Կոմիտաս

Ստամբուլում Կոմիտասի 150–ամյակին նվիրված համերգ կլինի

60
(Թարմացված է 10:26 03.10.2019)
Համերգը տեղի կունենա Ստամբուլի «Cemal Reşit Rey» համերգասրահում։ Այն նաև կհեռարձակվի ուղիղ եթերում։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ Ստամբուլում համերգ կկայանա, գրում է ermenihaber–ը։

«Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգին կմասնակցեն մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից: Համերգի ընթացքում Կոմիտասի ստեղծագործությունները կկատարեն Այնուր Դողանը, Էրթան Թեքինը, Գևորգ Դավթյանը, Լևոն Էրոյանը, «Լուսավորիչ» մանկական երգչախումբն ու Սևանա Չաքերյանը, Փերվին Չաքարը, Շևվալ Շամը, «Ոմանք» երաժշտական խումբը, Հայաստանից հրավիրված «Գողթ» երաժշտական խումբը, ԱՄՆ-ից հրավիրված Արա Դինքչյանը և Զուլալ եռյակը։

Թուրքական «Anadolu Kültür» ու «Kalan Müzik»  մշակութային կենտրոնների և Մաքսիմ Գորկու անվան թատրոնի համագործակցությամբ կազմակերպված համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 20։30-ին՝ Ստամբուլի «Cemal Reşit Rey» համերգասրահում։ Համերգը նաև ուղիղ եթերով կհեռարձակվի «Kalan Müzik»-ի Youtube-ի էջում։

Հիշեցնենք` Կոմիտասի 150–ամյակի կապակցությամբ այս տարի համերգային ծրագրեր են կազմակերպվում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Մոսկվայի կոնսերվատորիայում նշել են Կոմիտասի 150-ամյակը. լուսանկարներ

Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ սրահում նույնպես կայացել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ: Համերգը կազմակերպել էին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսապանատունը, ՌԴ Մշակույթի նախարարությունը, Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիան, Հայաստանյան առաքելական եկեղեցու ռուսաստանյան և նորնախիջևանյան եպիսկոպությունը:

60
թեգերը:
հայ, Թուրքիա, Համերգ, Ստամբուլ, Կոմիտաս
Ըստ թեմայի
Մարաբյան. ՅՈՒՆԵՍԿՕ–ն մեր մեծերի հոբելյաններն ընդգրկել է կարևոր իրադարձությունների ցանկում
Կոմիտասը և Թումանյանը` Գառնու տաճարում. երկու մեծ հայերի հոբելյանը կնշեն յուրահատուկ ձևով
Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը երգում է Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը. տեսահոլովակ
Փաշինյանն ու կինը անակնկալի են բերել գյումրեցիներին