Հռիփսիմե Աղաքարյանը

Հայ դաշնակահարուհին հաղթել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում

32
(Թարմացված է 00:49 15.06.2019)
Հայ դաշնակահարուհին հաղթել է Արամ Խաչատրյանի անվան XV միջազգային երաժշտական հոբելյանական մրցույթում, իսկ Ղազախստանի մասնակիցը երկրորդ տեղն է զբաղեցրել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Աղաքարյանը առաջին տեղն է զբաղեցրել Երևանում անցկացրած Արամ Խաչատրյանի անվան XV միջազգային երաժշտական մրցույթի արդյունքներով։

Երկրորդ տեղում է Ղազախստանի  ներկայացուցիչ Օկսանա Շևչենկոն, հաղթողների եռյակը եզրափակում է Չինաստանի ներկայացուցիչ Մյաո Գաոն։

Ժյուրիի կազմում բազմաթիվ աստղային կատարողներ և մանկավարժներ կային` դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոզնեսենսկին, Բելառուսի ժողովրդական արտիստ Իգոր Օլովնիկովը, իսրայելցի դաշնակահար Թոմեր Լևը, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ Վեյ Չանը, դիրիժոր Իլյա Ստուպելը, դաշնակահար Սերգեյ Էդելմանը։

Արամ Խաչատրյանի անվան XV միջազգային երաժշտական հոբելյանական մրցույթը 12 երկրներից 30 դաշնակահարների մասնակցությամբ անցկացվեց Երևանում հունիսի 12-13-ը։ Տարբեր տարիներ Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողներ են դարձել հայտնի երաժիշտներ, այդ թվում` թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և Անդրեյ Իոնիցան, դիրիժոր Միրան Վոպոտիչը, ջութակահար Ֆյոդոր Ռուդինը և  Յարոսլավ Նադրժիցկին։

32
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ինչով է առանձնանում այս տարվա Բիենալեն. Գալենցը պատմում է հայկական տաղավարի մասին
Նախագահի հրամանագրով պարգևատրվել է տարիների փորձ ունեցող վաստակաշատ ուսուցչուհին
Երաժշտությունն ազգություն չունի. իտալացիները պարում են «Անուշի» ներքո. տեսանյութ
Հրավառությամբ ու երգիչներով՝ 8 միլիոն դրամ. օգոստոսին Գյումրին կնշի իր տոնը