Վերին Նավեր

Հայերի «արքայական հովիտը». ինչ գաղտնիքներ են թաքնված Վերին Նավերի դամբարանադաշտում

1145
(Թարմացված է 22:02 27.07.2019)
Քայլ առ քայլ բացահայտելով Հայաստանի խոշորագույն դամբարանադաշտի՝ Վերին Նավերի գաղտնիքները, գիտնականները հանգում են եզրակացության, որ այս տարածքում առաջին բնակավայրերը հայտնվել են դեռ բրոնզե դարում, իսկ գուցեև ավելի վաղ:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Զինվորների, զորավարների ու արքաների մ.թ.ա. XXIV-XV դարերով թվագրվող դամբարանները կարող են փոխել ժողովուրդների ու ամբողջ մարդկության պատմության մասին պատկերացումները։ Այս ամենը հայտնաբերվել է պեղումների ժամանակ, որը ղեկավարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից Հայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը։

Արագածոտնի մարզի Վերին Նավերում 20 մասնագետից կազմված արշավախումբը պեղումները սկսել է 2019 թվականի ապրիլին։ Առաջին հայացքից հարթ տեղանքում յոթ դամբարան է հայտնաբերվել։ Գտել են նաև նահապետ-զորավարի գերեզման, որը կառուցել են նրա ցեղակիցները։

Гробницы общинников, воинов, полководцев и царей в Верин Навер, Арагацотнская область Армении
© Sputnik / Asatur Yesayants
Վերին Նավեր

Նոր բացահայտումների վայրից ոչ հեռու 2010-2014 թվականներին երեք դամբարան էր պեղվել․ դրանց մեջ ըստ ամենայնի արքայական տոհմի ներկայացուցիչներ էին թաղված։ Այդ պատճառով հնագետներն այժմ այդ վայրը «արքաների հովիտ» են անվանում։

Հայաստանի անկախության շրջանում գրանցված 5 կարևոր հնագիտական բացահայտումները

Առաջին անգամ Երևանի պետական համալսարանի արշավախումբն է 1976 թվականին պեղումներ իրականացրել Վերին Նավերում։ Այն ժամանակ գիտնականները հասկացել էին, որ յուրահատուկ ինչ-որ բանի հետ առնչություն ունեն, և սա սոսկ բրոնզե դարի ամենամեծ դամբարանադաշտերից չէ։

Դամբարաններում հայտնաբերված գտածոները արվեստի գործեր են հիշեցնում։ Կարմրավուն անոթների վրա սև ներկով երկրաչափական պատկերներ են արված։ Այնտեղ նաև կենդանիների, այդ թվում՝ առյուծների ու ձիերի մնացորդներ են գտել։ Ամենայն հավանականությամբ դրանք զոհաբերել են մարդկանց հուղարկավորելիս։

Гробницы общинников, воинов, полководцев и царей в Верин Навер, Арагацотнская область Армении
© Sputnik / Asatur Yesayants
Վերին Նավեր

«Պեղված դամբարանները կարող են հաստատել Իվանով-Գամկրելիձեի վարկածը, որ Հայկական լեռնաշխարհը հնդեվրոպացիների հայրենիքն է։ Այդպիսով հարցը կհանգուցալուծվի, ու վեճերը կդադարեն», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Հայաստանում հայտնաբերված հնագույն արքայական պալատի հետքերով

Նրա խոսքով՝ այդ վարկածը կարող է հաստատվել միայն լայնածավալ պեղումներից ու հայտնաբերված նյութի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո։ Սիմոնյանը վստահ է, ու եթե համեմատենք հայտնաբերած ոսկորների ու երկրի ժամանակակից բնակիչների ԴՆԹ-երը, կարելի է գտնել դրանց անմիջական կապը։ Ու եթե այդ անխախտությունը հաստատվի, ապա կարելի է պնդել, որ հայերն առնվազն բրոնզե դարից ապրում են ժամանակակից Հայաստանի տարածքում։

Гробницы общинников, воинов, полководцев и царей в Верин Навер, Арагацотнская область Армении
© Sputnik / Asatur Yesayants
Վերին Նավեր

Իր տեսակի մեջ յուրահատուկ է զորավարի դամբարանն ու մոտակա դամբարանները։ Այն քարերով առանձնացրած շրջան է կազմում։ Շրջանը կրոմլեխ է կոչվում, դա բրոնզե դարի կառույց է, որն իրենից ներկայացնում է հողի մեջ խրած ուղղահայաց երկարավուն մի քանի քար։ Դրանք մեկ կամ մի քանի շրջան են կազմում։

«Կրոմլեխը մոգական շրջան է։ Այն ժամանակ հավատում էին, որ շրջանը հանգուցյալի մարմինը պաշտպանում է չար ուժերից», - ասաց Սիմոնյանը։

Զորավարի դամբարանն ամենամեծն է։ Կողքը մի քանի ավելի համեստ դամբարաններ կան։ Բայց այստեղ էլ մարդու ոսկորների կողքին 60 սանտիմետր երկարություն ունեցող կորավուն թուր է հայտնաբերվել։ Երկու վարկած կա, թե ինչու այն այպիսի տեսք ունի․ կա՛մ այն մտածված են կորացրել, որ չգողանան, կա՛մ էլ դա որևէ արարողության մի մաս է կազմել։ Այնտեղ հայտնաբերվել են նաև զոհաբերված կենդանիների ոսկրեր։ Ժամանակին հավատում էին, որ մարդն այն աշխարհում էլ սննդի կարիք ունի։

Հետաքրքիր գտածոներ կան նաև «արքաների հովտում»։ Այն, որ այստեղ արքայական տոհմի ներկայացուցիչներ են թաղված, զգացվում է և՛ դամբարանի չափերից, և՛ դրա մեջ հայտնաբերված գտածոներից։

Гробницы общинников, воинов, полководцев и царей в Верин Навер, Арагацотнская область Армении
© Photo : provided by Hakob Simonyan
Гробницы общинников, воинов, полководцев и царей в Верин Навер, Арагацотнская область Армении

Օրինակ` դամբարանում հայտնաբերվել են կավանոթներ, որոնք օգտագործվել են զոհաբերության արարողության համար, առյուծի ատամ է հայտնաբերվել։ Գտել են նաև խեպեշ տեսակի թուր, որը տարածված է եղել Եգիպտոսում, Սիրիայում, Պաղեստինում, Միջագետքում։ Այն թվագրվում է մեր թվարկությունից առաջ XVII-XV դարերով։

«Դա նշանակում է, որ Հայաստանում երկաթե իրեր են օգտագործել հինգ դար ավելի վաղ, քան դրանք տարածում են ստացել հին աշխարհում։ Այն ժամանակ երկաթը ոսկուց թանկ է եղել, և այն կարող էին ունենալ միայն փարավոններն ու արքաները», - ասում է Սիմոնյանը։

Այստեղ հայտնաբերվել են նաև հեծելազորի դրոշակներ, Բաբելոնից բերված ջնարակապատ վզնոցներ, պղնձի փոշուց ու հանքաձյութից պատրաստված կախազարդեր։ Սիմոնյանը կարծում է, որ կախազարդերն ամենայն հավանականությամբ թագի մի մաս են կազմել։

Гробницы общинников, воинов, полководцев и царей в Верин Навер, Арагацотнская область Армении
© Sputnik / Asatur Yesayants
Վերին Նավեր
1145
թեգերը:
դամբարանադաշտ, Վերին Նավեր, պեղումներ, Հայաստան
Ըստ թեմայի
Եզակի գտածո. Վանի բնակավայրերը մի քանի հազարամյակի պատմություն ունեն
Այստեղ շունչդ կտրվում է․ թոփ 10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Ապշեցնող գտածո. Թբիլիսիում փրկել են հայկական ավերված գերեզմանոցի տապանաքարերը
Արարատից մինչև թռիչք անդունդի վրայով. 10 պատճառ թեկուզ մեկ անգամ Հայաստան այցելելու համար
Արմեն Աթայանը

Կյանքի 99–րդ տարում մահացել է գեղանկարիչ Արմեն Աթայանը

66
(Թարմացված է 16:06 08.04.2021)
Նկարիչների միությունն իր ցավակցությունն է հայտնում Արմեն Աթայանի ընտանիքին և հարազատներին ու տեղեկացնում հոգեհանգստի և վերջին հրաժեշտի տեղն ու ժամը:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի- Sputnik. Կյանքի 99–րդ տարում այսօր մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Աթայանը:

Նկարիչների միության Facebook–յան էջը հայտնում է, որ նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլ 9-ին Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող սգո սրահում, հուղարկավորությունը՝ ապրիլ 10-ին, ժամը՝ 13:00-ին նույն վայրից:

Արմեն Աթայանը ծնվել է 1922 թվականին:  1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը:

1954 թվականից Աթայանը ստեղծագործել է Կիևում, իսկ 1965-ից՝ Երևանում: Դասավանդել է ԵԳԻ-ում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-1945)։

Հեղինակ է բնանկարների, դիմանկարների և նատյուրմորտների, որոնց բնորոշ է քնարական պայծառ երփնագիրը։ Արմեն Աթայանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ուկրաինայում, Երևանում:

66
թեգերը:
Մահ, Նկարիչների միություն, նկարիչ, Հայաստան
Աննախադեպ նախագիծ. հայերն ու ռուսները միասին ձայնագրում են Բեթհովենի 9 սիմֆոնիաները

Աննախադեպ նախագիծ. հայերն ու ռուսները միասին ձայնագրում են Բեթհովենի 9 սիմֆոնիաները

51
(Թարմացված է 17:17 02.04.2021)
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը և Մարիինյան թատրոնի մասնագետները նախագիծը համարում են համատեղ հաջող համագործակցության օրինակ և հույս ունեն, որ աշխարհը կգնահատի դրա արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՖՆ) ձայնագրում է գերմանացի կոմպոզիտոր և դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր ինը սիմֆոնիաները: Նման նախագծեր իրականացրել են միայն մի քանի համաշխարհային առաջատար նվագախմբեր։ Մարիինյան թատրոնի (Սանկտ Պետերբուրգ) մասնագետների աջակցությամբ Հայաստանի նվագախմբի ձայնագրած տարբերակը վերջնականապես պատրաստ կլինի ամռան կեսին:

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախագծի պրոդյուսեր, ՀՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն ասաց, որ այդ նախաձեռնության նպատակը միջազգային մակարդակի արվեստը ստեղծելն է:

Эдуард Топчян на пресс-конференции, посвященной записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Էդուարդ Թոփչյանը

«2020 թվականին պետք է տոնեինք Բեթհովենի 250-ամյակը, սակայն համավարակի ու լոքդաունի պատճառով ստիպված էինք կարևոր միջոցառումների մի մասը տեղափոխել 2021 թվական, այդ թվում նաև Բեթհովենի սիմֆոնիայի ձայնագրությունը», - ասաց Պադարյանը։

Մարիինյան թատրոնի մասնագետները՝ ձայնային ռեժիսոր, Գրեմմի-2014-ի դափնեկիր Իլյա Պետրովը, բեմադրող ռեժիսոր, ՏԷՖԻ-2005, 2008-ի թեկնածու Դմիտրի Կազակովը և բեմադրող օպերատոր, տեխնիկական տնօրեն Արսենի Նիկոլաևն առաջին անգամ Հայաստան են ժամանել հունվարի 16-ին: Այն ժամանակ ձայնագրվել են առաջին, երկրորդ և հինգերորդ սիմֆոնիաները։

Armenian National Philharmonic Orchestra
Промовидео записи девяти симфоний Бетховена в Ереване

Աշխատանքային ծրագրի շրջանակում արդեն մարտի վերջին-ապրիլի սկզբին ձայնագրվեցին չորրորդ, վեցերորդ և յոթերորդ սիմֆոնիաները։ Մոտ ապագայում նախատեսվում է երրորդ և ութերորդ, իսկ արդեն հուլիսի կեսերին՝ իններորդ սիմֆոնիայի ձայնագրությունը։

«Այսպիսով, մենք կդառնանք այն եզակի կոլեկտիվներից մեկը (ինչպես նախկին ԽՍՀՄ տարածքում, այնպես էլ այլ երկրներում, որտեղ կան համաշխարհային մակարդակի ֆիլհարմոնիկ նվագախմբեր, ընդհուպ մինչև Չինաստան, Ավստրալիա, Հարավային Կորեա), որը ձայնագրել է Բեթհովենի բոլոր ինը սիմֆոնիաները, ընդ որում ոչ միայն աուդիո, այլև վիդեոտարբերակով», - ասաց է Պադարյանը՝ ընդգծելով նախագծի աննախադեպ լինելը:

Пресс-конференция, посвященная записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Արման Պադարյանը, Իլյա Պետրովը և Էդուարդ Թոչյանը

Հետագայում նախատեսվում է ձայնագրությունը տարածել նաև թվային կրիչների վրա՝ երիտասարդների շրջանում այն հասանելի դարձնելու համար։

Նույն Բեթհովենն է, նոր հնչեղությա՞մբ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը խոստովանեց, որ ձայնագրությունից առաջ երկար և մանրակրկիտ ուսումնասիրել է նամակները, կենսագրությունը և այն ամենը, ինչ կապված է Բեթհովենի հետ։

Նա նշեց, որ այս ծրագիրն աննախադեպ է։ Դրա համար նորմալ  է, որ երկրում բազմաթիվ խնդիրների ֆոնին, այնուամենայնիվ նման որոշում է կայացվել ու նման նախագիծ է իրականացվում։

Пресс-конференция, посвященная записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Արման Պադարյանը և Իլյա Պետրովը

«Մտածեցինք՝ քանի որ Բեթհովենի տարին չկայացավ, ավելի լավ է ձայնագրել կատարումը ինչպես աուդիո, այնպես էլ վիդեո տարբերակով։ Ամբողջ կյանքումս նայել, սովորել եմ՝ ինչպես է  պետք կատարել Վիեննայի դասականներին, հատկապես՝ Մոցարտին և Բեթհովենին։ Ինձ թվաց, որ մենք ասելիք ունենք և իրավունք ունենք դա ձայնագրել և ներկայացնել», - ասաց  Թոփչյանը։

Նա հույս հայտնեց, որ նախագիծը հաջողություն կբերի ինչպես կոլեկտիվին, այնպես էլ Հայաստանին։ Թոփչյանն ընդգծեց, որ աշխատանքներ են տարվել յուրաքանչյուր նոտայի, ֆրազի, ձևի, երանգների վրա: Նրա խոսքով` դասականի համար միշտ էլ կարևոր է եղել, թե ինչպես են նվագում իր ստեղծագործությունները, և Բեթհովենն իր նամակներում միշտ խոսել է այդ մասին։

Демонстрация видео-ролика на пресс-конференции, посвященной записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայերն ու ռուսները միասին ձայնագրում են Բեթհովենի 9 սիմֆոնիաները

«Յոթերորդ սիմֆոնիայի երկրորդ մասը գրված է ալեգրետտո և մետրոնոմ։ Ինքը՝ Բեթհովենը, գրել է այդ մասին։ Իսկ մինչ վերջերս այդ մասը նվագում էին դանդաղ, այլ երաժշտություն էր ստացվում։ Բեթհովենն ասել է, որ եթե դանդաղ ես նվագում, ապա սգո երթ է ստացվում, իսկ մենք այդպես չենք անում», - նշեց Թոփչյանը։

Իսկ Մարիինյան թատրո՞նը

Մարիինյան թատրոնի մասնագետներն ի սկզբանե չէին հավատում, որ նախագիծն ընդհանրապես կկայան։ Ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ նրանք հունվարին եկան և սկսեցին աշխատել։

Հնչյունային ռեժիսոր Իլյա Պետրովը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Հայաստանում կոլեկտիվի հետ հիանալի հարաբերություններ են ձևավորվել, և նա մեծ հաճույք է ստանում երաժիշտների հետ աշխատանքից։ Ամենից շատ նրան զարմացրել է կոլեկտիվի բարեսրտությունն ու ադեկվատ արձագանքը դիտողություններին։

Дмитрий Казаков на пресс-конференции, посвященной записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Դմիտրի Կազակովը

Բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կազակովն էլ կարևորեց ձայնագրությունը և այն, որ դա տեղի է ունենում այնպիսի գեղեցիկ քաղաքում, ինչպիսին Երևանն է։

«Քաղաքը չի հոգնեցնում, զարմանալի փափուկ, եվրոպական, մշակութային, մաքուր։ Մենք աշխատում ենք երաժիշտների հետ, որոնք եկել են ոչ թե աշխատանքի, այլ նվագելու», - ասաց նա։

Эдуард Топчян на пресс-конференции, посвященной записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Էդուարդ Թոփչյանը

Բեմադրող օպերատոր, տեխնիկական տնօրեն Արսենի Նիկոլաևը նույնպես տպավորված է կոլեկտիվի արձագանքից:

Նա նշեց, որ անձնակազմի անդամները միշտ ժամանակին են գալիս, մարդիկ բաց են ցանկացած աշխատանքի ու խնդրի համար:

Նրա խոսքով՝ նախագիծը, որը ձայնագրվում է 4К ձևաչափով, իրենց համար էլ է նոր փորձ։

51
թեգերը:
Էդուարդ Թոփչյան, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Ֆիլհարմոնիկ նվագախումբ, երաժշտություն, երաժիշտ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ կոմպոզիտորների գործերը կներառենք Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի ելույթներում. Սմբատյան
Արհեստական բանականությունը կփորձի ավարտել Բեթհովենի տասներորդ սիմֆոնիան
Սիմֆոնիկ նվագախումբն իր առցանց կատարումը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին
Գագիկ Մակարյան

Նոնսենս է. կարո՞ղ էր արդյոք հետպատերազմական շրջանում նվազել գործազուրկների թիվը

0
(Թարմացված է 00:02 14.04.2021)
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է 2020 թվականի վերջին եռամսյակում   աշխատաշուկայում գործազրկության նվազման ցուցանիշներին, որոնք օրերս հրապարակել է ԱՎԾ-ն։ 
«Գործազրկության թվի նվազման ցուցանիշը չի արտահայտում աշխատաշուկայի իրական վիճակը». Մակարյան

Տնտեսական ճգնաժամի և հետպատերազմական շրջանում  2020 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության թվի աննախադեպ նվազումը չի արտահայտում աշխատաշուկայի իրական վիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` մեկնաբանելով ԱՎԾ հրապարակած վիճակագրական տվյալները։

Վիճակագրության համաձայն` աշխատաշուկայում գործազրկության 2020 թվականի վերջին եռամսյակի ցուցանիշների համաձայն` 2020թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության ցուցանիշը կազմել է 227.000 մարդ, իսկ չորրորդ եռամսյակում` 185.000 մարդ։  

Դա նշանակում է, որ 2020-ի վերջին 3 ամիսներին Հայաստանում գործազրկության թիվը կրճատվել է 42.000-ով, ինչը համավարակի և պատերազմի հետևանքով տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված տնտեսության դեպքում նոնսենս է։ 

Մակարյանն այս ամենը բացատրում է մի քանի գործոնով` պատերազմում զոհված կամ լուրջ վիրավորում ստացած քաղաքացիներին, որոնք ունեցել են այս կամ այն աշխատանքը, գործատուները փոխարինել են նոր մարդկանց աշխատանքի ընդունելով։ Քիչ թիվ չեն կազմում նաև համավարակի հետևանքով մահացածները։

«Հակառակ դեպքում ես այսօր չէի գա». ԿԲ փոխնախագահը վստահեցրել է` գնաճը կառավարելի է

«Կորոնավիրուսի պատճառով մահացածների մի մասը կարիքավոր են, բայց այդ մոտ 4500 մահացածների մեջ եղել են նաև աշխատող քաղաքացիներ, որոնց աշխատաշուկայում նոր կադրերով են փոխարինել»,- նշեց Մակարյանը։

Գործազրկության ցուցանիշի նման անկումը կարող է պայմանավորված լինել նաև երկրում ստեղծված սոցիալ-հոգեբանական պատճառներով, երբ մարդիկ կամ տրամադրություն չեն ունեցել պատասխանել հարցումներին, կամ այնքան էլ ճիշտ չեն պատասխանել դրանց։ 

Բացի այդ, ըստ աշխատաշուկայի միջազգային մեթոդաբանության` եթե քաղաքացին հարցումն իրականացնելու պահին վերջին երկու շաբաթներին աշխատանք չի փնտրել, ապա նա գործազուրկ չի համարվում։

Նշենք, որ օրերս ՀՀ ԱՎԾ-ն հրապարակած տեղեկությունների համաձայն` 2020 թվականի վերջին եռամսյակում գործազրկության ցուցանիշը զգալի նվազել է` հասնելով 16 տոկոսի,  այն դեպքում, երբ 2019-ին` աճող տնտեսության պարագայում, ունեցել ենք 17.1 տոկոսանոց ցուցանիշ։   

Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք

0
թեգերը:
աշխատանք, Հայաստան, Գործազրկություն, Գագիկ Մակարյան
Ըստ թեմայի
Հայաստանն Իրանի հետ կարող է համագործակցել առնվազն չորս ուղղություններով. Մակարյան
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Միգրացիայի խոցելի կողմը. ինչով կարող է խնդրին օգնել «միասնական պատուհանը» ԵԱՏՄ երկրներում