00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճակատագրական հանդիպում. ինչպես Հայկ Ղազազյանը աշխարհահռչակ երաժիշտ դարձավ

© Sputnik / Dmitry DubinskyСкрипач Гайк Казазян во время концерта
Скрипач Гайк Казазян во время концерта - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ջութակահար Հայկ Ղազազյանի հյուրախաղերի ժամանակացույցն այնքան խիտ է, որ կյանքի մեծ մասը նա երկնքում է անցկացնում, այսինքն՝ օդանավում:

Ջութակահար Հայկ Ղազազյանը հայտնի է ամբողջ աշխարհում. ամսական 8-10 համերգ է ունենում, հազիվ է հասցնում մի երկրից մյուսը տեղափոխվել։ Ահա և այժմ Ղազազյանը պորտուգալական Մադեյրա կղզում է։ Այստեղ նա Մադեյրայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Բեթհովենի կոնցերտը։

Այս հյուրախաղերից առաջ Ղազազյանը Sputnik–ի թղթակցին պատմեց` ինչպես է երաժիշտ դարձել և ինչ դեր է իր կյանքում ունեցել մոսկվայաբնակ հայ մեկենասը, որը շատ տարիներ առաջ տաղանդավոր դեռահասի մեջ նկատել է ապագա ջութակահարին։

© Sputnik / Dmitry DubinskyՀայկ Ղազազյանը
Ճակատագրական հանդիպում. ինչպես Հայկ Ղազազյանը աշխարհահռչակ երաժիշտ դարձավ - Sputnik Արմենիա
Հայկ Ղազազյանը

Կյանքը հյուրախաղային ժամանակացույցով

Երբ երաժշտին հարցնում են, որտեղ է նրա տունը, նա հաճախ կատակով պատասխանում է, որ ինքնաթիռում է ապրում։

«Ինչ–որ տեղ դա ճիշտ է։ Վերջերս մենք համերգային մեծ շրջագայության էինք` մի ամբողջ ամիս Հյուսիսային Ամերիկայով, 11 ելույթ եմ ունեցել։ Նվագել եմ Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում (շատ հեղինակավոր է համարվում)։ Չհասցրեցի վերադառնալ, սկսվեց 9 համերգով շրջագայությունը Լատինական Ամերիկայով, այդ թվում` Պերու, Էկվադոր, Արգենտինա, Ուրուգվայ և Չիլի», – պատմել է Ղազազյանը։

Музыкант Дан Гарибян - Sputnik Արմենիա
Քաոսը ներդաշնակության է վերածում. ֆրանսիահայ երգիչը`հայրենիքի, Ազնավուրի հետ դուետի մասին

Վերադառնալով Մոսկվա, որտեղ ապրում է 1995 թվականից` ջութակահարը գրեթե անմիջապես մասնակցել է «Երգեհոնային երեկոներ Կուսկովոյում» երաժշտական փառատոնին, որը կազմակերպում է Ելենա Պրիվալովա–Էպշտեյնը կոմս Շերեմետևների նախկին կալվածքում։

Ղազազյանը նշում է, որ հյուրախաղերի ժամանակ գրեթե ամենուր հանդիպում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք գալիս են ունկնդրելու իրենց հայրենակցի ելույթները։ Հայերից ոմանք կապ են հաստատում Հայկի հետ սոցցանցերի միջոցով, պայմանավորվում հանդիպման, հարցազրույցի համար, իսկ ոմանք էլ տարերայնորեն են գալիս համերգներին և սպասում նրան կուլիսների հետևում։

Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, որտեղ ապրել և ստեղծագործել է հանրահայտ գրող Վիլյամ Սարոյանը, Ղազազյանը նույնիսկ հայկական եկեղեցում է համերգով հանդես եկել։

«Հյուրախաղերի կազմակերպիչները հայեր էին, և նրանք խնդրեցին հիմնական ելույթից բացի, նաև փոքր համերգ ունենալ եկեղեցում։ Շատ մարդ էր հավաքվել։ Իհարկե, անչափ հաճելի էր», – հիշում է ջութակահարը։

«Թող ֆուտբոլ խաղա». տաղանդը միանգամից չէին նկատել

© Sputnik / Dmitry DubinskyՀայկ Ղազազյանը
Ճակատագրական հանդիպում. ինչպես Հայկ Ղազազյանը աշխարհահռչակ երաժիշտ դարձավ - Sputnik Արմենիա
Հայկ Ղազազյանը

Ղազազյանը ծնվել է 37 տարի առաջ, Երևանում, ինժեներ հոր և հաշվապահ մոր ընտանիքում։ Սակայն երաժիշտ նա դարձավ հենց հոր շնորհիվ, որը դասական երաժշտության սիրահար է։ Մանուկ հասակում հայրը` Գեորգի Ղազազյանը, ինքն էլ էր ջութակ և կլարնետ նվագում, երգում, սակայն հետպատերազմյան ժամանակաշրջանն այս ոլորտում կայանալու հնարավորություն չտվեց։

Ян Гиллан и Тони Айомми в Гюмри - Sputnik Արմենիա
Երևանում նվագել են Smoke on the water–ը. Գիլանի բերանը բաց է մնացել

«Ինչպես ինձ պատմում էին, դեռ չծնված, ես լսում էի հորս վինիլային ձայնապնակների հսկայական հավաքածուն սիրված կոմպոզիտորներով` այդ թվում Վիվալդի, Մոցարտ, Բեթհովեն։ Իսկ երբ 1 տարեկան և 8 ամսական էի, սկսեցի երգել Ալլա Պուգաչովայի «Միլիոն ալ վարդ» երգի մեղեդին։ Հայրս հիշում էր, թե ինչպես էինք մենք քայլում փողոցով`ես նրա գրկում էի և հանկարծ սկսեցի երգել։ Անցորդները շրջվում էին և ասում, որ նրա գրկում ապագա Չելենտանոն է», – ժպտում է Հայկը։

Ճիշտ է երգիչ Հայկը չդարձավ. երբ նա 5 տարեկան էր, հայրը որդուն տարավ հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի մոտ, ում հետ ընկերներ էին, որպեսզի որդուն լսեն։ Տիգրանի քույրը` հայտնի օպերային երգչուհի Արաքսը, լսեց ապագա ջութակահարին և ասաց, որ տղային հանգիստ թողնեն` նա պոտենցիալ չնկատեց։

«Թող ֆուտբոլ խաղա և վայելի մանկությունը», – ասել էր երգչուհին։

Հայկը կարծում է, դրա պատճառն այն էր, որ ինքը շատ ամաչկոտ երեխա էր և չկարողացավ իրեն դրսևորել։

Մոսկվայում՝ հանգամանքների բերումով

© Sputnik / Dmitry DubinskyՀայկ Ղազազյանը
Ճակատագրական հանդիպում. ինչպես Հայկ Ղազազյանը աշխարհահռչակ երաժիշտ դարձավ - Sputnik Արմենիա
Հայկ Ղազազյանը

Սակայն Գեորգի Ղազազյանն, ամեն դեպքում, որդուն երաժշտական դպրոց տարավ, և դա բավականին հաջող ստացվեց։ Շուտով Հայկն արդեն մասնակցում էր հանրապետական մրցույթների և մրցանակներ նվաճում։ Ջութակահարը չի համարում, որ երաժշտությամբ զբաղվելու պատճառով զրկվել է մանկությունից։

«11 տարեկանում առաջին համերգը տվեցի Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Պահպանվել է ձայնագրությունը, վերջերս եմ այն վերանայել, այնտեղ Մենդելսոնի կոնցերտն եմ նվագում և Պաբլո դե Սարասատեի գնչուական մեղեդիները», – հպարտությամբ պատմում է Ղազազյանը։

Нарек Ахназарян  - Sputnik Արմենիա
Ֆուտբոլի նկատմամբ ունեցած սերն ինձ թավջութակահար դարձրեց. Հախնազարյանի խոստովանությունը

Իսկ 13 տարեկանում պատանի ջութակահարը մասնակցեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կազմակերպած համերգին։

«Հիշում եմ, մասնակցում էին Հայաստանի ժողովրդական արտիստները, մեզ նկարահանում էր հեռուստատեսությունը, համերգին մասնակցում էր Միխայիլ Շվիդկոյը (այդ ժամանակ ՌԴ մշակույթի փոխնախարար), որը հարցազրույցում իմ մասին էլ մի քանի բարի խոսքեր ասաց։ Եվ հանկարծ ինձ մոտեցավ ունևոր մարդ` Լևոն Հովհաննիսյանը և հարցրեց. «Ուզո՞ւմ ես ապրել և սովորել Մոսկվայում»։ Ես` երեխայի նման, ավտոմատ կերպով ասացի. «Այո»։ Արդեն հետո բարերարը կապ հաստատեց հորս հետ, և հայրս, ի ուրախություն ինձ, նույնպես տվեց իր համաձայնությունը», – հիշում է Հայկը։

Հովհաննիսյանը ոչ միայն օգնեց Հայկին՝ ծնողների հետ տեղափոխվել Մոսկվա, այլև անհատույց օգտագործման համար տրամադրեց մեծ բնակարան, որը ՌԴ մայրաքաղաքի գրեթե կենտրոնում էր գտնվում։ Ապագա ջութակահարից պահանջվում էր միայն մեկ բան` պարապել։

Հայկն ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական դպրոց, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Գրաչի մոտ, ավարտելուց հետո` Մոսկվայի կոնսերվատորիա, ստաժավորում անցավ Լոնդոնի երաժշտության թագավորական քոլեջում։

«Լևոն Հովհաննիսյանը երաժշտություն, արվեստ սիրող մարդ է։ Ես նրան շատ շնորհակալ եմ, որ նա այսպիսի մեկնարկ ու խթան տվեց։ Եթե նա չլիներ, որ ժամանակին նկատել էր, որ Մոսկվայում պետք է սովորեմ, պարզ չէ, ինչպես ամեն ինչ կդասավորվեր», – կարծում է ջութակահարը։

Հայաստանը սրտում և ընտանիքի մասին երազանքներով

Երևան Հայկը փորձում է այցելել տարին ամենաքիչը 1-2 անգամ։ Այստեղ նա շատ բարեկամներ ունի։

© Sputnik / Dmitry DubinskyՀայկ Ղազազյանը
Ճակատագրական հանդիպում. ինչպես Հայկ Ղազազյանը աշխարհահռչակ երաժիշտ դարձավ - Sputnik Արմենիա
Հայկ Ղազազյանը

«Գուցե մի օր վերադառնամ կամ երկու մայրաքաղաքում էլ տուն ունենամ։ Ճիշտ է, չեմ մտածում, թե որտեղ ապրեմ, այլ զարգացնում եմ կարիերաս, վարպետությունս, նոր նախագծեր հորինում, Մոսկվայի կոնսերվատորիայում դասավանդում, բայց շատ ժամեր չունեմ։ Քանի դեռ երիտասարդ եմ, դեռ ուժերս տեղն են, նյարդերս՝ ամուր, հիշողությունս՝ լավ, պետք է նվագեմ։ Իսկ դասավանդել կարելի է նաև 60-70 տարեկանում», – ասում է երաժիշտը։

Ընդգծում է, որ հայրենիքի անցուդարձին իհարկե հետևում է, հետաքրքրվում։ Փոփոխությունները նրան դուր են գալիս, թեև կողքից դժվար էր հասկանալ, թե ինչ էր տեղի ունենում Երևանում։

Джазовый музыкант, пианист Тигран Амасян - Sputnik Արմենիա
For Gyumri. ջազի արքա Տիգրան Համասյանի նոր ալբոմը նվիրված է իր հայրենիքին

«Շատ եմ անհանգստանում, մտահոգվում հայրենիքի համար, ուզում եմ, որ հայրենակիցներս լավ ապրեն։ Որպեսզի հայկական պետության, հայ ժողովրդի ճակատագիրը արժանի կերպով դասավորվի։ Եվ ես հպարտանում եմ, որ նույնիսկ հեղափոխությունը հայրենակիցներս կարողացան անցկացնել առանց արյուն թափելու և կորուստների։ Դա ուրախալի է», – պարզաբանում է Ղազազյանը։

Եվ նկատում, որ ինքն էլ պատրաստ է փոփոխությունների։ Այսօրվա դրությամբ նրան կարելի է նախանձելի փեսացու անվանել` իր կեսին նա մինչ օրս չի գտել։

«Երբ ինձ հարցնում են` ինչու չես ամուսնացել, պատասխանում եմ` ժամանակ չկա, շատ եմ շրջագայում հյուրախաղերով։ Եվ այն, որ անընդհատ ուղևորությունների մեջ եմ, իհարկե, խանգարում է։ Խոստումներն ու աղջիկների հետ սիրավեպերն ամրապնդվում են այն ժամանակ, երբ դու մշտապես գտնվում ես մարդու կողքին։ Բացի այդ, ես ստեղծագործական մարդ եմ, իսկ դա ևս իր հետքն է թողնում», – ասում է երաժիշտը։

Միևնույն ժամանակ, նա խոստովանում է, որ տարիների ընթացքում հասկացել է, թե ով է իրեն պետք, ում է փնտրում, և այժմ ընտրություն կատարելն ավելի հեշտ կլինի։ Նա արդեն որոշել է, որ երբ կին ունենա, հյուրախաղերի է տանելու իր հետ։

Լրահոս
0