Վլադիվոստոկի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնի ներկայացուցիչները

«Մենք պետք է գայինք». Վլադիվոստոկի Գորկու անվան թատրոնը 4 ներկայացում է բերել Երևան

37
(Թարմացված է 18:11 12.06.2019)
Վլադիվոստոկի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնն ամպագոռգոռ հայտարարություններ չի անում, բայց խոստանում է, որ իր ներկայացումները կհետաքրքրեն հայ հանդիսատեսին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Վլադիվոստոկի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնը 60–հոգանոց կազմով առաջին անգամ եկել է Երևան։ Նրանք չեն պատրաստվում ցնցել հայ հանդիսատեսին, բայց խոստանում են, որ հետաքրքիր կլինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիվոստոկի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Եֆիմ Զվենյացկին։

85 տարեկան թատրոնը, որի խաղացանկում 30 ներկայացում կա, չորս ներկայացում է բերել Երևան։ Ներկայացումները կցուցադրվեն Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հունիսի 14–ին, 15–ին, 16–ին և 17–ին։

«Մտածեցի, որ գուցե մեր թատրոնով պետք գանք Հայաստանին։ Ահա և եկանք։ Ինձ թվաց, որ պետք է գնանք մի երկիր, որտեղ չենք եղել», – ասաց Զվենյացկին։

Նա ընդգծեց, որ տպավորված է Հայաստանով ու այստեղ է եկել ոչ թե երևանյան հանդիսատեսին զարմացնելու, այլ իր գործն անելու։ Հայաստան են ժամանել ոչ միայն դերասանները, այլև թատրոնի անձնակազմը։

  • Վլադիվոստոկի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնի ներկայացուցիչների ասուլիսը
    Վլադիվոստոկի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնի ներկայացուցիչների ասուլիսը
    Asatur Yesayants
  • Կարեն Ներսիսյանը
    Կարեն Ներսիսյանը
    © Sputnik / Asatur Yesayants

1 / 5
Asatur Yesayants
Վլադիվոստոկի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնի ներկայացուցիչների ասուլիսը

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն իր հերթին ընդգծեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Վլադիվոստոկի Գորկու անվան թատրոնի խմբին։

«Այս թատրոնը հայտնի է Ռուսաստանում։ Իմ ընկերներից շատերն են համագործակցում նրանց հետ։ Ես երազում էի համագործակցելու մասին, ու մեկ էլ ինձ զանգեցին թատրոնից ու հարցրին` կարելի՞ է մեզ մոտ գալ», – ասաց Ներսիսյանը։

Նա ընդգծեց, որ Ստանիսլավսկու թատրոնում վաղուց նման լուրջ մակարդակի թատերախմբեր հյուրախաղեր չեն ունեցել։

Հունիսի 14-ին հյուրերը կցուցադրեն «Tovarich» ներկայացումը։ Պիեսի գործողությունը տեղի է ունենում Փարիզում XX դարի 20–ականներին։ Փոքր հյուրանոցներից մեկում ապրում են ռուս չքավոր էմիգրանտները, որոնք նախկինում կայսերական ընտանիքից են եղել։

Հունիսի 15-ին կցուցադրվի «Էդիտն ու նրա դևերը» ներկայացումը, 16-ին` «Սերգեյ Եսենին. խոստովանություն», 17-ին` «12 աթոռ» ներկայացումները:

37
թեգերը:
Թատրոն, Հայաստան