00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին Հռոմը և Մեծ Հայքն ունեին հարուստ կապեր. Կապիտոլյան նմուշների ցուցադրություն` նախագահականում

© Sputnik / Asatur YesayantsВыставка мозаик Древнего Рима из собрания Капитолийского музея
Выставка мозаик Древнего Рима из собрания Капитолийского музея - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերի համար կգործի մինչև սեպտեմբերի վերջ:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում այսօրվանից առաջին անգամ կգործի աշխարհի հնագույն թանգարաններից մեկի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրությունը:

© Sputnik / Asatur YesayantsՀռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրություն ՀՀ նախագահականում
Հին Հռոմը և Մեծ Հայքն ունեին հարուստ կապեր. Կապիտոլյան նմուշների ցուցադրություն` նախագահականում - Sputnik Արմենիա
Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրություն ՀՀ նախագահականում

Բացման արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ներկա չէին, նրանց ողջյունի խոսքը փոխանցեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը՝ նշելով, որ ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է հաղորդակցվելու իտալական մշակույթի հետ: «Ինչպես արդեն գիտեք, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ Խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսը:

Հնագույն մշակույթ և աշխարհի հրաշալիք. Հռոմից Երևան բացառիկ խճանկար են բերել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այդ հոյակապ հավաքածուից մի քանի խճանկարներ բացառիկ կարգով ցուցադրվելու են մեզ մոտ: Նախագահը ցանկանում է ստեղծել ևս մեկ հնարավորություն՝ հաղորդակցվելու իտալական մշակույթին, խորասուզվելու այն հեռավոր ժամանակների մեջ, երբ Հին Հռոմը և Մեծ Հայքն ունեին բազմազան ու հարուստ կապեր և, ինչու չէ, նաև ավելի սերտացնելու մեր երկու երկրների նորօրյա միջպետական հարաբերությունները»,- նշեց նախագահի աշխատակազմի ղեկավարը:

© Sputnik / Asatur YesayantsՀռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրություն ՀՀ նախագահականում
Հին Հռոմը և Մեծ Հայքն ունեին հարուստ կապեր. Կապիտոլյան նմուշների ցուցադրություն` նախագահականում - Sputnik Արմենիա
Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրություն ՀՀ նախագահականում

Միջոցառմանը ներկա Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի խոսքով` համատեղ ջանքերը միտված են ավելի խթանելու երկկողմ օրակարգը, հատկապես, մշակույթի ու արվեստի ոլորտներում: «Պատիվ ունեմ իմ ներդրումն ունենալու բարձրագույն իշխանության՝ նախագահի ու կառավարության մշակութային քաղաքականության մեջ՝ նախագահականի սրտում ցուցադրելով այս հռոմեական խճանկարները: Մշակույթը շատ հզոր գործոն է մեր երկկողմ հարաբերություններում, մշակույթը Հայաստանի և Իտալիայի ընդհանուր բնորոշ գիծն է, մշակույթը մեր ԴՆԹ-ի մեջ է»,- նշել է Իտալիայի դեսպանը:

© Sputnik / Asatur YesayantsՀռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրություն ՀՀ նախագահականում
Հին Հռոմը և Մեծ Հայքն ունեին հարուստ կապեր. Կապիտոլյան նմուշների ցուցադրություն` նախագահականում - Sputnik Արմենիա
Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրություն ՀՀ նախագահականում

Իտալիայից Կապիտոլյան թանգարանների խճանկարների փոխադրումն իրականացրած ընկերության ներկայացուցիչ Դոմինիկ Լորան նշեց, որ առաջիկայում իմ գործունեությունը նվիրելու է Իտալիայում այնպիսի ցուցադրությունների կազմակերպմանը, որոնք իտալացի հանրությանը կներկայացնեն հայկական գլուխգործոցների գոնե մի փոքր մասը, որի հետ հասցրել է ծանոթանալ այստեղ գտնվելու ընթացքում:

© Sputnik / Asatur YesayantsՀռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրություն ՀՀ նախագահականում
Հին Հռոմը և Մեծ Հայքն ունեին հարուստ կապեր. Կապիտոլյան նմուշների ցուցադրություն` նախագահականում - Sputnik Արմենիա
Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրություն ՀՀ նախագահականում

Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Հայաստանի նախագահի նստավայրում ցուցադրվող երեք նմուշները հայտնաբերվել են Հռոմում՝ 19-20-րդ դարերի ընթացքում, երբ քաղաքը վերակառուցվում էր՝ դառնալով մայրաքաղաք:

Լրահոս
0