ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ռուսաստանիցի կինոռեժիսոր, սցենարիստ Ալեքսանդր Մինդաձեն «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնի շրջանակներում հատուկ մրցանակի արժանացավ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ թվով 7–րդ «Եղիցի լույս» մրցանակաբաշխությունը` նվիրված համամարդկային արժեքներ տարածող կինոգործիչներին։
«Շատ զգացված և հուզված եմ այս մրցանակից , որովհետև այն արտացոլում է իմ հայացքներն ու հոգևոր լույսին հասնելու ձգտումը։ Մեծ տղամարդկություն է պետք, որպեսզի դու մնաս այնպիսին, ինչպիսին կաս։ Այս մրցանակն ինձ ոգևորեց. համոզված եմ այն կտա նոր ուժ` իրականացնելու համար իմ գաղափարները և լույսին հասնելու ձգտումը»,– ասաց Ալեքսանդր Մինդաձեն։
«Ոսկե ծիրան » միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով`այս մրցանակը շնորհելու համար հաշվի են առել Ալեքսանդր Մինդաձեի գրող և սցենարիստ լինելու հանգամանքը, նրա մարդկային արժեհամակարգը և վերջին տաս տարիների նրա` կինոռեժիսորի գործունեությունը։ «Արվեստագետի համար շատ կարևոր է, թե ինչ ժառանգություն է թողնելու իրենից հետո։ Բոլորիս ցանկությամբ Մինդաձեն ընտրվեց այս մրցանակի հավակնորդ»,– ասաց Խաչատրյանը:
Մրցանակի հանձնման արարողությունը սկսվեց տերունական աղոթքով։ Միջոցառման վերջում հնչեցին նաև հոգևոր երգեր։
Արգելված կադրերը հասանելի են. Երևանում ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնի» մոնտաժված մասը
Հիշեցնենք, որ հուլիսի 7–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կավարտվի հուլիսի 14–ին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 68 տարեկանում մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա դուստրը` Թամարա Ստեփանյանը։ Դերասանի մահվան պատճառը ուղեղի կաթվածն է։
Դուստրը նշեց, որ հայրը 4 օր կոմայի մեջ է եղել։ Այսօր առավոտյան սրտի աշխատանքը կանգ է առել, բժիշկներն ամեն ջանք գործադրել են նրա կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։ Ժամը 12։00-ի սահմանում նա մահացել է։
Դերասանի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում հունվարի 21-ին` ժամը 18:00-ին։
Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։
2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։
Ավելի քան 100 դեր է խաղացել տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Էրեբունի–Երևան» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Նրա սցենարով նկարահանվել են երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմեր։
Էդուարդ Տեր-Ղազարյանն իր վարպետությունը ժառանգաբար փոխանցել է թոռնուհուն և ծոռներին։ Նրանցից մեկը՝ Աննան, որը 14 տարեկանից զբաղվում է միկրոքանդակագործությամբ, սերդոլիկի վրա քանդակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը և տեղադրել բրնձի հատիկի վրա:
Աննան ցանկանում է այդ դիմանկարը հայ ժողովրդի անունից նվիրել Պուտինին։
Ինչպես Չապլինն ու Քաջ Նազարը հայտնվեցին ասեղի անցքում. հրաշագործ Էդուարդ Ղազարյանի մասին
Վարպետներն իրենց աշխատանքները ներկայացրել են Հայաստանում։ Արվեստի եզակի գործերն արդեն տեսել են ավելի քան 10 հազար հայ դպրոցականներ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ռուս հաղորդավարուհի, բժիշկ Ելենա Մալիշևան ռուսական «Առաջին ալիքի» եթերում ասել է` որ խմբի ներկայացուցիչները պետք է անպայման պատվաստում ստանան կորոնավիրուսի դեմ։
«Պետք է գլխակորույս վազել պատվաստում ստանալու, քանի որ կորոնավիրուսով ծանր հիվանդանալու ու մահանալու ռիսկերը միլիոն անգամ ավելի մեծ են, քան պատվաստման ցանկացած ռիսկերը», - նշել է Մալիշևան՝ դիմելով ռիսկային խմբերի մարդկանց։
Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։ Այդ գործոններն են՝ 65-ից բարձր տարիքը, ճարպակալությունը, երիկամների խրոնիկ հիվանդությունները, թոքերի հիվանդությունները, քաղցկեղային հիվանդությունները (ոչ սուր փուլում), սրտանոթային հիվանդությունները։
«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով
Worldometer համաշխարհային վիճակագրական կայքի համաձայն` հունվարի 26-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 100,2 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 2,1 մլն մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020 թվականի մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։