«Մոսկվա» կինոթատրոն. արխիվային լուսանկար

«Բարեփոխելով աշխարհը». հաղթած ֆիլմեր, որոնք կցուցադրվեն մեծ էկրանին

104
(Թարմացված է 16:31 11.10.2019)
Երևանում նախատեսված անդրանիկ փառատոնի ընթացքում կցուցադրվի նաև «Ընտրություն» ֆիլմը, որը պատմում է 2018-ի գարնանը Հայաստանում թավշյա հեղափոխության և խաղաղ ցույցերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնին ցուցադրվելիք լավագույն հինգ  անվանագարգերում հաղթած ֆիլմերի և հեռուստահաղորդումների անուններն արդեն հայտնի են. դրանք կցուցադրվեն հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

Ավելի քան 2000 հայտից փառատոնի ընտրող հանձնաժողովը, որի կազմում  հայտնի կինոգործիչներ են,  կինոարտադրության և հեռուստատեսության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, ընտրել է լավագույններին՝ հինգ անվանակարգում։

«Հատուկ ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի նիդեռլանդական «Ահաբեկչություն՝ վախի աղբյուր» վավերագրական ֆիլմը։

Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Բուրկինաբեի վերելքը․ դիմադրության արվեստը Բուրկինա Ֆասոյում» ֆիլմը։

Երևանի ու երևանցիների մասին պատմող «Ադապտացիա» ֆիլմը կփակի «Եվրասիա.DOC» կինոփառատոնը

«Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի Խավիեր Չակոնի հեղինակած ընդամենը 8 րոպե տևողությամբ «Ուխտասար»-ը՝ ամփոփ հայացք Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր և ամենամեծ գետոներից մեկում ապրող երեխաների կյանքին և երազանքներին։

«Հեռուստաշարք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Գետոյում ծնված և մեծացած» շարքը Քենիայից, որը ստեղծել է Յոհան Մոթելսոնը։ «Մոսկվա» կինոթատրոնում հնարավոր կլինի դիտել դրա առաջին մասը, որը Քենիայի  ետնախորշերից մեկի ճարտարապետության, մշակույթի և առօրյա կյանքի մասին է։ 

Մրցութային  ծրագրի միակ գեղարվեստական ֆիլմը Թիմ Սփարքսի «Ամարայկան» է։ Այն անօրինական ներգաղթյալ Ռոբերտոյի պատմությունն է, որը փորձում է օրինական կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում։

Նրա ջանքերն անսպասելիորեն խափանվում են, երբ նա պարզում է, որ հայր պիտի դառնա, իսկ ԱՄՆ կառավարությունը որդեգրել է «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությունը և գործի է դրել երեխաների տարանջատման պրակտիկան։

Մրցույթից դուրս կցուցադրվի հայ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «TOMBÉ» կարճամետրաժ ֆիլմը։ Դիանա Կարդումյանին կշնորհվի  «Հանդիսատեսի համակրանք» (The People’s Award) մրցանակը։ 

Արտամրցութային ծրագիրը կմեկնարկի պաշտոնական բացմանը նախորոդող շաբաթ և կիրակի օրերին։

Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովի այգում կցուցադրվի լիբանանցի աշխարհահռչակ ռեժիսոր Նադին Լաբակիի վերջին՝ «Կափառնայում» ֆիլմը, որն այս տարի Ժյուրիի մրցանակին է արժանացել  Կաննում։ «Կափառնայումը» («Քաոս») պատմում է լիբանանցի Զեյնի (Զեյն ալ-Ռաֆիա) մասին, որը դատի է տալիս սեփական ծնողներին` իրեն կյանք տալու «հանցագործության» համար: Ֆիլմում Զեյնի ճանապարհն է՝ անվախ փողոցային տղայից դեպի 12-ամյա կարծրացած «մեծահասակը», որը փախչում է իր անփույթ ծնողներից և գոյատևում է փողոցներում։

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնում մոտ 100 անիմացիոն ֆիլմ կմրցեն տարբեր անվանակարգերում

Կիրակի օրը, հոկտեմբերի 13-ին, The Loft-ում կցուցադրվի «Հետադարձում» վավերագրական ֆիլմը, որը հետևում է «Մայամիի բոցավառ անիվներ» անվասայլակային բասկետբոլի թիմի արկածապնդիր ճամփորդությանը՝ NWBA ազգային առաջնությանը մասնակցելիս։

Փառատոնային օրերին հատուկ ցուցադրություններ կլինեն նաև «Մոսկվա» կինոթատրոնում։ Հոկտեմբերի 15-ին կներկայացվի Սերգեյ Սարկիսովի «Ընտրությունը», որը պատմում է 2018-ի գարնանը Հայաստանում թավշյա հեղափոխության և խաղաղ ցույցերի մասին։

Նույն օրը փառատոնը և «Ավրորա» ֆորումը կներկայացնեն Քենեթ Կարլսոնի «Նուբայի սիրտը» ֆիլմ, որը պատմում է ամերիկացի կաթոլիկ բժիշկ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինայի աշխատանքի մասին Սուդանի Նուբայի լեռներում։ Թոմ Քաթինան ներկա կլինի ցուցադրությանը։ Կլինի նաև հարցուպատասխան։

Ռեժիսոր Քենեթ Քարլսոնին կշնորհվի փառատոնի «Համամարդկային ազդեցություն» (The Global Impact Award ) հատուկ մրցանակը։ 

Նշենք, որ փառատոնն անցկացվում է «Ավրորա» ֆորումի շրջանակում:

104
թեգերը:
«Մոսկվա» կինոթատրոն, հաղթանակ, ֆիլմ, կինոփառատոն, փառատոն
Ըստ թեմայի
Մեծ էկրաններին է Կարեն Հովհաննիսյանի երրորդ ֆիլմը՝ Վլադիմիր Մաշկովի մասնակցությամբ
Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է
Կարեն Հովհաննիսյանի ֆիլմը դարձել է ռուսական վարձույթի առաջատար
Հրամանով գրված գլուխգործոց. հանրությունը սպասում է «Սուսերով պարը» ֆիլմին
Դմիտրի Պեսկով. արխիվային լուսանկար

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայում գտնվող Սուրբ  Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը

1
(Թարմացված է 15:54 06.07.2020)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ միայն հոգևոր, այնպես էլ զբոսաշրջային արժեք է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Կրեմլում հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի մասին հարցի որոշման ժամանակ հաշվի կառնեն այդ սրբավայրի նշանակությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հարցն այսօր այսկերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություն անցկացնել` նպատակ ունենալով Սուրբ Սոֆիայի տաճարը նախապատրաստել այն պաշտոնապես մզկիթի վերափոխելու համար։

Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի կարող մեկնաբանել բուն որոշումը, քանի որ դա Թուրքիայի ներքին գործն է։  Նա հիշեցրել է, որ այդ հարցով իր կարծիքն արդեն իսկ  հայտնել է ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ինչպես նաև փոխարտգործնախարարը։

«Կարող եմ միայն ասել, որ, անկասկած, մենք հույս ունենք, որ Սոֆիայի կարգավիճակը` որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, հաշվի կառնվի», –լրագրողներին ասել է Պեսկովը։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ հոգևոր արժեքից բացի, տաճարն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Պեսկովը հիշեցրել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը սիրված համաշխարհային գլուխգործոց է բոլոր երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում` Ռուսաստանի։

Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարությունները արդեն կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու ծրագրից։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր հերթին խորը մտահոգություն է հայտնել  Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը վերանայելու վերաբերյալ որոշ թուրք քաղաքական գործիչների կոչերի հետ կապված։ Նա հայտարարել է, որ «Սուրբ Սոֆիային սպառնացող վտանգը ողջ քրիստոնեական քաղաքակրթությանը սպառնացող վտանգ է»։

Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է

1
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, մզկիթ, Սուրբ Սոֆիայի տաճար, Թուրքիա, Դմիտրի Պեսկով, Կրեմլ
Ըստ թեմայի
Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ
Բաբայան. «Արցախում որևէ մզկիթ չի պղծվել»
Քրիստոնեական Հայաստանի իսլամական սիրտը․ ինչո՞վ է հայտնի Երևանի Կապույտ մզկիթը
Գրքեր

Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունն առաջին անգամ կներկայացվի համացանցում

24
(Թարմացված է 13:27 06.07.2020)
Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգությունը հասանելի կդառնա համացանցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Համացանցում հասանելի կլինեն չափածո և արձակ գեղարվեստական գործերը, գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածները, մատենախոսությունները, ուսումնասիրությունները, «Հիշատակարանը» (1859-1860), նամակները, զանազան գրությունները և այլն։

Առցանց շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով։ 

Ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենը

24
թեգերը:
համացանց, Միքայել Նալբանդյան, գրքեր, Հայաստան
Ըստ թեմայի
Սփյուռքահայերն այս տարի չեն կարող գալ Հայաստան. ի՞նչ է առաջարկում «Քայլ դեպի տուն» ծրագիրը
Ինչ է Սունդուկյանի թատրոնն իր հանդիսատեսին խոստանում ամռան ամիսներին
Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞