Երվանդ Մանարյան

Երվանդ Մանարյանին ու Միխայիլ Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհեն

45
(Թարմացված է 12:37 08.10.2019)
ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին և արևելագետ գիտնական Միխայիլ Պիոտրովսկուն բարձրագույն կոչումներ շնորհելու մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին և հռչակավոր գիտնական, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, ծնունդով երևանցի Միխայիլ Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ավագանու նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին:

2018 թ-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվել։

Նշենք, որ 95 տարեկան Երվանդ Մանարյանն անցած տարվա հունիսի 11-ին հիվանդանոց էր տեղափոխվել։ Նա ընկել էր և ազդրի կոտրվածքով տեղափոխվել «Էրեբունի» հիվանդանոց։ Պարզվել էր, որ վիրահատության կարիք ունի։ Հաշվի առնելով դերասանի տարիքը` բժիշկները վիրահատություն անցկացնելու թեման քննարկել էին հարազատների հետ և հունիսի 13-ին վիրահատել։ Հիվանդանոցում պառկած դերասանին այցելել էր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ–ին Իրանում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Սցենարներ է գրել «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։

Միխայիլ Պիոտրովսկին ծնվել է 1944 թվականին, Երևանում։ Հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, հռչակավոր արևելագետ էր, Հովսեփ Օրբելու ասպիրանտը։ 1930 թվականին գործուղվել էր Հայաստան՝ հնագիտական պեղումների և պատմագիտական հետազոտությունների համար։ 1968 թվականին եղել է Էրեբունի բերդի հայտնաբերողներից մեկը։ Մայրը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանը, նույնպես հայտնի հնագետ էր։

Իսաբեկյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի, իսկ Չոբանյանին` վաստակավոր արտիստի կոչում

Պիոտրովսկին խորհրդային ու ռուսական աշխարհահռչակ արևելագետ-պատմաբան է, արաբագետ, իսլամագետ։ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, ՌԴ ԳԱԱ անդամ։

45
թեգերը:
Երվանդ Մանարյան, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Երևանի քաղաքապետարան, Հակոբ Կարապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մագիկյանի խարիզմատիկ կերպարը մեկ այլ սերիալ տեղափոխվեց». Թոխատյանը` հերթական դերի մասին
Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է
«Սա անտանելի է». Զավորոտնյուկի դուստրը մոր հիվանդությունից հետո առաջին անգամ խոսել է