Ալեքսանդր Գոլովինի «Եղիշե Թադևոսյանի դիմանկարը բեդուինի գլխաշորով» նկարը

Տրետյակովյան պատկերասրահը Եղիշե Թադևոսյանի դիմանկարը հանձնել է Գրոզնու թանգարանին

73
(Թարմացված է 15:59 28.10.2019)
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը Չեչնիայի թանգարանին է վերադարձրել նկարիչ Ալեքսանդր Գոլովինի աշխատանքը` նրա ընկեր, հայտնի գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի դիմանկարը։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ալեքսանդր Գոլովինի «Եղիշե Թադևոսյանի դիմանկարը բեդուինի գլխաշորով» նկարը, որը հայտնաբերվել է Տրետյակովյան պետական պատկերասրահում, տեղափոխվել է Գրոզնի և ցուցադրվելու է Չեչնիայի ազգային թանգարանի հիմնական ցուցասրահում։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։

այաստանը Պավել Կուզնեցովի աշխատանքներում. ցուցահանդես Տրետյակովյան պատկերասրահում

Автопортрет Егише Тадевосяна
© Photo : Eghishe Tadevosyan
Եղիշե Թադևոսյան. ինքնանկար

Նկարը Տրետյակովյան պատկերասրահից հանել են այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել, որ այն պատկանում է Գրոզնիի թանգարանին։ Նկարը կորել էր 1995թ.–ին Չեչնիայում մարտական գործողությունների ընթացքում։ Այդ ամբողջ ընթացքում այն գտնվել է մասնավոր հավաքածուում, և երբ նկարի տերը իմացել է այս պատմությունը, համաձայնել է նկարը հանձնել Չեչնիայի ազգային թանգարանին։

Մոսկվայում գտել են Տրետյակովյան պատկերասրահից կտավ գողացած տղամարդուն

Նկարիչ Ալեքսանդր Գոլովինն ավելի շատ հայտնի է որպես բեմանկարիչ և դեկորատոր, երկար ժամանակ համագործակցել է Սերգեյ Դյագիլևի հետ։

Եղիշե Թադևոսյանը, որի դիմանկարը վրձնել է Գոլովինը, նրա ընկերն է եղել։ Թադևոսյանը 1916թ.–ին ստեղծել և գլխավորել է Հայաստանի նկարիչների միությունը։ Համարվում է հայկական իմպրեսիոնիզմի ռահվիրաներից մեկը։

Այվազովսկու շուրջ քառասուն աշխատանք հանձնվել է Տրետյակովյան պատկերասրահին

Թադևոսյանը հանգչում է Երևանում` Կոմիտասի անվան պանթեոնում, իսկ նրա աշխատանքները պահվում են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

73
թեգերը:
նկարիչ, Ռուսաստան, Մոսկվա
Ըստ թեմայի
Հետ տվեք մեր նկարները. ու՞ր են ազգային պատկերասրահի հարյուրավոր արժեքները
Առանց սիրո ոչինչ չի ստացվի. ինչպես է հայուհին պատկերասրահի տեր դարձել Մոսկվայում
Պատկերասրահից գողացված արժեքավոր կտավները հայտնաբերվել են. ԱԱԾ