Արմին վան Բյուրենը ժամանեց Հայաստան

Հայաստան ժամանեց աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը. լուսանկարներ

278
(Թարմացված է 17:21 06.10.2019)
Օդանավակայանում հայկական եռագույնով, պաստառներով նրան էին սպասում երկրպագուները, որոնք լուսանկարվեցին աշխարհահռչակ DJ-ի հետ, ստացան նրա ստորագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց աշխարհահռչակ DJ, երաժշտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը: Նա նշեց, որ Հայաստանում է առաջին անգամ, տպավորված է ջերմ ընդունելությամբ և երջանիկ է, որ այստեղ է:

Визит Армина ван Бюрена в Ереван (6 октября 2019). Звартноц
© Sputnik / Aram Nersesyan
Արմին վան Բյուրեն

Օդանավակայանում հայկական եռագույնով, պաստառներով նրան էին սպասում երկրպագուները, որոնք լուսանկարվեցին աշխարհահռչակ DJ-ի հետ, ստացան նրա ստորագրությունը:

Визит Армина ван Бюрена в Ереван (6 октября 2019). Звартноц
© Sputnik / Aram Nersesyan
Արմին վան Բյուրեն

Սերժ Թանկյանն ու WCIT 2019-ի հիմնական զեկուցողներն արդեն Հայաստանում են. լուսանկարներ

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը Հայաստան է եկել WCIT–2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացման առիթով այսօր երեկոյան կայանալիք համերգին մասնակցելու համար: Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ  կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։

WCIT նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժշտի, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին WCIT համաժողովները հյուրընկալած 14 երկրները. Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։

Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Աննախադեպ ձևաչափի նվագախմբի համերգային ծրագրում ներառված է վերոնշյալ 14 երկրները խորհրդանշող ու հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շարք։

Визит Армина ван Бюрена в Ереван (6 октября 2019). Звартноц
© Sputnik / ASATUR YESAYANTS
Արմին վան Բյուրեն

Հրապարակի հարակից շենքերին կպրոյեկտվեն նշված 15 երկրները խորհրդանշող տեսարաններ։

Երևանի կենտրոնում երաժշտական «խառնաշփոթ» է. WCIT-2019 նվագախմբի գլխավոր փորձի տեսանյութը

Այնուհետև համերգային ծրագրով հանդես կգա DJ Արմին վան Բյուրենը:

Համերգը կկայանա հոկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում։

Визит Армина ван Бюрена в Ереван (6 октября 2019). Звартноц
© Sputnik / Aram Nersesyan
Արմին վան Բյուրեն
278
թեգերը:
WCIT 2019, դիջեյ, «Զվարթնոց» օդանավակայան, Համերգ, Երևան, Հայաստան, Արմին վան Բյուրեն
Ըստ թեմայի
Հնարավոր է` Բարաք Օբաման Հայաստան գա. Երևանը պատրաստվում է «WCIT 2019» ՏՏ համաժողովին
WCIT նվագախումբը ՀՀ–ում կկատարի արհեստական բանականության ստեղծած հայկական երաժշտությունը
«WCIT 2019»–ը Հայաստանում կազդարարվի արտասովոր համերգով