Վանի հայկական եկեղեցի. արխիվային լուսանկար

Ինչպես են գանձ որոնողները Թուրքիայում վերացնում հայկական հետքերը

126
(Թարմացված է 20:07 28.09.2019)
Գանձ որոնելու համար ազատազրկվածների թիվը փոքր չէ, բայց դա չի խանգարում, որ նրանց մեծ մասը չհրաժարվի դրանից:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Գանձեր որոնողները Վանի մի շարք շրջաններում ու կենտրոնական գյուղերում քարուքանդ են արել բազմաթիվ գերեզմանոցներ, պատմական տներ, եկեղեցիներ ու նույնիսկ մզկիթներ, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում տալով Վանի տեղական «Vanpostası» թերթին:

Հոդվածում Վանի օրինակով ներկայացվել է, թե ինչպես են գանձ որոնողները Թուրքիայի հատկապես նախկինում հայերով բնակեցված շրջաններում ավերում պատմական հուշարձաններն ու շինությունները:

«Պատմական վայրերի վրա աչք դրած գանձ որոնողները հեշտ ճանապարհով հարստանալու մոլուցքով ավերում են եկեղեցիներ, գերեզմաններ ու մզկիթներ: Գանձ գտնելու մղումը որոշ մարդկանց մոտ մոլուցքի է վերածվել»,- գրում է լրատվամիջոցը:

Նույնիսկ եկեղեցիների ու մզկիթների վրա  աչք դրած գանձ որոնողները տարբեր մեթոդների են դիմում: Նրանք գանձեր են փնտրում այն տեղերում, որտեղ կան գերեզմանաթմբեր, ավերակներ, եկեղեցիներ ու մզկիթներ:

Գանձ որոնելու «գործը» ոմանց մոտ հոբբի է դարձել: Կան նաև այնպիսիք, որոնք դա իրենց համար մասնագիտություն են դարձրել: Երբեմն նույնիսկ հարուստներն են դա անում: Գանձ որոնելու համար ազատազրկվածների թիվը փոքր չէ, բայց դա չի խանգարում, որ նրանց մեծ մասը չհրաժարվի դրանից:

Ոմանք բահերով ու փորիչ գործիքներով են փոսեր փորում, շատերն էլ տրակտոր են վարձում:

Հայկական հետքն Իսրայելում. ի՞նչն է միավորում Զաքարյաններին և Նապոլեոնի զինվորներին

Փոսեր փորելու ընթացքում լրջորեն վնասում են պատմական ու մշակութային վայրերը, հուշարձանները: 

Ըստ հոդվածագրի տեղեկությունների՝ «պատերազմի ու գաղթերի հետևանքով» Թուրքիան լքած հայերն ու հույները իրենց թանկարժեք իրերը վաճառել են ու վերածել ոսկու, որը  գաղթից առաջ թաղել են հողի տակ՝ ապագայում հետ վերադառնալու հույսով: Հեղինակը նշում է, որ հայերը մեծամասամբ նախընտրել են իրենց թանկարժեք իրերը թաղել տան մեջ, իսկ հույները՝ բակում:

Հոդվածի հեղինակը զրուցել է նաև Վանի գյուղերից մեկի մի բնակչի հետ, ով պատմել է, թե ինչպես են գանձ որոնողներն ավերել իրենց գյուղի հայկական տներն ու գերեզմանոցը:

«Մեր գյուղի տների մեծամասնությունը հայերից էր մնացել: Մինչև 2011 թվին Վանում տեղի ունեցած երկրաշարժը դրանցում մարդիկ էին բնակվում: Երկրաշարժից հետո այդ տներից մարդկանց դուրս գալուց հետո գանձ որոնողները օգտագործում են առիթն ու գիշերները գալիս փոսեր են փորում: Շատ տներ քանդվեցին դրանց ներսում փոսեր փորվելու հետևանքով: Տների պատերի վրա պատմական գրություններ էլ կան: Տներն իրենք իրենցով պատմություն են, այդ պատմությունը ջնջվում է գանձ որոնողների կողմից»,- ասել է Օմեր Քուշան անունով բնակիչը:

Քուշանը պատմել է նաև, որ գյուղի 2 հատվածում հայկական գերեզմանոց կա, որոնց ամեն տարի այցելում են զբոսաշրջիկները: Նա նշել է, որ կատարվողը իրենց էլ է անհանգստացնում՝ հույս հայտնելով, որ այս հարցին մի լուծում կգտնվի:

126
թեգերը:
Եկեղեցի, հայեր, հայ, Ոսկի, Թուրքիա, Վանք
Ըստ թեմայի
Կարապետյան. «Հայկական գերեզմանների տեղում Ադրբեջանում տներ ու շենքեր են այժմ»
Թուրքերին ինչո՞ւ են պետք հայկական հողերը․ Վանի գերեզմանոցում զուգարաններ են դրված
Հին հայկական Վան քաղաքը Իրանում Պարսկական կայսրության «մարգարիտ» է համարվում