Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը

Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում

4890
(Թարմացված է 12:24 18.08.2019)
Արմին վան Բյուրենը, առանց չափազանցության՝ ժամանակակից էլեկտրոնային երաժշտության ամենանշանակալի դեմքերից է՝ աշխարհի մասշտաբով։ Նրա համերգն իսկապես կարելի է կարևոր մշակութային իրադարձություն անվանել։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Աշխարհահռչակ նիդեռլանդացի դիջեյ Արմին վան Բյուրենը հոկտեմբերի 6-ին ելույթ կունենա Երևանի գլխավոր հրապարակում։

Այս մասին լրագրողներին հայտնել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարի՝ WCIT 2019-ի կազմակերպիչները: Ժամանակակից էլեկտրոնային երաժշտության գերաստղը Հայաստան կայցելի այդ համագումարի շրջանակում։

Արմին վան Բյուրենը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, ներառյալ՝ առաջին հորիզոնականը «DJ Magazine» ամսագրի «Երկրպագուների վարկածով թոփ 100 դիջեյներ» ցուցակում։

2013թ.-ին Բյուրենն առաջադրվել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում «This Is What It Feels Like» երգի համար։ Նա դարձել է տրասն ոճում հանդես եկող չորրորդ դիջեյը, որը երբևէ «Գրեմմի» է ստացել։ 2001թ.-ից վան Բյուրենը վարում է A State of Trance ռադիոշոուն, որի հեղինակը հենց ինքն է։

Դիջեյը նվագել է Արագածի 3200 մ բարձրության վրա և ռեկորդ սահմանել. տեսանյութ

4890
թեգերը:
Համերգ, Երևան, դիջեյ, Արմին վան Բյուրեն
Ըստ թեմայի
Հայտնի երգիչները Հայաստան են գալիս. Երևանում մեծամասշտաբ համերգ կանցկացվի
Gate of Frequency. Արտո Թունջբոյաջյանը և Վահագն Հայրապետյանը խենթ համերգ տվեցին Երևանում
Երևանում կհանդիպեն դասականն ու ջազը. հանդիսատեսին անմոռանալի համերգ է սպասում