր է` քննարկման թեմա է դարձել։

«Այս պատմությունը ցույց տվեց, որ մենք իրոք եվրոպական երկիր ենք։ Ուղղակի 15-րդ դարի Եվրոպայի, երբ մարդիկ ամեն անհասկանալի բան որակում էին սատանիզմ, վհուկների որս էր գնում, ու դարի խելոքներն էլ վստահեցնում էին, որ երկրագունդը տափակ է»,–ասաց Բաբայանը։

ԿԳՄՍ նախարարությունը 2.7 միլիոն դրամ է հատկացրել ներկայացումը կյանքի կոչելու համար։ Ըստ Բաբայանի` պետական չինովնիկից պետք չէ հաշիվ պահանջել ներկայացման բովանդակության համար։

«Այո՛, հարկատուների գումարն է։ Բայց եթե հարկատուներին հարցնես, կպարզվի` մեծամասնությունն ուզում է մեր հիմնը Թաթայի «Անապատի արև» երգը լինի»,–ասաց նա։

Անդրադառնալով «Հուզանք ու զանգի» մասնակից, Երևանի ավագանու անդամ Հասմիկ Խաչունցի հայտարարությանը, թե ներկայացմամբ սկիզբ է դրվում Հայաստանում «մշակութային հեղափոխությանը», Բաբայանն ասաց, որ իր միակ ողջունած հեղափոխությունը սեքսուալ հեղափոխությունն է, որն արդեն վաղուց կատարվել է։ Նրա խոսքով` արվեստով զբաղվող յուրաքանչյուր մարդ ինչ–որ տեղ հեղափոխություն է անում, բայց հարցը արվածի գեղագիտությունն է, որակը։ 

Рубен Бабаян на пресс-конференции по теме провала спектакля Волнение и звонок (5 ноября 2019). Еревaн
© Sputnik / Janna Poghosyan
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայան

Sputnik Արմենիան հետաքրքրվեց` ինչպե՞ս է, որ ինքը` Բաբայանը, նախորդ ամիս հանրային ճնշման ներքո չեղարկեց Տիկնիկային թատրոնում իբրև թե «սատանիզմի քարոզ անող» Vader ռոք խմբի համերգը։

«Խոսք եմ տալիս` այլևս չեմ անի։ Հանգամանքներն այդպես դասավորվեցին։ Մարդիկ սպառնում էին կոտրել թատրոնի ապակիները։ Մենք չէինք հասցնի մեկ–երկու օրում բացատրել այդ մարդկանց` ինչ է ռոքը։ Ես էլի եմ ասել, որ ինձ համար չեմ վախեցել, այլ պետական կառույցի, որի համար պատասխանատու եմ»,– ասաց Բաբայանը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համար էլ տարօրինակ է, որ բոլորն այսօր ավանդական արժեքները պահպանելուց են խոսում, այն դեպքում, երբ օրինակ, ինքը, ազգագրագետ լինելով հանդերձ, չգիտի` որոնք կարելի է համարել մեր ավանդական արժեքները` մեր մինչքրիստոնեական մշակո՞ւյթը, քրիստոնեակա՞նը, թե՞ խորհրդային տարիներինը։

Грануш Харатян на пресс-конференции по теме провала спектакля Волнение и звонок (5 ноября 2019). Еревaн
© Sputnik / Janna Poghosyan
Ազգագրագետ Հրանուշ Խառատյան

Խառատյանի համար հետաքրքիր են եղել ներկայացմանն ուղղված այն քննադատությունները, որոնք վերլուծում էին բովանդակությունը։

«Թե չէ այն, որ քննարկում են` ազգային է, ազգային չէ... Ինչպե՞ս է ստացվում, որ նույն հանրությունը չի ընդվզում արտերկրի սննդի դեմ, որը ոչ ծագումով, ոչ ձևով ավանդական հայ սնունդ չէ»,–ասաց նա։

Նշենք, որ ասուլիսին պետք է մասնակցեր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխանախարար Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), սակայն նա մեկ ժամ առաջ զանգել և տեղեկացրել էր, որ չի գալու առողջական խնդիրների պատճառով։

Երևանի կենտրոնում տապալել են ներկայացումը. «զելյոնկա» լցնողին տարել են բաժին

Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում բեմադրված «Հուզանք ու զանգ»  ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջև լարված իրավիճակ էր ստեղծվել։ Ակտիվիստ երիտասարդներից մեկը` Նարեկ Սարգսյանը, փորձել էր ներկայացմանը մասնակցող դերասանների վրա «զելյոնկա» լցնել` նրանց «սատանիստներ» անվանելով։ Ոստիկանների միջամտությամբ կողմերի միջև բախումը կանխվել էր, իսկ Նարեկ Սարգսյանը` բերման ենթարկվել ոստիկանության բաժին։

456
թեգերը:
Հրանուշ Խառատյան, Ռուբեն Բաբայան, «Հուզանք ու զանգ» ներկայացում, թատերական ներկայացում, Հայաստան
Ըստ թեմայի
«Մշակութային կանգառ». լավագույն ներկայացումները՝ մարզերում ու ԼՂՀ-ում
Հայկական թատրոնը Մոսկվայում. ինչ ներկայացում էլ խաղաս, դուդուկի պես է «հնչում»
«Մեր հիմնական առաջնահերթությունը Երևանն ավելի գրավիչ ներկայացնելն է». Դավիթ Գևորգյան
«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը
Դմիտրի Պեսկով. արխիվային լուսանկար

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայում գտնվող Սուրբ  Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը

115
(Թարմացված է 15:58 06.07.2020)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ միայն հոգևոր, այլ նաև զբոսաշրջային արժեք է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Կրեմլում հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի մասին հարցի որոշման ժամանակ հաշվի կառնեն այդ սրբավայրի նշանակությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հարցն այսօր այսկերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություն անցկացնել` նպատակ ունենալով Սուրբ Սոֆիայի տաճարը նախապատրաստել այն պաշտոնապես մզկիթի վերափոխելու համար։

Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի կարող մեկնաբանել բուն որոշումը, քանի որ դա Թուրքիայի ներքին գործն է։  Նա հիշեցրել է, որ այդ հարցով իր կարծիքն արդեն իսկ  հայտնել է ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ինչպես նաև փոխարտգործնախարարը։

«Կարող եմ միայն ասել, որ, անկասկած, մենք հույս ունենք, որ Սոֆիայի կարգավիճակը` որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, հաշվի կառնվի», –լրագրողներին ասել է Պեսկովը։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ հոգևոր արժեքից բացի, տաճարն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Պեսկովը հիշեցրել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը սիրված համաշխարհային գլուխգործոց է բոլոր երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում` Ռուսաստանի։

Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարությունները արդեն կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու ծրագրից։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր հերթին խորը մտահոգություն է հայտնել  Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը վերանայելու վերաբերյալ որոշ թուրք քաղաքական գործիչների կոչերի հետ կապված։ Նա հայտարարել է, որ «Սուրբ Սոֆիային սպառնացող վտանգը ողջ քրիստոնեական քաղաքակրթությանը սպառնացող վտանգ է»։

Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է

115
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, մզկիթ, Սուրբ Սոֆիայի տաճար, Թուրքիա, Դմիտրի Պեսկով, Կրեմլ
Ըստ թեմայի
Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ
Բաբայան. «Արցախում որևէ մզկիթ չի պղծվել»
Քրիստոնեական Հայաստանի իսլամական սիրտը․ ինչո՞վ է հայտնի Երևանի Կապույտ մզկիթը
Գրքեր

Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունն առաջին անգամ կներկայացվի համացանցում

58
(Թարմացված է 13:27 06.07.2020)
Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգությունը հասանելի կդառնա համացանցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Համացանցում հասանելի կլինեն չափածո և արձակ գեղարվեստական գործերը, գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածները, մատենախոսությունները, ուսումնասիրությունները, «Հիշատակարանը» (1859-1860), նամակները, զանազան գրությունները և այլն։

Առցանց շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով։ 

Ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենը

58
թեգերը:
համացանց, Միքայել Նալբանդյան, գրքեր, Հայաստան
Ըստ թեմայի
Սփյուռքահայերն այս տարի չեն կարող գալ Հայաստան. ի՞նչ է առաջարկում «Քայլ դեպի տուն» ծրագիրը
Ինչ է Սունդուկյանի թատրոնն իր հանդիսատեսին խոստանում ամռան ամիսներին
Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞
Անդրեյ Պյատախին

«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

0
(Թարմացված է 13:05 07.07.2020)
Beeline ապրանքանիշի սեփականատեր «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու են վատ ընկերության գործերը հայաստանյան շուկայում:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Beeline–ը հայաստանյան շուկայում աշխատում է շահույթով, որը, սակայն, անընդհատ նվազում է: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Beeline ապրանքանիշի սեփականատեր, «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նրա խոսքով` իր խնդիրների մեծ մասն ընկերությունը լուծում է, բայց տեղական շուկայում աշխատելն օրեցօր ավելի է դժվարանում: Մեկ բաժանորդից ստացվող եկամուտն ավանդաբար ցածր է ու շարունակում է նվազել:

«Անդառնալիորեն նվազում է ձայնային ծառայություններից օգտվողների թիվը, դրանց փոխարեն բաժանորդները նախընտրում են ինտերնետ զանգեր կատարել, հատկապես՝ արտասահման զանգելու դեպքում: Դա վատ նշան է, բայց սա հատուկ է այսօր բոլոր շուկաներին»,- ասաց Պյատախինը:

«Վեոն Արմենիայի» նկատմամբ ընկերությունների հետաքրքրությունը, տնօրենի խոսքով, հիմնականում պայմանավորված է կաբելային կապի առկայությամբ, ինչը բավական հեշտացնում է 5G կապ ստեղծելու հնարավորությունը: Հարցին, թե ինչու ընկերությունն ինքը չի օգտվում այդ հնարավորությունից, այլ որոշել է վաճառել այն ուրիշին, Պյատախինը նշեց, որ այդ հարցը որոշվել է ընկերության՝ Ամստերդամում գտնվող գլխադասային գրասենյակում:

Իսկ իր ապագա ծրագրերի, Հայաստանում մնալ-չմնալու ու այլ ընկերություն տեղափոխվելու մասին հարցերին Անդրեյ Պյատախինը պատասխանեց կարճ, բայց հայերենով.

«Միայն Աստված գիտի»:

Հունիսի 8-ին «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու շուրջ։

Ucom-ի համար պատրաստ են ավելի քան 34 մլրդ դրամ վճարել. Եսայանների վերջնական առաջարկը

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը և հիմնադրեցին «Թիմ» ընկերությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշել էր, որ ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է եզրակացնի՝ արդյո՞ք այդ գործարքը և նոր օպերատորի ի հայտ գալը չեն խախտի շուկայական մրցակցությունը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «ՎԵՈՆ»-ը բանակցություններ է վարում իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ։

Ավելի վաղ նրանց հետ բանակցությունների մեջ էր Ucom (որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում)։

Բայց այնուհետև լուրեր տարածվեցին, որ Ucom-ի մենեջեր են նշանակելու «Վեոն Արմենիայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին։

«Յուքոմը» բացահայտել է «Բիլայնի» գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները

0
թեգերը:
բջջային, Հայաստան, UCom ընկերությունը, Beeline Armenia
Ըստ թեմայի
Beeline-ը վերականգնել է տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորությունը
Ucom-ի և Beeline-ի միավորման վերաբերյալ որոշում ՏՄՊՊՀ-ն դեռ չունի
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են