Մհեր Մկրտչյան

Այդ ուրախ և տխուր մարդը․ Ֆրունզիկ Մկրտչյանի 7 հայտնի դերերը` վարպետի ծննդյան օրվա առթիվ

351
(Թարմացված է 18:47 04.07.2019)
Հայկական թատրոնի և կինոյի ամենասիրված դերասաններից մեկի՝ Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի ծննդյան օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան հիշել է ժողովրդական արտիստի ամենավառ և հիշվող դերերը։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եղբոր մասին ասել է․ «Փոքր ժամանակ Ֆրունզիկն անօգնական էր, նրա վրա բոլորը ծիծաղում էին, նիհար էր, մեծ քթով, բայց պարզվեց, որ աստված նրան ահռելի դերասանական տաղանդ է տվել։ Նա ամբողջ կյանքն այդպես ապրեց՝ միաժամանակ ուրախ և տխուր մարդ էր։ Եվ ԽՍՀՄ-ը պաշտում էր իր տաղանդին»։

Ֆրունզը, որին իսկապես պաշտում էր ամբողջ Խորհրդային Միությունը, այսօր կդառնար 88 տարեկան։ Sputnik Արմենիան ներկայացնում է համաժողովրդական դերասանի ամենահայտնի դերերի ընտրանին։

Միմինո

Չնայած նրան, որ Գեորգի Դանելիայի կինոնկարում դիլիջանցի վարորդ Ռուբեն Խաչիկյանի դերի համար Ֆրունզիկ Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ի սկզբանե այդ դերը նույնիսկ չի էլ եղել սցենարում։ Դիլիջանի ջրի մասին արտահայտությունը տարածվել է ամբողջ Խորհրդային Միությունում և դարձել թևավոր։ Այն մինչև հիմա հաճախ են օգտագործում տարբեր բեմադրություններում և տեսահոլովակներում։

Մեր մանկության տանգոն

Ալբերտ Մկրտչյանի գեղարվեստական ֆիլմը մասամբ հիմնված է հենց ռեժիսորի և նրա եղբոր հիշողությունների վրա։ Ֆրունզիկ Մկրտչյանի հերոսը՝ Ռուբենը, վերադառնալով պատերազմից, թողնում է ընտանիքին և գնում կնոջ մոտ, որը ռազմաճակատում փրկել է նրա կյանքը։ Սակայն նրա օրինական կինը՝ Սիրանուշը, չի կարողանում համակերպվել սիրելի ամուսնու դավաճանության հետ և ամեն ինչ անում է, որ հունից հանի նրան։ Արդյունքում կնոջ և երեխաների արարքները նրան անհեթեթ քայլի են դրդում, և Ֆրունզիկի հերոսը հայտնվում է բանտում․․․ Մեկ տարում ֆիլմը դիտել է ավելի քան 3 միլիոն հանդիսատես։

Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները

Լեոնիդ Գայդայի ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչյանը կատարում է Ջաբրայիլի՝ Նինայի մորեղբոր դերը։ Նա շրջանային կոմունալ տնտեսության վարիչ Սաախովի վարորդն է, որը համաձայնել է վաճառել Նինային 20 ոչխարի, արտասահմանյան «Ռոզենլև» սառնարանի և պատվոգրի դիմաց։

Խոշոր շահում

«Խոշոր շահում» լիրիկական կատակերգությունը, որը նկարել է Ալբերտ Մկրտչյանը, պատմում է կռունկավար Գառնիկի մասին։ Նա «Զապորոժեց» է շահում վիճակախաղով, բայց նրան բաժին ընկած ուրախությունը շուտով վերածվում է իսկական տանջանքի, քանի որ բոլոր ազգականները, հարևանները և ծանոթները դիմում են նրան ու խնդրում ինչ-որ տեղ տանել։ Արդյունքում Գառնիկը հոգեկան հիվանդություն է ստանում։ Սա հոգեբանական տեսանկյունից Ֆրունզիկ Մկրտչյանի ամենաբարդ դերերից է։

Միայնակներին տրվում է հանրակացարան

Սամսոն Սամսոնովի ֆիլմում ամենաազդեցիկ կերպարներից մեկը կերտել է Ֆրունզիկ Մկրտչյանը։ Նա խաղացել է Նինայի՝ գլխավոր հերոսուհի Վերայի ընկերուհու նրբազգաց և զգացմունքային ամուսնու դերը։ Վերան ազատ ժամանակ դասավորում է իր ընկերուհիների անձնական կյանքը։

Զինվորը և փիղը

Դմիտրի Քեսայանցի ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ֆրունզիկը ֆիլմում կատարում է խորհրդային զինվոր Արմենակ Գասպարյանի դերը, որին հանձնարարել են գնդակոծության տակից հանել և Գերմանիայից վերադարձնել Երևանի կենդանաբանական այգի։

Հին օրերի երգը

Հոգեբանական առումով բարդ, խորապես ողբերգական դեր է բաժին ընկել Ֆրունզիկ Մկրտչյանին Ալբերտ Մկրտչյանի ֆիլմում։

Հայրենական մեծ պատերազմի տարիներն են, կաղ Նիկոլը փոստատար է և մշտապես ստիպված է լինում ընտանիքներին բերել մահացած զինվորների սև թուղթը։ Տանջալից պարտականությունն ինչ-որ կերպ կատարելու համար Նիկոլը խմում է։ Երբեմն չկարողանալով զինվորների ծնողներին հայտնել գույժը` նա բառացիորեն ուտում է սև թղթերը։

351