ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները խոստանում են հաշվի առնել օբյեկտիվ քննադատությունները, հետևություններ անել և ապագայում բարելավել միջազգային կինոփառատոնի աշխատանքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։
Երևանում հուլիսի 7-14-ը ընթանում է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը։ Լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի գլխավոր մրցանակի համար պայքարում է 13 ֆիլմ։
Ինչպես նշեց Ավետիսյանը, այս տարի փառատոնի շրջանակում միանգամից մի քանի նախագիծ է գործարկվել։ Առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել «Տարածաշրջանային համայնապատկեր» և «Ծուռ ծիրան» ծրագրերը, որտեղ ներառվել են ավանգարդ ֆիլմեր։
«Զարմանալի, ապշեցնող, որևէ բանի չնմանվող կինո փնտրող հանդիսատեսի համար ցուցադրությունները ուշ ժամերի են», – ասաց Ավետիսյանը։
Ծրագրերի տնօրենի խոսքով` ինչպես ցանկացած այլ կինոփառատոն «Ոսկե ծիրանը» ևս քննադատության է ենթարկվել։
Մասնավորապես, քննադատական նկատողություններ են հնչել ինչպես երիտասարդական ոճով կազմված պաստառների, այնպես էլ փառատոնի ծրագրում ներառված ֆիլմերի վերաբերյալ։
Թուրք կինոռեժիսորը մեր վարչական շրջաններից մեկն է ուզում տեսնել. ի՞նչն է գրավել նրան
Միևնույն ժամանակ, Ավետիսյանի կարծիքով, Ադրբեջանում նկարահանած «The molokan» («Մոլոկանները») ֆիլմի առիթով հնչած քննադատության հետևում հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու փորձ է արվում։ Ինչպես ընդգծեց փառատոնի ծրագրերի տնօրենը, ամբողջ ստեղծագործական անձնակազմը Ռուսաստանից էր, իսկ Ադրբեջանն այդ ֆիլմի համար հանդես է եկել միայն որպես նկարահանման հարթակ։
«Ֆիլմը միայն ֆորմալ առումով է ռուս–ադրբեջանական համարվում, սակայն այն օգտագործվել է էմոցիոնալ ֆոն ստեղծելու համար։ Ընդամենը 2 տասնյակ հանդիսատես էր եկել։ Քննադատողներից գրեթե ոչ մեկը չցանկացավ անձամբ ստուգել, թե արդյոք իր քննադատությունը հիմնավորված էր», – կարծում է Ավետիսյանը։
Նա նաև անտեղի համարեց փառատոնին անկազմակերպվածության և ԼԳԲՏ–համայնքի քարոզ իրականացնելու մեջ մեղադրելը։
«Մենք հետևություններ կանենք քննադատություններից և կփորձենք օգտագործել ստացված փորձը հօգուտ փառատոնի։ Սակայն «Ոսկե ծիրանի» հասցեին հնչած հայտարարությունները ոչ օբյեկտիվ ենք համարում», – ընդգծեց Ավետիսյանը։
«Սուսերով պարը» Գյումրիում․ ինչպես ռուս ռեժիսորը ֆիլմ նկարեց հայ հանճարի մասին
Նա նկատեց, որ անկախ քննադատությունից, փառատոնի շրջանակում ցուցադրվել են ամենահեղինակավոր կինոփառատոների դափնեկիր ֆիլմերը։ Այսպես, օրինակ, Երևանում հանդիսատեսը հնարավորություն ստացավ տեսնելու Կաննի 72-րդ կինոփառատոնում Ոսկե արմավենու ճյուղին արժանացած հարավ-կորեացի ռեժիսոր Պոն-Չուն-Հոյի «Մակաբույծները» ֆիլմը, ինչպես նաև իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի` Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի» մրցանակակիր «Հոմանիշները» ֆիլմը։
Սակայն սա դեռ ամենը չէ. մինչև փառատոնի փակումը` հուլիսի 14-ը, հայ հանդիսատեսին նոր անակնկալներ են սպասվում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 68 տարեկանում մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա դուստրը` Թամարա Ստեփանյանը։ Դերասանի մահվան պատճառը ուղեղի կաթվածն է։
Դուստրը նշեց, որ հայրը 4 օր կոմայի մեջ է եղել։ Այսօր առավոտյան սրտի աշխատանքը կանգ է առել, բժիշկներն ամեն ջանք գործադրել են նրա կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։ Ժամը 12։00-ի սահմանում նա մահացել է։
Դերասանի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում հունվարի 21-ին` ժամը 18:00-ին։
Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։
2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։
Ավելի քան 100 դեր է խաղացել տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Էրեբունի–Երևան» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Նրա սցենարով նկարահանվել են երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմեր։
Էդուարդ Տեր-Ղազարյանն իր վարպետությունը ժառանգաբար փոխանցել է թոռնուհուն և ծոռներին։ Նրանցից մեկը՝ Աննան, որը 14 տարեկանից զբաղվում է միկրոքանդակագործությամբ, սերդոլիկի վրա քանդակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը և տեղադրել բրնձի հատիկի վրա:
Աննան ցանկանում է այդ դիմանկարը հայ ժողովրդի անունից նվիրել Պուտինին։
Ինչպես Չապլինն ու Քաջ Նազարը հայտնվեցին ասեղի անցքում. հրաշագործ Էդուարդ Ղազարյանի մասին
Վարպետներն իրենց աշխատանքները ներկայացրել են Հայաստանում։ Արվեստի եզակի գործերն արդեն տեսել են ավելի քան 10 հազար հայ դպրոցականներ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։
«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։
Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։
Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար