«Ֆրեսկո»  միջազգային փառատոնին նվիրված ասուլիս

Հոգին էլ «ֆիթնեսի» կարիք ունի. մեկնարկեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնը

167
(Թարմացված է 17:15 23.08.2019)
Հայաստանը փառատոնին այս տարի կներկայացնի երեք ֆիլմ, որոնց հեղինակներն են Լիլիթ Բարսեղյանը, Քրիստինե Ղազարյանը Արսեն Առաքելյանը:

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. 21-րդ դարում մարդկային արժեքների քարոզը կենսական նշանակություն ունի, քանի որ այժմ մարդն անհամեմատ մեծ «հնարավորություն» ունի սխալներ գործելու համար։ Այս մասին այսօր, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։

Նշենք, որ օգոստոսի 23-ից 30 –ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը:

Ծրագրում կցուցադրվեն միջազգային փառատոնային ֆիլմեր (խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային), որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում՝ խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են արդիական խնդիրներին և ուղղված են վերականգնելու ընտանեկան արժեքները:

Փառատոնը կունենա երկու բացում. այսօր` օգոստոսի 23–ին, Մոսկվա Կինոթատրոնում կցուցադրվի  «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում - քննարկում  ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Իսկ վաղը ՝ օգոստոսի 24 –ին, կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղ կհնչի Կոմիտաս՝ Արտո Թունջբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ:

Ֆիլմեր` ցանկացած ճաշակի համար. տնօրինությունն ամփոփել է «Ոսկե ծիրանի» արդյունքները

«Այս փառատոնը հիմնված է մարդկային արժեքների գաղափարախոսության վրա։ Շատ լավ է, որ այն իր նախագծերն իրականացնում է պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների հարևանությամբ (փառատոնի բացօթյա բացումն, օրինակ, տեղի կունենա Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների տարածքում), որովհետև այդ գաղափարը հետագայում դառնալու է մեր կողմից պահանջ բոլոր փառատոնների կազմակերպիչներին»,-ասաց Խզմալյանը և հավելեց, որ այս փառատոնը ներկայացնում է մարդկանց, որոնք իրենց անձնական փորձով ցույց են տվել, թե ինչպես կարելի է հաղթահարել ամենաբարդ իրավիճակները:

Փոխնախարար Խզմալյանը հավելեց, որ շատ է ուրախանում, որ փառատոնի մեջ ընդգրկված է ներառականության գաղափարը:Կազմակերպչական խմբին են միացել նաև մանկատների երեխաները, որոնք իրենց ձեռքով պատրաստել են խաչքարի տեսքով հուշանվերներ:

«Ֆրեսկոն ևս մեկ պատգամ է հոգևոր կյանքի նկատմամբ չսառելու համար»,-ասաց փառատոնի խորհրդի անդամ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Ռուսաստանից ժամանած փառատոնի հյուր Նատալյա Կռելը նշեց, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց: Նատալիան Ռուսաստանում բազմաթիվ նախագծեր է իրականացնում խոցելի խմբերի համար: Նա հավաստիացրեց, որ այսուհետ նման ծրագրեր կիրականացնի նաև Հայաստանում:

«Այսօր ապրում ենք մի դարում, որտեղ մարդիկ շատ կարևորություն են տալիս իրենց մարմնին, հաճախում են ֆիթնեսի, դիմում են երիտասարդացնող վիրահատությունների` մոռանալով, որ հոգին էլ «ֆիթնեսի» կարիք ունի»,-ասաց  նա։

Նշենք, որ փառատոնին ներկայացվել է 2000 դիմում՝ 32 երկրներից, որոնցից ընտրվել են 37 ֆիլմ 17 երկրից: Ժյուրիի կազմում են կինոգործիչներ, հոգևորականներ, արվեստագետներ և սոցաշխատողներ:

«Ոսկե ծիրանի» կազմակերպիչները պատասխանում են խիստ քննադատներին. փառատոնն անակնկալներ ունի

Փառատոնի իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախադրության և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

167
թեգերը:
Արա Խզմալյան, փառատոն, ֆիլմ, «Ֆրեսկո» միջազգային փառատոն, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը Կաննի 71–րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ է
Բեռլինի կինոփառատոնի 2-րդ օրվա լուսանկարները. գլխավոր դերերում են Աֆլեքն ու Օզոնը
Ով որքան է մերկացել. աստղերի շլացուցիչ լուսանկարները Կաննի կինոփառատոնի կարմիր գորգից
Ստաս Նամինը Երևանում

«Սա քաղաքականության հարց չէ». Ստաս Նամինը` նոր ֆիլմի և որդու հետ Արցախ մեկնելու մասին

135
(Թարմացված է 12:59 31.07.2020)
Ռեժիսորը ներկայացրել է հայկական վանքերի մասին իր նոր ֆիլմը։ Նա զրուցել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայտնի կոմպոզիտոր, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը Facebook-ի իր էջում ներկայացրել է  «Հայաստանի հնագույն վանքերը» վավերագրական ֆիլմը։

37 րոպեանոց վավերագրական կինոնկարի տեքստը կարդում է  հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան։ Ֆիլմում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն պատմում է հայ ժողովրդի կողմից քրիստոնեության ընդունման պատմությունը։

Կաթողիկոսի հետ զրույցում Նամինը պատմել է, որ առաջին անգամ այցելելով Ալավերդի և Սանահին վանք, նա զգացել է վանքերի վեհությունը։ Հենց այդ ժամանակ է հասկացել, որ իր պապը` Անաստաս Միկոյանը, որպես մարդ ձևավորվել է հենց սեմինարիայում սովորելով։ Ռեժիսորն ընդգծել է, որ իր ընտանիքի արմատներն Արցախից են, և որ ինքը որդու հետ այցելել է Արցախ։

«Այս մեծությունը տեսնելով` նա առաջին անգամ իրեն իսկական հայ զգաց։ Այստեղ ոչ թե քաղաքականության, այլ ազգի հարցն է, որը գոյություն ունի հազարամյակներ», – ասել է կոմպոզիտորը։

Հայաստանը իմ միսն ու արյունն է․ ի՞նչ է խոստովանել Ստաս Նամինը Երևանում

Ավելի վաղ Նամինը ՄԿ–ին պատմել էր, որ ուզում էր ֆիլմի պրեմիերան անել գարնանը, սակայն քանի որ համավարակն իր շտկումները մտցրեց կինոթատրոնների աշխատանքում, որոշեց պրեմիերան տեղափոխել սոցցանցեր։ Նա նշել է, որ ֆիլմի թրեյլերը մոտ 300 հազար դիտում է հավաքել։ Նրա խոսքով` ֆիլմը ցուցադրվել է մի քանի միջազգային փառատոների ժամանակ, որտեղ դրական արձագանք է ստացել։ Սոցցանցերում ֆիլմը ևս մեծ պահանջարկ է վայելում։ Youtube–ում այն դիտել է մի քանի հազար մարդ, իսկ Facebook–ում` տասնյակ հազարավոր մարդիկ։

135
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստան, Վանք, ֆիլմ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ստաս Նամին
Ըստ թեմայի
«Երկու աստղ». Սերժ Թանկյանը Ստաս Նամինի հետ լուսանկար է հրապարակել
Ստաս Միխայլովի կինը Բաքվում մեծ սկանդալ է սարքել
«Լավագույն միջոցը ինքնամեկուսացումն է». Ստաս Միխայլովը խոսել է իր հոսպիտալացման մասին
Հովհաննես Այվազովսկի

Այվազովսկին զտարյուն հայ է, կամ փոթորիկ մեկ բաժակ ջրում

1046
(Թարմացված է 17:15 29.07.2020)
Թուրքիայի նախագահի նստավայրի պատերը զարդարում են հայկական ծագում ունեցող անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները։ Այդ մասին են վկայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հանդիպումներից ներկայացված բազմաթիվ լուսանկարները։

Որոշ փորձագետները պնդում են, որ Թուրքիայի նախագահը հենց այնպես չէ շրջապատել իրեն հայ նկարչի կտավներով…

Եթե Google-ում «Էրդողանն Այվազովսկու նկարների ֆոնին» հարցում տանք, մի շարք լուսնկարների կհանդիպենք, որտեղ թուրք նախագահը  ուրիշ երկրների նախագահների հետ հանդիպումներ է անցկացնում ծովային թեմատիկայով հիանալի կտավների ֆոնին։ Նիստերի դահլիճներից մեկում երկու այդպիսի նկար է կախված, իսկ նախագանը նախընտրում է հենց դրանց մեջտեղը նստել։ Դժվար է մեծն ծովանկարիչի ոճը շփոթել ուրիշի հետ, հատկապես արվեստից հասկացող մարդկանց համար, մի խոսքով` կասկած չկա. կտավները պատկանում են Իվան Այվազովսկու վրձնին… Կամ էլ՝ Հովհաննես Այվազովսկու։ Հաշվի առնելով հայտնի ծովանկարչի ծագումն ու նրա վերաբերմունքը Թուրքիային, այդ փաստը բազմաթիվ կասկածներ է առաջացնում։

Президентский дворец в Анкаре. Комната украшена картинами армянского художника И.К Айвазовского
© AFP 2020 / Adem ALTAN
Նախագահի նստավայրը Անկարայում։ Սենյակը զարդարում են հայ ծովանկարիչ Այվազովսկու կտավները։

Իհարկե, հայտնի է, որ նկարիչը բազմիցս եղել է Օսմանյան կայսրությունում և բազմաթիվ Ստամբուլի բնանկարներ է պատկերել։ Նա լավ հարաբերություններ է ունեցել օսմանյան սուլթանների հետ, սակայն այդ ամենն ավարտվեց համիդյան կոտորածներից հետո, երբ սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրամանով հազարավոր հայկական ընտանիքներ սպանվեցին։

Պատմությունը դեպք է հիշում, որի մասին գիտի ամեն մեկը, որը թեկուզ մի քիչ հետաքրքրվում է նկարչի ստեղծագործությամբ։ Խոսքն այն մասին է, որ 1869 թվականի ապրիլի սկզբին վերադառնալով Թեոդոսիա, Այվազովսկին ցուցադրաբար ծովը նետեց թուրք սուլթանների տված պարգևները, այդ թվում` Օսմանյան կայսրության բարձրագույն պարգևները` «Մեջիդիեն» ու «Օսմանիեն», որոնք նա ստացել էր Աբդուլ Համիդից։ «Եթե կցանկանա, կարող է ինքն էլ իմ նկարները ծովը նետել, ես դրանք չեմ ափսոսում»,- ասաց նկարիչը թուրք հյուպատոսին, որպեսզի նա փոխանցի իր բառերը դաժան ու անմարդկային սուլթանին։

Հավանաբար, Օսմանյան կայրության ամոթահար իշխանը կուլ տվեց վիրավորանքը, ամեն դեպքում, ծովանկարչի կտավները նա դուրս չնետեց, հակառակը` կախեց իր պալատի պատերին։ Այդպիսով, Թուրքիայում Այվազովսկու թողած կտավների հավաքածուն հիմա զարդարում է ոչ միայն սուլթանների պալատները, այլ նաև նախարարի նստավայրը։ Իսկ հենց ինքը` նախագահը, առանց անհարմար զգալու, իր պաշտոնական հանդիպումները անցկացնում է հայ գեղանկարչի հիանալի աշխատանքների ֆոնին։

Քոփիփասթի ուժը

Շատ արվեստագետներ ու արվեստի գործեր հավաքողները թաքնված ենթատեքստ են փնտրում թուրք նախագահի գործողությունների մեջ և փորձում են հասկանալ` ի՞նչ է դրանց հետևում թաքնված։ Ենթադրություններ չանելու համար մենք որոշեցինք հարցի պատասխանը ստանալ հենց Թուրքիայից՝ ինչպես թուրք փորձագետներից, այնպես էլ նախագահի անձնակազմից։

Ըստ մեր ստացած հաղորդագրության՝ նախագահի անձնակազմում «շատ հետաքրքրվեցին Այվազովսկու նկարների հարցով» և խոստացան բացառիկ մեկնաբանություն տալ, սակայն այդ պահից արդեն մի ամիս է անցել, իսկ մենք դեռ մեկնաբանություն չենք ստացել։ Մինչ այդ մեր հարցումը մեկնաբանեց «Այվազովսկու Ստամբուլը» ցուցահանդեսի գործադիր տնօրեն Բյուլենտ Օզուկանը։ Պատասխանում նա շեշտը դրեց ծովանկարչի ու Թուրքիայի հետ կապի վրա և հիշատակեց, որ որոշ ռուս հետազոտողների շրջանում կա կարծիք, որի համաձայն նկարիչը, իբրև թե, թուրքական արմատներ է ունեցել։

И.К. АЙВАЗОВСКИЙ. Автопортрет. 1898 Холст, масло. ФКГА
Հովհաննես Այվազովսկի. ինքնանկար. 1898թ., կտավ, յուղաներկ։

Դե ինչ, եթե այդ տհաճ դեզինֆորմացիան մինչ այժմ արծարծվում է, մենք որոշել ենք խորանալ այդ հարցում և վերջակետ դնել։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Իվան Այվազովսկու ստեղծագործության գիտակ, արվեստագետ Շահեն Խաչատրյանը, որը մեծն գեղանկարչի կյանքի ու ստեղծագործության մասին մի քանի գիրք է գրել, պատմեց, որ նկարչի նախնիները Արևմտյան Հայաստանից էին, և նա ոչ մի կաթիլ թուրքական արյուն չէր կարող ունենալ։

«Հովհաննես Այվազովսկին ոչ միայն թուրքական արյուն չուներ, այլ իր ժողովրդի այնքան նվիրյալ որդի էր, այնքան բան է նրա համար արել, որ նման անհեթեթ խոսակցությունները կարող են միայն քմծիծաղ առաջացնել։ Երբ նա ծնվեց, Մկրտիչ քահանան Թեոդոսիայում Սուրբ Սարգիս եկեղեցում ծննդյան և կնքման գրքի մեջ նշում արեց, որ լույս աշխարհ է եկել «Հովհաննեսը՝ Գևորգ Այվազյանի որդին»։ Այդ գիրքը ծովանկարչի ծննդյան մասին միակ իրավական վկայությունն է»,- ասաց նա։

Այդպիսի հիմարություններ տարածելուց առաջ արվեստագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նկարչի մեծ եղբորը` Գաբրիել Այվազյանին, որը Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս էր։ Հայկական եկեղեցու այդ հայտնի գործչի մասին կիսագրագետ արվեստագետները, նկարչի արմատները վերլուծելիս, չգիտես ինչու երբեք չեն հիշում։

Габриэл Айвазовский
Գաբրիել Այվազովսկի

Ծովանկարչի ծագումը երբեք ոչ մեկի մոտ հարցեր չի առաջացրել ու ինչպե՞ս է ստացվել, որ հանկարծակի նրա կենսագրությունում Այավզովսկու թուրքական արմատների վերաբերյալ կետ հայտնվեց։ Որտեղի՞ց…

1878 թվականին Ռուսական կայսրությունն ու Օսմանյան կայսրությունը հաշտության պայմանագիր ստորագրեցին մի դահլիճում, որի պատերը զարդարված էին հայտնի ծովանկարչի կտավներով։ Իվան Այվազովսկին հայտնի էր ոչ միայն իր հայրենիքում, այլև Եվրոպայում, նրա անունը հնչում էր ամենուր։ Եվ հենց այդ տարի «Ռուսկայա ստարինա» ամսագրում ոմն Պ. Կատարիգինի կենսագրական ակնարկ է դուրս գալիս, որտեղ անհիմն խոսվում է Այվազովսկու թուրքական արմատներից։ Հավանաբար, նկարչի հայկական ծագումը ոչ ցանկալի էր։ Մանավանդ, որ արդեն այն ժամանակ Այվազովսկու ստեղծագործությունը, որն արդեն մեծ քանակությամբ Կոստանդնուպոլիսը պատկերող կտավներ էր ստեղծել, կարևոր դերակատարություն ուներ Թուրքիայի գեղանկարչության մեջ։ Օզուկանի խոսքով՝ «թուրք նկարիչների շրջանում չկա մեկը, որն այս քաղաքին նվիրված այսքան կտավ է ստեղծել»։

Ինչևէ, թեման զարգանում է ու նոր մանրամասներ ստանում։ Տաս տարի անց՝ 1887 թվականին, Սանկտ Պետերբուրգում գրքույկ է դուրս գալիս, որը նվիրված է ծովանկարչի 50-ամյա ստեղծագործական կյանքին։ Դրանում լեգենդ է պատմվում, որի համաձայն նկարչի պապի հայրը թուրք զորապետի որդի էր, որը հազիվ է փրկվել Ազովի գրավման ընթացքում՝ 1696 թվականին, և նրան հայ է փրկել։ Ընդ որում, նկարչի որևէ վկայություն այդ մասին չկա։ Եվ, վերջապես, Իվան Այվազովսկու մահից հետո՝ 1901 թվականին, լույս է տեսնում մի մեծ գիրք, որը կազմել է ոմն Ն. Կուզմին։ Նա գրեթե ամբողջությամբ կրկնում է Կատարիգինի տեքստը, բայց տեղ-տեղ իր ուղղումներն է անում. նա վերապատմում է վերոհիշյալ պատմությունը, բայց «1969 թվականին փրկված թուրք տղայի» դերում է արդեն ծովանկարչի հայրը։ Իվան Այվազովսկու կենսագրության որոշ ուսումնասիրողներ հանգում էին եզրակացության, որ Կուզմինը հենց ինքը` Կատարիգինն է, որի դիմաց, ամենայն հավանականությամբ, խնդիր է դրված եղել «շտկել» Այվազովսկու ծագումը։ Չնայած այն անհեթեթությանը, որը տպագրվել է տվյալ գրքում, դա, այդուամենայնիվ, երկար ժամանակ աղբյուր է հանդիսացել նկարչի կենսագրությունը ուսումնասիրող մասնագետների համար։

Ամենաշատ վրդովմունքը Կուզմինի գիրքը առաջացնում է այն բանի պատճառով, որ այնտեղ ոչինչ չի ասվում նրա այն աշխատանքների մասին, որոնք նվիրված են Հայաստանին («Արարատ լեռը», «Սևանի տեսարանը», «Հրամանատար Վարդան Մամիկոնյանը», «Հայ ժողովրդի մկրտությունը. Գրիգոր Լուսավորիչ») ու նաև Թուրքիայում հայերի կոտորածին։ Այդ կտավների օգնությամբ նկարիչը ուզում է ուշադրություն դարձնել իր ազգի ճակատագրին, թեև Այվազովսկին ցուցադրել է այդ աշխատանքները Մոսկվայում, Օդեսայում, Խարկովում, որտեղ դրանք մեծ աղմուկ են բարձրացրել։ Այստեղ գրեթե ոչինչ ասված չէ նկարչի եղբոր մասին։ Դժվար թե այս բոլոր փաստերը պատահականության արդյունք լինեն…

Ամփոփելով, կարելի է ասել, որ Իվան Այվազովսկին ընկալվում էր որպես «անհարմար» ժողովրդի որդի։ Եվ տվյալ խնդիրը լուծվել է մի քանի ոչ հավաստի գրքերի օգնությամբ, որոնք մինչ այժմ որոշ հեղինակների առիթ են տալիս փրփուրներից կառչել և ինքնախաբեության դիմելով՝ ներկայացնել ծովանկարչին, որի հայկական ծագումը արդեն ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում, որպես թուրքական արմատներով մարդ։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ Այվազովսկին շատ աշխատանքներ է նվիրել Կոստանդնուպոլսին, ապա դա բնական է, հաշվի առնելով նկարչի կիրքը ճանապարհորդությունների նկատմամբ և նրա անհավանական աշխատունակությունը (նկարչի կտավների թիվը մինչ օրս հնարավոր չէ հստակեցնել, նշվում է մոտավոր թիվ` 5-6 հազար)։

И.Айвазовский. Взрыв турецкого корабля
Հովհաննես Այվազովսկի.թուրքական նավի պայթյունը

Ամփոփելով Իվան Այվազովսկու՝ Թուրքիային վերաբերվելու թեման, ընդամենը մեկ օրինակ բերենք. նկարչի վերջին անավարտ աշխատանքը պատկերում է թուրքական նավի պայթյունը։

Թուրքական կրքերը Այվազովսկու շուրջ

Այն փաստը, որ Օզուկանի վկայությամբ՝ «թուրքական պետությունը մեր ժամանակներում բարձր է գնահատում մեծն ծովանկարչի աշխատանքները և դիտարկում է նրա ստեղծագործությունը որպես պետական հեղինակության տարր», հայ նկարչին ամենևին էլ չի դարձնում թուրք։ Չէ՞ որ ոչ ոք չի ասում, որ Բալյանովների հայտնի թուրքական պալատական ճարտարապետների դինաստիան թուրքականն արմատներ ունի։

Իր մեկնաբանության մեջ Օզուկանը նաև հայտնեց, որ Թուրքիայի նախագահի նստավայրում Այվազովսկու տասը կտավ կա։

«Մենք պարզեցինք, որ թուրքական պետական հասարակություններին պատկանում է Այվազովսկու մոտավորապես 41 կտավ։ Դրանցից տասը նախագահական նստավայրում է, մոտավորապես 21-ը` օսմանական սուլթանները պալատներում, ևս տասը ցուցադրված են երկրի տարբեր թանգարաններում։ Տասից ավելի կտավ գտնվում է Ստամբուլում՝ մասնավոր հավաքածուներում… Չնայած գեղանկարչության նկատմամբ հետաքրքրությանը, Թուրքիայի ինչպես օսմանյան, այնպես էլ հանրապետական շրջանում, այդուամենայնիվ, պետության առաջին դեմքերը արվեստի գործերի նկատմամբ այդքան մեծ ուշադրություն չեն ցուցաբերել, ինչպես Արևմուտքում։ Այդ պատճառով մենք շատ կարևոր ենք համարում այն փաստը, որ Այվազովսկու կտավներին հաջողվեց ամուր տեղ զբաղեցնել սկզբում Օսմանյան պալատներում, իսկ հետո` պետական հաստատություններում»,- ընդգծեց հա։

Օզակունը հավելեց, որ ընդհանուր առմամբ, նրանք հայտնաբերել են Թուրքիայում Այվազովսկու 60 կտավ։

Русская версия

1046
թեգերը:
հայ, Նախագահ, Թուրքիա, ծովանկարիչ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Հովհաննես Այվազովսկի
Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

0
(Թարմացված է 19:04 03.08.2020)
2019-ին Հայաստանում տպվել է 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել 2019 թվականին կատարված ՊԵԿ-ի միջոցառումների կատարողականը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Համաձայն Հովհաննիսյանի ներկայացված զեկույցի՝ 2019-ին Հայաստանում տպվել է ավելի շատ ՀԴՄ կտրոն, ՊԵԿ-ում կատարվել են ավելի շատ գանձումներ և հարուցվել են քրեական գործեր, քան 2018-ին և մնացած նախորդ տարիներին։ Օրինակ՝ 2019-ին Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

Նվազել են ՊԵԿ-ի ստուգումները։ 2019-ին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը 92.0%-ով: 2019-ին 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու նորարար վեբ-ծառայություններ:

Հովհաննիսյանը խոսել է նաև Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների մասին։ Նա հայտնել է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի 2022-ի վերջին:

Փաշինյանը սրան ի պատասխան հանձնարարել է կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն: Նա նաև հավելել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները:

Խորհրդակցության վերջում ՊԵԿ նախագահը վարչապետին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

0
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գևորգ Պետրոսյանը խոստացել է ավլել Հանրապետության հրապարակը, եթե...