Ասուլիս՝ նվիրված Երևանի 13-րդ միջազգային երաժշտական փառատոնին

Հայաստանում սիմֆոնիկ և կամերային երաժշտության տոն է սկսվել

76
(Թարմացված է 19:50 18.09.2019)
Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել իտալացի ջութակահարուհի Աննա Տիֆուին, հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարաթիին, դաշնակահարներից՝ Ֆրեդի Քեմփֆին:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Երևանում մեկնարկել է 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում սեպտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, գերմանացի հանրահայտ շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխը և ռուս դաշնակահար Եվգենի Սուդբինը:

Համերգը ղեկավարելու է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ով նաև փառատոնի գեղարվեստական ղեկավարն է:

Художественный руководитель Ереванского 13-го международного музыкального фестиваля Эдуард Топчян на пресс-конференции (18 сентября 2019). Еревaн
© Sputnik / Astghik Sukiasyan
Էդուարդ Թոփչյան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թոփչյանը տեղեկացրեց, որ երեկոյին Չաուշյանը ներկայացնելու է Դվորժակի թավջութակի կոնցերտը, Ֆրիդրիխը` Իլյա Շախովի Ռոմանտիկական կոնցերտը, իսկ Սուդբինը՝ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը:

Художественный руководитель Ереванского 13-го международного музыкального фестиваля Александр Чаушян на пресс-конференции (18 сентября 2019). Еревaн
© Sputnik / Astghik Sukiasyan
Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյան

«Փառատոնի առավելություններից եմ համարում այն, որ մենք կարողանում ենք Հայաստան հրավիրել ականավոր դիրիժորների, առանձնահատուկ երաժիշտների: Հրավիրում ենք ստեղծագործողների, որոնց համար երաժշտությունն առաջնային է»,-ասաց Թոփչյանը՝ շեշտելով, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը ձգտում է ավելի ու ավելի բարձր որակի:

Ռայնհոլդ Ֆրիդրիխն ասաց, որ հաճույքով է համագործակցում նվագախմբի հետ: Անդրադառնալով Ռոմանտիկական կոնցերտին` թոփչյանշեփորահարը նշեց, որ այն գրված է նվագախմբի մեծ կազմի համար:

«Այն խորհրդային դասական երաժշտության անհայտ գործերից է և հազվադեպ է կատարվում աշխարհում: Համոզված եմ, որ Հայաստանում կոնցերտը մեծ արձագանք կստանա»,-շեշտեց Ֆրիդրիխը:

Խոսելով հայ կոմպոզիտորների մասին` երաժիշտը խոստովանեց, որ 14 տարեկանում նվագել է Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտն ու հեղինակավոր մրցանակի արժանացել:

«Ամեն տարի երկու կամ երեք անգամ կատարում եմ այն: Փորձում եմ շեփորով կատարել Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը»,-ասաց Ռայնհոլդ Ֆրիդրիխը՝ հավելելով, որ մեծ սեր է տածում դեպի Հայաստանն ու սիրում է մեր երկրի օդը:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կտևի մինչ հոկտեմբերի 25-ը: Հայաստանից և ամբողջ աշխարհից 16 բարձրակարգ երաժիշտ մասնակցելու է շուրջ 13 սիմֆոնիկ և կամերային համերգի: Անցկացվելու են վարպետության անվճար դասեր:

Նախատեսվում են համերգներ՝ նվիրված ՀՀ Անկախության օրվան, Արամ Խաչատրյան համերգասրահի անվանակոչման 40-ամյակին, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, Չեխոսլովակիայի Անկախության 101-րդ տարեդարձին:

Տպավորիչ է Կոմիտաս լսել Գառնու տաճարի մոտ. Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիում

Փառատոնն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայաստանի կամերային երգչախումբ. 20 տարի անց

76
թեգերը:
Էդուարդ Թոփչյան, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, փառատոն, Համերգ, Ֆիլհարմոնիկ նվագախումբ, օպերա, երաժիշտ
Ըստ թեմայի
24 տարեկանում նրա գործը օպերային բեմ բարձրացավ, բայց նա հեռացավ հայրենիքից. ինչո՞ւ
Ինչպե՞ս եք այդպիսին ծնվում. «դիվա» Վերոնիկա Ջիոևան՝ «հայերի յուրահատուկ կոդի» մասին
Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
Գրքեր

Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունն առաջին անգամ կներկայացվի համացանցում

22
(Թարմացված է 13:27 06.07.2020)
Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգությունը հասանելի կդառնա համացանցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Համացանցում հասանելի կլինեն չափածո և արձակ գեղարվեստական գործերը, գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածները, մատենախոսությունները, ուսումնասիրությունները, «Հիշատակարանը» (1859-1860), նամակները, զանազան գրությունները և այլն։

Առցանց շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով։ 

Ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենը

22
թեգերը:
համացանց, Միքայել Նալբանդյան, գրքեր, Հայաստան
Ըստ թեմայի
Սփյուռքահայերն այս տարի չեն կարող գալ Հայաստան. ի՞նչ է առաջարկում «Քայլ դեպի տուն» ծրագիրը
Ինչ է Սունդուկյանի թատրոնն իր հանդիսատեսին խոստանում ամռան ամիսներին
Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞
Մաշա Մնջոյան

Մաշա Մնջոյանն ավստրալացիներին գերեց հայերեն երգելով և «Ձայնի» հաջորդ փուլում է. տեսանյութ

3853
(Թարմացված է 19:58 05.07.2020)
Ժյուրիի անդամները գովեստի խոսքեր շռայլեցին երգչուհիների հասցեին՝ շեշտելով Մաշայի զգացմունքայնությունը հայերեն կատարելիս։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Երգչուհի Մաշա Մնջոյանը շարունակում է հրաշալի հանդես գալ «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծում։ Այս անգամ նա առիթն օգտագործեց նաև իր մայրենի լեզվով՝ հայերենով երգելու համար։

«PlayOff» փուլում Մաշան հանդես էր գալիս ավստրալուհի Էլիս Սին-Լեֆաոյի հետ։ Աղջիկները կատարում էին Ուիթնի Հյուսթոնի հիթերից մեկը` «I have nothing» երգը։

Կատարումը «բացեց» Մաշան՝ սկսելով երգել հայերեն, ապա շարունակելով անգլերեն։ Մաշան ու Էլիսը հիացրին ժյուրիին։ Ժյուրիի անդամները գովեստի խոսքեր շռայլեցին երգչուհիների հասցեին՝ նաև շեշտելով Մաշայի զգացմունքայնությունը հայերեն կատարելիս։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել նաև հենց ինքը՝ Մաշան.

«Ես այնքան հուզված ու զգացված էի, որ այս բազմամշակույթ և հյուրընկալ երկրում՝ Ավստրալիայում, կարողացա ներկայանալ իմ հարազատ լեզվով՝ հայերենով»,- գրել է նա։

Հայուհին All by myself երգով փայլել է «Ավստրալիայի ձայնը» նախագծում

Մաշայի և Էլիսի աստղային մարզիչը՝ աշխարհահռչակ երգիչ Բոյ Ջորջը, դժվար ընտրության առջև էր կանգնած՝ երկուսն էլ հրաշալի էին հանդես եկել։ Բայց նա ընտրեց Մաշային։

«Մաշա, երբ դու սկզբում հայերեն երգեցիր, ես զգացի քո երգը, ես մի տեսակ կապ զգացի քեզ հետ, հավատացի քեզ։ Երկուսիդ էլ հավատացի, բայց այս պահին ես պետք է ընտրեմ, թե ձեզանից որ մեկն է ամբողջությամբ հիացրել ինձ և իմ ուշադրությանն արժանացել»,- ասաց Բոյ Ջորջը՝ տալով Մաշայի անունը։

Այսպիսով, Մաշա Մնջոյանն «Ավստրալիայի ձայնը» նախագծի հաջորդ փուլում է։

Հիշեցնենք՝ Մաշա Մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծում ժյուրիին և հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։

«Մենամարտի» փուլում հայ երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ երգչուհի Էլլա Մոներիի հետ։

Աղջիկները միասին երգեցին Արետա Ֆրանկլինի կատարմամբ լեգենդար դարձած «Respect»–ը։Ժյուրիի անդամները հիացան աղջիկների կատարմամբ. հանդիսատեսն ու ժյուրին բավականին երկար հոտնկայս ծափահարեցին նրանց։

Էլլայի և Մաշայի մարզիչը՝ մենթոր Քելի Ռոուլենդը, դժվար ընտրության առաջ հայտնվեց։ Ու չնայած Մաշայի հիանալի կատարմանը՝ նա ընտրեց Էլլային։ Բայց «Ձայնի» մյուս աստղային մարզիչը՝ հայտնի երգիչ Բոյ Ջորջը, «փրկեց» Մաշային և հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տվեց նրան։

Մաշա Մնջոյանը կրկին գերեց ավստրալացիներին ու անցավ «Ձայնի» հաջորդ փուլ. տեսանյութ

3853
թեգերը:
երգչուհի, Ավստրալիա, «Ձայնը», Մաշա Մնջոյան
Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները դիմել են դատարան

0
(Թարմացված է 15:40 06.07.2020)
Վանեցյանները դատարանից պահանջում են լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել իրենց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները՝ Գագիկ Վանեցյանն ու Մարգարիտ Ազարյանը, դիմել են դատարան՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի:

Տեղեկատվությունն այս մասին հրապարկվել է Դատական տեղեկատվական Datalex.am համակարգում:

Դատական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:

Դատական հայցի համաձայն`հայցվոր կողմը վիճարկում է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին պատկանող 1in.am կայքում հրապարակված տեղեկությունների իսկությունը՝ դրանք որակելով որպես «զրպարտություն» և հրապարակային հերքում պահանջելով:

Վանեցյանները դատարանից պահանջում են լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել  իրենց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ

Նշենք, որ Վանեցյանները դատարան են դիմել 2020թ. հունիսի 04-ին: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Հովսեփյանին է հանձնվել 2020թ. հունիսի 05-ին և ընդունվել է վարույթ:

Դատական նիստի օրն այս պահին դեռ նշանակված չէ:

0
թեգերը:
ԶԼՄ, դատ, Դատարան, ծնող, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Դատարանն ընդունել է Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակի
Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ
Դատարանի բակում լարված իրավիճակ է. Վանեցյանը եկել է աջակցելու Ծառուկյանին