«Ոսկե Ծիրան»

Արամ Խաչատրյանը, Ֆրանցիսկոս Պապն ու «Երազողները» կհամախմբվեն «Ոսկե ծիրանում»

86
(Թարմացված է 16:46 28.06.2019)
Կինոփառատոնի շրջանակում Գյումրիում կներկայացվի ռեժիսոր Յուսուփ Ռազիկովի՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմը:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Այս տարի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը կրկին կհամախմբի համաշխարհային կինեմատոգրաֆիայի տարբեր ժանրերի հետաքրքիր շարժանկարներ: 

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված երկրների դեսպանները, դեսպանությունների ներկայացուցիչներն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարները ներկայացրին փառատոնի օրերին իրականացվելիք համատեղ ծրագրերը:

Կինոփառատոնի շրջանակում Հայաստանում գործող արտասահմանյան դեսպանությունների և միջազգային կառույցների հետ կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ վարպետության դասեր, հանդիպումներ կինոյի ներկայացուցիչների հետ, ֆիլմերի ցուցադրություններ և այլն։

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն ուրախությամբ արձանագրեց, որ փառատոնի շրջանակում ներկայացվող 110 ֆիլմերից 23-ը լինելու են ֆրանսիական կամ Ֆրանսիայի հետ համատեղությամբ ստեղծված ֆիլմեր։ «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մի շարք ֆիլմեր, այդ թվում Իսրայելի հետ համատեղ ստեղծված, Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած «Հոմանիշներ» ֆիլմը։

«Սա մի փառատոն է, որ թույլ է տալիս միջազգային կինոփառատոնի ֆիլմերը ցուցադրել Հայաստանում, հանրության ներկայացնել միջազգային կինեմատոգրաֆիայի բազմազանությունը, այդ շարքում նաև ֆրանսիական կինոն»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ այս տարի ևս «Ոսկե ծիրանը» կապացուցի, որ տարածաշրջանի լավագույն հանդիպման վայրն է միջազգային կինեմատոգրաֆիայի համար։

Թավշյա փոփոխություններ «Ոսկե ծիրանում». հին փառատոնը` նոր դեմքերով

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, խոսելով կինոփառատոնում գերմանական կինոյի ներկայացվածության մասին, նշեց, որ այս տարի ցուցադրվելու է 5 ֆիլմ, որոնց օգնությամբ հայ կինոսերները կծանոթանան այն հարուստ ներկապնակին և բազմազանությանը, որն այսօր կա գերմանական կինոյում։ Նա կարծիք հայտնեց, որ փառատոնի բարձրակետը լինելու է հենց գերմանական ֆիլմերի ներկայացման օրը՝ հուլիսի 10-ը, քանի որ այդ օրը ցուցադրվելու է նաև աշխարհահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսի վերջին նկարահանած վավերագրական ՝ «Իր խոսքի տեր մարդը» ֆիլմը, որը պատմում է Ֆրանցիսկոս Պապի մասին։

Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին ներկայացրեց, որ կենտրոնի, ՌԴ դեսպանության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի համագործակցությամբ կիրականացվի «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագիրը, որի բացումը կկայանա հուլիսի 9-ին Գյումրիում։ Բացմանը կներկայացվի ռեժիսոր Յուսուփ Ռազիկովի՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմը:

ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբերտ Անդերսոնը ներկաներին ողջունեց և փառատոնի կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց հայերեն։ Նա նշեց, որ փառատոնի շրջանակում ոչ միայն կանցկացվի 4-օրյա վարպետության դաս, այլև «Թրայբեքա» կինոինստիտուտի տնօրեն, պրոդյուսեր Էմի Հոբին հանդես կգա լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմում։

Հայտնի է` որ ֆիլմը լավագույնը ճանաչվեց «Ոսկե ծիրան» փառատոնում. լուսանկարներ

«Կինոփառատոնի նպատակն է կինոյի միջոցով զարգացնել մարդկանց մեջ շփումը և կինոխցիկի միջոցով ավելի ամրացնել այդ կապը»,- ասաց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն՝ հավելելով, որ այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի Բերնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմը, համագործակցության շրջանակում իտալական կինոյի հայտնի ներկայացուցիչներ ընդգրկված կլինեն նաև փառատոնի ժյուրիի կազմում։

«Սա լավագույն կինոփառատոնն է տարածաշրջանում»,-ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը։ Այս տարի «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը, Ադամ Միցկևիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի և Հայաստանում Լեհաստանի ն դեսպանության հետ համատեղ կիրականացնի «Հայացք․Լեհաստան» ծրագիրը, որի շրջանակում կցուցադրվի 8 ֆիլմ, իսկ հուլիսի 5-9-ը Լոձի համալսարանի դասախոսները կվարեն կինոյի մոնտաժի ինտենսիվ դասընթացներ։

Շվեդիայի դեսպանության հետ համատեղ փառատոնի շրջանակում Հայաստան կժամանի «Women in Film and Television International»-ի նախագահ, պրոդյուսեր Հելեն Գրանքուիստը, որը հանդես կգա կինոյում գենդերային հավասարությանն առնչվող ելույթով:

«Կինոտավրոսի» լավագույն ֆիլմ է ճանաչվել Բորիս Հակոբովի «Ցուլը» կինոնկարը

Բրիտանական խորհրդի աջակցությամբ տեղի կունենա Էլիզաբեթ Քարսլերի վարպետության դասը, որի պրոդյուսերությամբ նկարահանված «Քոլեթ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան նախորդ տարի ներկայացվել էր Եվրոպական ֆիլմերի փառատոնի ընթացքում։ Այս տարի նրան կշնորհվի «Ոսկե ծիրան» հատուկ մրցանակը։

Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը։

86
թեգերը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոն, կինո, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Բեռլինի կինոփառատոնի 2-րդ օրվա լուսանկարները. գլխավոր դերերում են Աֆլեքն ու Օզոնը
Ով որքան է մերկացել. աստղերի շլացուցիչ լուսանկարները Կաննի կինոփառատոնի կարմիր գորգից
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները
Վիգեն Ստեփանյան

Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը

608
(Թարմացված է 17:02 19.01.2021)
Վիգեն Ստեփանյանը խաղացել է տարբեր թատրոններում, բեմադրել 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 68 տարեկանում մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա դուստրը` Թամարա Ստեփանյանը։ Դերասանի մահվան պատճառը ուղեղի կաթվածն է։

Դուստրը նշեց, որ հայրը 4 օր կոմայի մեջ է եղել։ Այսօր առավոտյան սրտի աշխատանքը կանգ է առել, բժիշկներն ամեն ջանք գործադրել են նրա կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։ Ժամը 12։00-ի սահմանում նա մահացել է։

Դերասանի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում հունվարի 21-ին` ժամը 18:00-ին։ 

Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։

2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։

Ավելի քան 100 դեր է խաղացել տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Էրեբունի–Երևան» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Նրա սցենարով նկարահանվել են երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմեր։

608
թեգերը:
Վիգեն Ստեփանյան, դերասան, Մահ, Հայաստան
Ըստ թեմայի
Մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ քրգործի նախաքննությունը կասեցվել է
Անզգայացումը կարո՞ղ է մահվան պատճառ դառնալ. պարզաբանում է անեսթեզիոլոգը

Պուտինի դիմանկարը «հայտնվել» է բրնձի վրա. ի՞նչ ցանկություն ունի Տեր–Ղազարյանի ծոռնուհին

1077
(Թարմացված է 15:27 17.01.2021)
Մանրադիտակային քանդակների (միկրոքանդակագործություն) և փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռնուհին և ծոռները շարունակում են նրա գործը` ստեղծելով արվեստի եզակի գործեր, որոնք կարելի է տեսնել միայն մանրադիտակով:

Էդուարդ Տեր-Ղազարյանն իր վարպետությունը ժառանգաբար փոխանցել է թոռնուհուն և ծոռներին։ Նրանցից մեկը՝ Աննան, որը 14 տարեկանից զբաղվում է միկրոքանդակագործությամբ, սերդոլիկի վրա քանդակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը և տեղադրել բրնձի հատիկի վրա:

Աննան ցանկանում է այդ դիմանկարը հայ ժողովրդի անունից նվիրել Պուտինին։

Ինչպես Չապլինն ու Քաջ Նազարը հայտնվեցին ասեղի անցքում. հրաշագործ Էդուարդ Ղազարյանի մասին

Վարպետներն իրենց աշխատանքները ներկայացրել են Հայաստանում։ Արվեստի եզակի գործերն արդեն տեսել են ավելի քան 10 հազար հայ դպրոցականներ։

1077
թեգերը:
Քանդակ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Դեդոն-Բաբոն»` օնլայն հերոսներ․ հուշարձանի կերպարները պատերազմին ժպիտ բերեցին մարդկանց
ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում, նախարար, գիտնական, օդաչու. կրկին նշանավոր շուշեցիների մասին
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Յուրաքանչյուր դպրոցական մեկ տարում կկարողանա անվճար հաճախել 3 մշակութային հաստատություն
Արտակ Զաքարյան

Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին

0
(Թարմացված է 13:48 26.01.2021)
Արտակ Զաքարյանի մեկնաբանմամբ, «Բայրաքթարները» փոխեցին Թուրքիայի դերակատարությունը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում։ Դրանց նկատմամբ մեր ԶՈւ–ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք, և շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պետք է խոսեր բոլորովին այլ հարցերի մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, նման տեսակետ հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` նշելով, որ Դավիթ Տոնոյանից բոլորովին այլ որակի ու այլ բնույթի հայտարարություններ էր սպասում։

«Հատկապես, որ նախարարը պատերազմի ընթացքում անմիջական պատասխանատվություն է կրում որոշ հարցերի դեպքում, որոնք շատ որոշիչ են եղել մեր կրած պարտության համար»,– ասաց Զաքարյանը` նշելով, որ տարբեր փորձագետների ու մասնագետների բարձրացրած հարցերը 44-օրյա պատերազմի մասին առ այսօր անպատասխան են մնացել։

Արտակ Զաքարյանը հայտնեց, որ Տոնոյանից գնահատական էր սպասում 2.5 տարվա պաշտպանական ոլորտում կատարված սխալների վերլուծություն, պատերազմի հրահրման գործում բանակցային գործընթացի ու քաղաքական հայտարարությունների ազդեցության մասին մեկնաբանություն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական բալանսի խախտման փաստի նկատմամբ ՀՀ իշխանության դրսևորած անտարբերության վերաբերյալ։ Այս ամենի փոխարեն,  բանախոսի ձևակերպմամբ, Տոնոյանը տվել է «հարցազրույց ոչինչի մասին»։

«Ինքնապաշտպանական բնույթի հայտարարություններ անելը շատ մոդայիկ է դարձել իշխանության ներկայացուցիչների համար»,– ասաց Զաքարյանը։

Մինչդեռ, իր համոզմամբ, պարտության հիմնական պատճառը համարում է ՀՀ «գլխավոր գերագույն դիլետանտ համանատարի»` ռազմաքաղաքական խնդիրներին անտեղյակությունը, ուղիղ միջամտությունն ու ուղղորդումները։

«Ես վստահ եմ, որ մեր բանակն իր խնդիրը լավագույնս կարող էր լուծել և մեր բանակն իր առավելագույն ջանքերն է ներդրել այս պատերազմում իր առջև դրված խնդիրը լուծելու համար»,– ասաց Զաքարյանը` հերքելով մեղադրանքներն այն մասին, որ բանակը 26 տարի պատշաճ մակարդակով չի ապահովել իր պաշտպանական առաքելությունը։

«Ժամանակակից զինտեխնիկայի ու սպառազինության արդիականացման խնդիրը 5 տարին մեկ ՀՀ ԶՈւ–ի առջև դրված է, որովհետև դա կախված է մեր հակառակորդի զինտեխնիկայից»,– ասաց Զաքարյանը` վստահեցնելով, որ նախորդ 26 տարիներին Հայաստանի բանակն ապահովված է եղել ադրբեջանական զինտեխնիկային համազոր միջոցներով, մինչև այն պահը, երբ Ադրբեջանի ԶՈւ–ում հայտնվեցին «Բայրաքթարները»։

«Դրանք փոխեցին ընդհանրապես Թուրքիայի դերակատարությունը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում։ «Բայրաքթարների» նկատմամբ մեր ԶՈւ–ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք, և շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները։ Մեծ քանակությամբ գումարներ ուղղվեցին ոչ նպատակային ծախսերին, որ Նիկոլն իրեն լավ զգա` մատակարարումներ, սնունդ, ելակ, ջուր, ինքնաթիռներ և այլն»,– ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով, այս ամենով ՀՀ գործող իշխանությունը ոչ միայն փափուկ բարձ դրեց հասարակության գլխի տակ, այլև հնարավարություն տվեց հակառակորդին արդեն իսկ առկա ռազմական բալանսի առավելության պայմաններում լավ պատրաստվել ծրագրվող պատերազմին։

Ինչ վերաբերում է բուն պատերազմի ընթացքին, Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, առաջին 22 օրերին հայկական բանակն իր առջև դրված ռազմական խնդիրները լիարժեք իրականացրել է։ Բայց հետո արդեն հաարակության մոլորեցնելու, ԶՈւ համալրումը ձախողելու հետևանքով ՀՀ քաղաքական իշխանությունները Ադրբեջանի բանակը հասցրեցին Շուշի ու ավարտեցին պատերազմը` կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրելով։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում մեկնաբանել էր շուրջ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ իր արած «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունն ու դրա շուրջ այսօր առկա շահարկումները։

Նա հիշեցրել է, որ այդ կերպ ինքն արձագանքել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության` արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որով նրանք հիմնավորում էին բանակցությունների անարդյունավետությամբ:

0
թեգերը:
Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Արտակ Զաքարյան