Երևան. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը

Ի՞նչ էր անում իտալացին առավոտյան ժամը 5-ին Երևանի ծայրամասում. գաղտնիքը կբացեն հզոր համերգի ժամանակ

108
(Թարմացված է 21:07 05.09.2019)
Հայաստանի կամերային նվագախմբի կատարմամբ կհնչեն  իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Համերգը կուղեկցվի թվային ինստալյացիաներով։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Արվեստը Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների շփման ևս մեկ ճանապարհն է։ Այս մասին Երևանում իտալական մշակույթի երեկոյի առիթով կազմակերպված մամուլի ասուլիսին լրագրողներին հայտնեց Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն։

Посол Италии в Армении Винченцо дель Монако (третий справа) и участники вечера итальянской культуры в Ереване.
© Sputnik / Aram Gareginyan
Երևանում իտալական մշակույթի երեկոյի առիթով կազմակերպած մամուլի ասուլիսի մասնակիցները

Արվեստի սիրահարները կարող են այդ միջացառմանը ներկա գտնվել շաբաթ` սեպտեմբերի 7-ին։ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում իտալացի դիրիժոր Մարիո Լեոտտան ելույթ կունենա Երևանի կամերային երաժշտության տան նվագախմբի հետ։ Համերգի մենակատարը կլինի սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին, իսկ ամբողջ երեկո, համերգին զուգահեռ, հանդիսատեսը կկարողանա մեծ էկրանին տեսնել նկարիչ Ֆրանց Չերամիի գունային ինստալյացիաները։ 

Դիրիժոր Մարիո Լեոտտան իտալական օպերայի հավատարիմ ծառան է։ «Իհարկե, ես սիրում եմ նաև սիմֆոնիկ երաժշտություն, սակայն սիրտս օպերային է պատկանում։ Այստեղ Վերդիի, Ռոսինիի, Պուչինիի երաժշտությամբ և արիաներով կարելի է մարդկային բոլոր հույզերը փոխանցել այնպես, ինչպես հնարավոր չէ ոչ մի այլ ձևով»,–խոստովանում է նա։

Ժամանակին, ավելացրեց Լեոտտան, իրեն պատիվ է վիճակվել աշխատելու ժամանակակից բացառիկ դիրիժորներից մեկի` մաեստրո Կլաուդիո Աբադոյի մոտ։ Նրա ղեկավարության տակ Լեոտտան նվագախմբում ալտ է նվագել։ Նա ստեղծագործական երեկոներ է ունեցել նաև այլ հիասքանչ դիրիժորների հետ՝ Ռիկարդո Մուտիի (որը ղեկավարում էր Լոնդոնի ֆիլհարմոնիան, այնուհետև գրեթե 20 տարի` «Լա Սկալա» թատրոնը) և Դոնատո Ռենցետիի։ Աշխատել է նաև էստոնացի դիրիժոր Պաավո Յարվիի հետ, որին համարում է նորագույն ժամանակի լավագույն դիրիժորներից մեկը։

Նկարիչ Ֆրանց Չերամիի համար, ինչպես և ցանկացած նեապոլիտանացու, Հայաստանն այդքան էլ օտար չէ։ Չէ՞ որ քաղաքի հնագույն վանքերից մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Չերեմին այս վանքն արդեն պատկերել է հարազատ քաղաքին նվիրված իր աշխատանքներում։

Այդ աշխատանքը կոչվում էր «Հավկիթներն ու գանգերը»։ Գանգերը՝ որպես հեթանոսական և քրիստոնեական մշակույթի խորհրդանիշ, որով հագեցած է Նեապոլը։  Իսկ հավկիթը կապված է մեծն պոետ Վերգիլիոսի հետ, որը պյութագորասցիների առեղծվածային ուսմունքի կողմնակիցն էր։ Նեապոլի հնագույն դղյակներից (որը մնացել էր դեռ հունական ժամանակներից) մեկի ստորգետնյա անցումներում Վերգիլիոսը հավկիթներ էր դրել (այն փիլիսոփայական ձուն է, որը դարեր անց դարձավ ալքիմիայի խորհրդանիշ)։ Լեգենդի համաձայն՝ այս խորհրդանիշը քաղաքի զարգացման գրավականն էր։

 «Այդ աշխատանքում պատկերել եմ Նեապոլի բոլոր կարևորագույն վայրերը, այդ թվում, իհարկե, Գրիգոր Լուսավորչի տաճարը»,–ավելացրեց Չերամին։

Դժվար չէ պատկերացնել, որ նա Հայաստան է գալիս այնպես, ինչպես հարազատ վայր կայցելեր։ Երևանը գերել է նրան իր էներգետիկայով։ Ամբողջ քաղաքով նա գունավոր թվային  ինստալյացիաներ կտեղադրի. մեկը՝ «Մոսկվա»  կինոթատրոնի մոտ, մյուսը` Իտալիայի դեսպանատան, ևս մեկը` Արցախի պողոտայում։ Այստեղ կարծես թե առանձնապես նայելու բան չկա։ Ժամանակին այստեղ արդյունաբերական գոտին էր սկիզբ առնում, իսկ այսօր դատարկություն է։ Նույնիսկ Երևանի նման անվտանգ քաղաքում տեղի բնակիչները ձգտում են չզբոսնել կեսգիշերն անց։ Սակայն նկարիչների համար, ինչպես հայտնի է, օրենք գոյություն չունի։

 «Մենք ծանոթ հայ նկարիչներ Զարեի և Տիգրանի հետ զբոսնել ենք այստեղ նաև առավոտյան ժամը 5-ին։ Եվ ես ասացի նրանց` տեսեք, թե ինչպես կարող են այստեղ լուսավորվել քարերը։ Եվ մենք որոշեցինք այդ ինստալյացիան անվանել «կախարդական քար»։ Ե՛վ այստեղ, և՛ ամբողջ Երևանում պարզապես զարմանալի էներգետիկա կա»,-ավելացրեց նա։

Նշենք, որ համերգի ժամանակ կհնչեն հատվածներ օպերային դասական ստեղծագործություններից (Վերդի և Ռոսինի), ինչպես նաև բոլորի կողմից սիրված ժամանակակից կոմպոզիտորներ Էնիո Մարիկոնեից և Նինո Ռոտայից։ Կհնչի նաև Աստոր Պյացոլայի երաժշտությունը (չէ՞ որ արգենտինացիներին շատ հոգեհարազատ են իտալացիները, իսկ Պյացոլան նաև իտալացի ներգաղթյալների որդի էր)։

108
թեգերը:
Վինչենցո դել Մոնակո (Իտալիայի դեսպան), կոմպոզիտոր, Իտալիա, Երևան, Համերգ
Ըստ թեմայի
Խաչատրյանի անվան փառատոն. դասական երաժշտության ջազային երանգները
Դասական երաժշտությունը նոր «մանկական» ձևաչափով կհնչի Երևանում
Պարզապես «պտիչկա» չէ. ինչպես են Գյումրիում հանրահռչակում դասական երաժշտությունը