Լուսանկար «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմից

«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի

191
(Թարմացված է 15:29 26.07.2019)
Ֆիլմը կմրցի «Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթելու համար։ Ավելի վաղ Ջո Բեռլինգերի ֆիլմը համարվել էր հզոր հակակշիռ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ժխտող քաղաքականությանը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ջո Բեռլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) վավերագրական կինոնկարը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, առաջադրվել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի`«Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Այդ մասին հաղորդում է Asbarez թերթը։

Լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Թերրի Ջորջի «Խոստում» կինոնկարի մոտիվներով և ուղղված է Հայոց ցեղասպանության ժխտողականության քարոզչության դեմ։  Այն առաջին անգամ էկրան է բարձրացել Նյու Յորքում` Թրայբեկի միջազգային կինոփառատոնի շրջանակում։ 2017թ–ի հոկտեմբերին ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

«Այս ֆիլմն արժանի է «Էմմիում» հաղթանակի, քանի որ փայլուն պատմություն է։ Այն նաև հզոր հարված է ցեղասպանության ժխտմանը», – ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` 2018թ–ի հուլիսին ներկայացնելով ֆիլմը Վաշինգտոնում Սմիթսոնյան ազգային փառատոնում։

Թուրք կինոռեժիսորը մեր վարչական շրջաններից մեկն է ուզում տեսնել. ի՞նչն է գրավել նրան

«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 102 տարի առաջ` Օսմանյան կայսրությունում։ Այն ներկայացնում է Հայոց ցեղասանության զոհերի և նրանց սերունդների պահանջը. նրանք մինչև հիմա պայքարում են իրենց նախնիների դեմ գործած հանցագործությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու համար։ Ֆիլմում Բեռլինգերը զրուցել է պատմաբանների, գիտնականների և հայտնի կինեմատոգրաֆիստների հետ։ Ռեժիսորը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ նոր հանցագործություններ է ծնել։

Ֆիլմի երաժշտությունը գրել է աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը։

191
թեգերը:
վավերագրական, մրցանակ, ֆիլմ, Ցեղասպանություն, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԽ քարտուղարը խոսել է իրանական «լրտեսական ֆիլմի» երևանյան կադրերի մասին
Վենետիկի կինոփառատոնում միանգամից երեք հայազգի ռեժիսորների ֆիլմեր են ներկայացված
«Մրջյունների վերջալույս» չի լինի. ինչու են հայերը հիշում ուրիշների ցեղասպանությունները
Թուրքիան գիտակցաբար մշակութային ցեղասպանության է գնացել, իսկ Աստվածամոր տաճարում աղետ էր