Սերգեյ Սմբատյան

Հայ կոմպոզիտորների գործերը կներառենք Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի ելույթներում. Սմբատյան

103
(Թարմացված է 12:56 30.09.2019)
Հայ ճանաչված երաժիշտները համոզված են, որ Հայաստանում տաղանդավոր երիտասարդներ շատ կան, և իրենց առաքելությունն է նրանց համաշխարհային ճանաչման հասցնելը:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Ունենք փայլուն հայ արտիստներ, որոնք իրենց ուրույն տեղը կգտնեն Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանում: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի և Մալթայի սիմֆոնիկ նվագախմբերի  գլխավոր դիրիժոր, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբիհիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Айк Казазян и Сергей Смбатян на пресс-конференции Какие проекты готовят звезды классической музыки (27 сентября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայկ Կազազյանը և Սերգեյ Սմբատյանը

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի սկզբին Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Մաեստրո Սմբատյանն, այս պաշտոնում առաջին անգամ ղեկավարել է նվագախումբը սեպտեմբերի 14-ին, երբ Վալետայում ներկայացրել է Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։

«Հիմա Մալթայի նվագախմբում կառուցում ենք հաջորդ համերգաշրջանի ծրագիրը, որտեղ կներառենք նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,–ասաց Սմբատյանը և հավելեց, որ ինքը գիտակցում է, որ մեծ պատասխանատվություն է լինել եվրոպական նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Այս գործում մաեստրո Սմբատյանը խոստանում է ոգևորել նվագախմբին, որպեսզի նրանք հավատան իր գաղափարներին, որոնք ոչ միշտ են ստանդարտ։

«Շատ տաղանդավոր արտիստներ ունենք նաև Հայաստանում, սիրվում և ընդունվում են նրանք, որոնց  աշխարհն արդեն ճանաչել է, բայց նաև կան չճանաչված տաղանդավոր երիտասարդներ, որոնց կներգրավենք Մալթայի նվագախմբում։ Երիտասարդ և տաղանդավոր սերնդին ոգևորելը մեր առաքելությունն է»,–ասաց Սմբատյանը և խոստացավ ամեն բան անել, որպեսզի հաջորդ տարի Մալթայի նվագախումբը համերգներով գա Հայաստան։

Ասուլիսին ներկա էր նաև ջութակահար (մենակատար) Հայկ Կազազյանը, որը համոզմունք հայտնեց, որ ժամանակն է, որ հայ երաժիշտներին  նայենք, ոչ թե որպես ազգային արժեքի, այլ որպես համաշխարհային արտիստի:

«Որքան էլ, որ մենք գնում ենք արտասահման ուսման ու կարիերայի հետևից, միևնույն  է, չենք մոռանում Հայաստանը: Ի վերջո, եթե երաժիշտը կայացած է, նա կարող է ապրել ցանկացած տեղ, ստեղծագործել և լինել պահանջված»,- ասաց ջութակահարը և հավելեց, որ կարևոր է, թե արտիստի հոգին որտեղ է ապրում և ոգեշնչվում:

Айк Казазян на пресс-конференции Какие проекты готовят звезды классической музыки (27 сентября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայկ Կազազյանը

Երաժիշտները համոզված են, որ Հայաստանում հնարավոր չէ ապահովել այն ուսումը, որը նրանք ստացել են արտերկրում, քանի որ այստեղ լավ մասնագետների խիստ պակաս կա:

Sputnik Արմենիայի այն հարցին, թե որքա՞ն է եղել ծնողների ներդրումը  իրենց երաժշտական կարիերայի հարցում, արտիստները ժպիտով վերհիշեցին իրենց պատմությունները:

«Մեր ընտանիքում երաժիշտներ չկան, սակայն հայրս դասական երաժշտության սիրահար է և, ինչպես ինքն է ասում, ես դեռ չծնված լսել եմ լավ երաժշտություն: Հայրս գտնում էր, որ ես պետք է ստանամ լավ կրթություն, հետո կորոշեմ իմ կյանքում ինչ ուղղություն ընտրել»,- ասաց Կազազյանը:

Ըստ ջութակահարի` ամեն ինչ պետք է աստիճանաբար անել, սերունդներին կրթել փոքրուց, պետք է սկսել դասական թեթև գործերից, հակառակ դեպքում չենք կարող 10 տարեկան երեխային ստիպել, որ նա դասական երաժշտություն լսի:

Ի տարբերություն Կազազյանի, Սմբատյանը ծնվել է երաժիշտների ընտանիքում: Նա ճանաչված կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանի որդին է:

«4 տարեկանում որոշեցի, որ պետք է դառնամ երաժիշտ: Անգամ ծիծաղելի մի դեպք եմ հիշում, որ հայրիկիս ընկերոջից խորը հիասթափվեցի, երբ պարզվեց, որ նա երաժիշտ չէ: Ինձ թվում էր, որ բոլորը պետք է երաժիշտ լինեն»,- ծիծաղով վերհիշեց Սմբատյանը և հավելեց, որ իր երաժշտական կյանքում գլխավոր հերոսը իր տատիկն է եղել: Հենց նա է Սմբատյանին ուղղորդել, որ նա դիրիժորական կրթություն ստանա:

«Արհեստական տաղանդ» աշխարհում առաջինը Հայաստանում կստեղծվի. Սմբատյան

Ամենամոտ ապագայի ծրագրերի մասին խոսելիս` Սմբատյանն առանձնացրեց հոկտեմբերի 6–ին Հայաստանում կայանալիք WCIT-2019 ՏՏ ֆորումին Արմին վան Բուրենի մասնակցությամբ սպասվող համերգը։ Նա առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսել է 92 համերգ աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում ՝ Մյունխենում, Շտուտգարտում, Զալցբուրգում, Բեռլինում, Լոնդոնում, Պրահայում, Մոսկվայում և այլն։

103
թեգերը:
դիրիժոր, Մալթա, Համերգ, Սերգեյ Սմբատյան
Ըստ թեմայի
Տիգրան Հախնազարյանի նվագախումբը Կեմերովոյի զոհերի հիշատակին նվիրված համերգ տվեց
Ինչպես 40 հայ որբեր Եթովպիայում կազմեցին կայսերական փողային նվագախումբը
Ոստիկանության նվագախումբը տոնական քայլերթ իրականացրեց Երևանում. տեսանյութ
Հարություն Թոփիկյանը

Կորոնավիրուսից մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը

431
(Թարմացված է 18:25 26.10.2020)
Մաեստրո Թոփիկյանին 2013 թ.-ին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2014 թ․-ից նա «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ անդամ է։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով հոկտեմբերի 26-ին կյանքի 69–րդ տարում մահացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։ Տեղեկությունը հայտնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Facebook-ի էջը։

Հարություն Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ:

Մինչ այդ, 1973թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Իսկ 1982թ. Թոփիկյանը արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակի:
1989-1991թթ. Թոփիկյանը եղել է «BRIDGES OF SONG» միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «BRIDGES OF SONG TALLINN 91» փառատոնին արժանացել է 20.000-անոց երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»:
Լիբանանի Բեյրութ քաղաքում 1991-1994թթ.-ին  վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:

1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի:

Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները

2013 թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2014 թ․-ից նա «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հոկտեմբերի 26–ի ժամը 11։00– դրությամբ կազմել է 78810 մարդ, մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 973 պացիենտ, վարակվածներից մահացել են 16–ը։

431
թեգերը:
դիրիժոր, Մահ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Վիրավոր զինվոր, թե Covid-ով հիվանդ. առողջապահական համակարգը պարալիզացման եզրին է
Վրաստանում COVID-19-ի ցուցանիշների ռեկորդային աճ է գրանցվել
Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները
Շուշիի թատրոնը Գյումրիում է

Երեխաները պետք է հեքիաթ ունենան. Շուշիի թատրոնը Գյումրիում է, հանդիսատեսին էլ են բերել

113
(Թարմացված է 13:37 08.10.2020)
Թշնամու արկերն ի զորու չեն վերացնել մշակույթը: Շուշիի թատրոնի դերասանները պատերազմի դեմ մշակույթով են պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Շուշի քաղաքի «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը» «հյուրախաղերով» Գյումրի է եկել, բայց այս անգամ նրանք հանդիսատեսին էլ են բերել։ Գյումրիում նրանք տիկնիկային ներկայացումներ են կազմակերպում արցախցի փոքրիկների համար: Մտահաղացումը թատրոնի  տնօրեն Աշխեն  Հարությունյանին է, որը երեխաներին Շուշիից Գյումրի է բերել այս օրերին:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արցախցի փոքրիկները

Թշնամու արկը ոչնչացրել է Շուշիի մշակույթի տան մի հատվածը, սա այն կառույցն էր, որտեղ գործում էր «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը»: Ու մինչ թատրոնի տղամարդիկ առաջնագծում են, թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը որոշեց՝  ամեն պարագայում երեխաները պետք է հեքիաթ ունենան:

«Ոչնչացվեց մեր տիկնիկների, հագուստների  պահեստը: Շատ տխրեցինք. երկար տարիների ծանր աշխատանքի շնորհիվ ձեռք բերածը մեկ օրում՝ մեկ ակնթարթում ոչնչացավ։ Բայց հետո հասկացանք` պետք չէ մանուկ հանդիսատեսին, հատկապես հիմա, առանց հեքիաթի թողնել, որովհետև  հիմա քան երբևէ երեխաները հեքիաթի կարիքը զգում են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աշխեն Հարությունյանը:

Директор Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши Ашхен Арутюнян по окончании кукольного спектакля для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աշխեն Հարությունյանը

Անկոտրում արցախցին վստահ է` թատրոնի շենքը, նյութական  ամեն ինչը կվերականգնեն շատ արագ, կարևորն արվեստի շունչն է, որ միշտ կարողանան հաղորդել երեխաներին: «Ամեն մեկը պայքարում է ինչպես կարող է՝ զինվորը սահմանին, ուսուցիչը՝ երեխաներին կրթելով, իսկ արվեստագետն՝ այսպես:  Սա մեր պայքարի ձևն է»,- ավելացրեց  Աշխեն  Հարությունյանը:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Շուշիի թատրոնը Գյումրիում է

«Երեք խոզուկները»  ներկայացումը հանպատրաստից է մշակվել՝ տիկնիկները խանութից են գնվել՝ հարմարեցվել տիկնիկային ներկայացմանը: Որպես դերասաններ հանդես են գալիս Աշխենի քրոջ երեխաները: «Մենք հիմա խաղալու ենք նաև մեր տղամարդ  դերասանների փոխարեն, և հուսամ, որ այս փաստը ևս նրանց կգոտեպնդի ու ուժ կտա»:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արցախցի փոքրիկները

Աշխենը վստահ է՝  ամեն ինչ շուտ կավարտվի, ու իրենք կվերադառնան Արցախ, իսկ մինչ այդ փոքրիկ թատերախումբը ներկայացումներ կցուցադրի Արցախից Գյումրի եկած բոլոր  երեխաների համար:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Շուշիի թատրոնը Գյումրիում է
113
թեգերը:
հրթիռակոծություն, թշնամի, երեխա, Թատրոն, Շուշի, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ-ն շարունակում է ճշգրիտ խոցումները. նոր տեսանյութ
Խրամատում հիմա միայն մեկ պատգամավոր կա. ԱԺ փոխնախագահը հայտնեց` ով է նա
«Մեր կիսատ գործը մեր երեխեքին չենք թողնելու». երբ առաջնագծում կամավորներն են
ԵԱՀԿ Մինսկի խումբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում

1121
(Թարմացված է 01:38 31.10.2020)
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին և մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։ Պայմանավորվածության մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահներն առանձին և միացյալ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները` ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը։

Առանց վնաս հասցնելու կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարման շուրջ ձեռք բերված համաձայնությանը՝ կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել։

«Կողմերը միտումնավոր հարձակումներ չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին՝ աջակցության համար անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ ապահովելով ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։  Կողմերը պետք է նաև մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը` նրանց տեսակցելու և հետագայում փոխանակելու համար։ 

Կողմերը պետք է նաև հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների հետ կապված գրավոր մեկնաբանություններ ներկայացնեն։

Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ փորձելով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

1121
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին». Փաշինյանը` փոխզիջումների մասին
Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան
Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին