Կառլոս Ռեյգադաս

«Փարաջանովյան թալեր» ստացավ «մեքսիկացի հսկան». Ռեյգադասը վերցրեց մրցանակն ու կատակեց

67
(Թարմացված է 22:18 10.07.2019)
Կառլոս Ռեյգադասը խոստովանեց, որ Հայաստանում գտնվելն իր համար պատիվ է։ Մեծ պատիվ է նաև ստանալ այն մրցանակը, որը կրում է մեծ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասն այսօր արժանացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակին, որը շնորհվում է կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար։

Ռեժիսորը Հայաստան է ժամանել մասնակցելու «Ոսկե ծիրան» փառատոնին, որի ընթացքում կցուցադրվեն նրա մի քանի ֆիլմերը։

Почетный гость кинофестиваля Золотой абрикос, режиссер Карлос Рейгадас
© Sputnik / Asatur Yesayants
Կառլոս Ռեյգադաս

Ռեժիսորին մրցանակը շնորհեց փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը։ Մի քանի տարի առաջ, երբ Հովհաննիսյանը դեռ աշխատում էր ֆիլմերի ընտրության բաժնում, նա նամակագրության մեջ էր Կառլոսի հետ։ Ասում է, որ չէր կարողանում հավատալ սեփական երջանկությանը։ Իսկ այսօր հենց նրան էր բախտ վիճակվել պարգևը հանձնել ռեժիսորին, և այս իրադարձությունը նույնպես կարծես երազ լիներ։

Мексиканский режиссёр Карлос Рейгадас получил «Параджановский талер» (10 июля 2019). Еревaн
© Photo : Ed Tadevossian
Կառլոս Ռեյգադաս

Ռեժիսորը մրցանակը ստանալիս նշեց, որ Հայաստանում լինելն ու մեծն Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակ ստանալը մեծ պատիվ է իր համար։

«Ինձ համար մեծ պատիվ է փառատոնին մասնակցելն ու գրեթե իմ բոլոր ֆիլմերը ներկայացնելը։ Իմ ներկայությունն աճի նշան է։ Ցավոք, ոչ միայն պրոֆեսիոնալ. ծերանում եմ», – կատակեց նա։

Ռեյգադասը նշեց, որ հայ հանդիսատեսը կկարողանա ծանոթանալ «Մեր ժամանակը» ֆիլմին, որտեղ նրա զուգընկերը հենց իր կինն է։ Ի դեպ, նա դերասանուհի չէ, այլ մոնտաժող։

Почетный гость кинофестиваля Золотой абрикос, режиссер Карлос Рейгадас
© Sputnik / Asatur Yesayants
Կառլոս Ռեյգադաս

Կառլոս Ռեյգադասը մեքսիկացի կինոռեժիսոր է, ազգային և միջազգային բազմաթիվ մրցանակների և փառատոների դափնեկիր։ Մասնագիտությունն ընտրել է Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի ազդեցության տակ։ Նրա առաջին ֆիլմը` «Ճապոնիան» (2002), Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակի, իսկ 2007 թվականին «Անաղմուկ լույս» ֆիլմը` ժյուրիի մրցանակին։ «Խավարից հետո լույս» դրաման (2012) Կաննի 65-րդ կինոփառատոնում Ռեյգադասին մրցանակ բերեց լավագույն ռեժիսորական աշխատանքի համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 7–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կավարտվի հուլիսի 14–ին։

«Ոսկե արմավենու ճյուղը»` «Ոսկե ծիրանում». 16-րդ անգամ Երևանում մեկնարկեց կինոփառատոնը

Լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի գլխավոր մրցանակի համար 13 ֆիլմ է պայքարում։ Կինոփառատոնը մեկնարկեց Կաննի կինոփառատոնում Ոսկե արմավենու ճյուղին արժանացած հարավ-կորեացի ռեժիսոր Պոն-Չուն-Հոյի «Մակաբույծները» ֆիլմով։ Ծրագրում ներառված են նաև ֆիլմեր, որոնք մրցանակներ են ստացել Բեռլինի և Ռոտերդամի փառատոներում։

«Սուսերով պարը» Գյումրիում․ ինչպես ռուս ռեժիսորը ֆիլմ նկարեց հայ հանճարի մասին

67
թեգերը:
մրցանակ, «Ոսկե ծիրան» կինոփառատոն, Հայաստան
Ըստ թեմայի
Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞. «Ոսկե ծիրանը» թեժ ամառ է խոստանում
Երևանում կինոյի տոն է լինելու. ի՞նչ ֆիլմեր են մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին
Արամ Խաչատրյանը, Ֆրանցիսկոս Պապն ու «Երազողները» կհամախմբվեն «Ոսկե ծիրանում»
Վիգեն Ստեփանյան

Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը

608
(Թարմացված է 17:02 19.01.2021)
Վիգեն Ստեփանյանը խաղացել է տարբեր թատրոններում, բեմադրել 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 68 տարեկանում մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա դուստրը` Թամարա Ստեփանյանը։ Դերասանի մահվան պատճառը ուղեղի կաթվածն է։

Դուստրը նշեց, որ հայրը 4 օր կոմայի մեջ է եղել։ Այսօր առավոտյան սրտի աշխատանքը կանգ է առել, բժիշկներն ամեն ջանք գործադրել են նրա կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։ Ժամը 12։00-ի սահմանում նա մահացել է։

Դերասանի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում հունվարի 21-ին` ժամը 18:00-ին։ 

Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։

2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։

Ավելի քան 100 դեր է խաղացել տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Էրեբունի–Երևան» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Նրա սցենարով նկարահանվել են երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմեր։

608
թեգերը:
Վիգեն Ստեփանյան, դերասան, Մահ, Հայաստան
Ըստ թեմայի
Մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ քրգործի նախաքննությունը կասեցվել է
Անզգայացումը կարո՞ղ է մահվան պատճառ դառնալ. պարզաբանում է անեսթեզիոլոգը

Պուտինի դիմանկարը «հայտնվել» է բրնձի վրա. ի՞նչ ցանկություն ունի Տեր–Ղազարյանի ծոռնուհին

1077
(Թարմացված է 15:27 17.01.2021)
Մանրադիտակային քանդակների (միկրոքանդակագործություն) և փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռնուհին և ծոռները շարունակում են նրա գործը` ստեղծելով արվեստի եզակի գործեր, որոնք կարելի է տեսնել միայն մանրադիտակով:

Էդուարդ Տեր-Ղազարյանն իր վարպետությունը ժառանգաբար փոխանցել է թոռնուհուն և ծոռներին։ Նրանցից մեկը՝ Աննան, որը 14 տարեկանից զբաղվում է միկրոքանդակագործությամբ, սերդոլիկի վրա քանդակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը և տեղադրել բրնձի հատիկի վրա:

Աննան ցանկանում է այդ դիմանկարը հայ ժողովրդի անունից նվիրել Պուտինին։

Ինչպես Չապլինն ու Քաջ Նազարը հայտնվեցին ասեղի անցքում. հրաշագործ Էդուարդ Ղազարյանի մասին

Վարպետներն իրենց աշխատանքները ներկայացրել են Հայաստանում։ Արվեստի եզակի գործերն արդեն տեսել են ավելի քան 10 հազար հայ դպրոցականներ։

1077
թեգերը:
Քանդակ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Դեդոն-Բաբոն»` օնլայն հերոսներ․ հուշարձանի կերպարները պատերազմին ժպիտ բերեցին մարդկանց
ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում, նախարար, գիտնական, օդաչու. կրկին նշանավոր շուշեցիների մասին
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Յուրաքանչյուր դպրոցական մեկ տարում կկարողանա անվճար հաճախել 3 մշակութային հաստատություն
Պապիկյանը ներկայացրել է Շիրակի նոր մարզպետին

Առաջնային է Շիրակում միասնականության պահպանումը. Պապիկյանը ներկայացրել է նոր մարզպետին

0
(Թարմացված է 13:43 26.01.2021)
Նորանշանակ մարզպետը խոստացավ անել ամեն ինչ՝ հանուն մարզի զարգացման և առկա բարդ իրավիճակից ելքերի որոնման:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հիմա առաջնային է Շիրակի մարզում համերաշխության և միասնականության մթնոլորտի պահպանումը: Այս կարծիքը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որն այսօր Շիրակի մարզպետարանում համայնքապետներին և կառույցների ղեկավարներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին:

Նախարար Պապիկյանն ընդգծեց, որ իր ղեկավարման ընթացքում մեկը մյուսի գործը շարունակող երեք մարզպետ է ունեցել Շիրակը: Պապիկյանը հույս ունի`Հարությունյանն ավանդույթը չի խախտի: Գործնական առումով առաջիկայում մեծ աշխատանք կա անելու: «2020-ը բարդ տարի էր: Արցախյան պատերազմից հետո այս պահին մեր ողնաշարը շտկելու, ոտքերի վրա ամուր կանգնելու պահն է: Մեծ անելիքներ ունենք ենթակառուցվածքների, մասնավորապես Գյումրու արտաքին տեսքի վերականգնման շարունակականության առումով: Չնայած 2020-ի խնդիրներին, բավական աշխատանք ենք կատարել մարզում և Գյումրիում: 2021-ին անելու ենք ամեն ինչ, որպեսզի ետ չմնանք մեր ծրագրերից»,-վստահեցրեց նախարարը:

Նորանշանակ մարզպետը խոստացավ անել ամեն ինչ՝ հանուն մարզի զարգացման և առկա բարդ իրավիճակից ելքերի որոնման: Ասաց` 2021 թվականը լինելու է ուժերի ներդրման տարի:

«Ինքներս մեզ ապացուցելու ենք, թե ինչի ենք մենք պատրաստ հանուն մեր հայրենիքի։ Հարգելի ԱԺ պատգամավորներ, համայնքապետներ, պետական մարմինների ղեկավարներ, բոլորիցդ ակնկալում եմ փոխհամագործակցություն: Ինչքան էլ 2020-ը ցավոտ էր, համոզված եմ`կհասնենք այն օրվան, որ 2021-ն ու հետագա տարիները կֆիքսենք որպես վերածննդի տարիներ»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։

Շիրակի մարզը զինվորական կոչում ունեցող մարզպետի տեղակալ ունի. ինչո՞վ է զբաղվելու նա

Պապիկյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի համար, ներկա մարզպետ Հովհաննես Հարությունյանին էլ` այս դժվարին ժամանակահատվածում մարզի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու համար:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Իսկ հունվարի 21–ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։

0
թեգերը:
Հովհաննես Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Շիրակի մարզ