Կոմիտասի թանգարան

Իտալացի գիտնականները կբացահայտեն Հայաստանի թանգարաններն ամբողջ աշխարհի համար

107
(Թարմացված է 11:27 09.06.2019)
Նոր տեխնոլոգիան Հայաստանի թանգարաններին հնարավորություն կտա ավելի արագ և հեշտ ամբողջ աշխարհին ներկայացնել իրենց հարստությունները։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Իտալացի գիտնականները Հայաստանում կներկայացնեն նոր թվային տեխնոլոգիա թանգարանային նմուշների համար։ Այդ մասին Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի (CNR) նախագահ Մասիմո Ինգուշոն ասաց  Sputnik Արմենիայի թղթակցին։

NanotechItaly2014: M.Inguscio, speaker

Հայաստանում Ինգուշոն մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով» բանավիճային համաժողովին, որը գումարվել է Դիլիջանում՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ։

Իտալիան մասնակցում է կապի նոր քվանտային տեխնոլոգիաների վերաբերյալ եվրոպական հետազոտություններին։ Նրանք բոլորովին նոր մակարդակի վրա կբարձրացնեն հեռահաղորդակցությունները։ Դա չափազանց օգտակար կլինի գիտության, առողջապահության, կիբեռանվտանգության, գյուղատնտեսության համար։

«Չէ՞ որ, ասենք, գերճշգրիտ գյուղատնտեսությունը սենսորներ են, լազերներ, անօդաչու սարքեր դաշտերի մոնիտորինգի համար։ Աշխատանքի համար ընդամենն անհրաժեշտ է որակյալ կապ», - նշեց Ինգուշոն։

Նոր տեխնոլոգիաները օգտակար կլինեն ոչ միայն հիվանդանոցներում կամ դաշտերում, այլ նաև Հայաստանի մշակութային արժեքների պահպանման գործում։ Այդ տեխնոլոգիայի շնորհանդես-ցուցահանդեսը տեղի կունենա առաջիկա օրերին հանրապետության թանգարաններից մեկում։

«Այսպիսով, դուք կարող եք ավելի արագ և հեշտ ցույց տալ ամբողջ աշխարհին ձեր թանգարանների հարստությունը», - ասաց Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի ղեկավարը։

Իտալացի գիտնականները համագործակցության են հրավիրում հայ գործընկերներին նաև այլ ոլորտներում։ Իտալիայի իշխանությունների համար ևս մեկ գերակա ուղղություն է ծովերի աղտոտվածության դեմ պայքարը (հիմնականում՝ կենցաղային պլաստիկի)։ Այստեղ CNR-ն ուսումնասիրում է շատ նախագծեր աղբի վերամշակման համար։ Իտալացիները միշտ պատրաստ են համագործակցության թե՛ լաբորատորիայում, թե՛ բաց երկնքի տակ։

Չունենք ծով, նավթ, բախտ, ուժ. Փաշինյանն ասել է, թե ինչ առավելություն ունի Հայաստանը

107
թեգերը:
Արմեն Սարգսյան, Ստարտափ, Թանգարան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ գիտնականը սննդային ներկերի միջոցով արյունատար անոթների ստեղծման բանալի է գտել
Հայաստանից 30 կապիկ կտեղափոխեն Ղազախստան. օրինական գործա՞րք, թե՞ ապօրինի առևտուր
Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով
Սերժ Թանկյան

SOAD–ը երբ ելույթ կունենա Հայաստանում. Թանկյանը վեբինար է ունեցել «Թումոյի» երեխաների հետ

87
(Թարմացված է 16:25 25.05.2020)
Սերժ Թանկյանը խոսել է սպասվող համերգի, SOAD խմբի, համավարակի բերած խնդիրների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրած բառերի հիման վրա իր ստեղծած երգի մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հայտնել է, որ Հայաստանում նախանշված համերգը չի հետաձգվի։ Թանկյանը նման հայտարարություն է արել` «Թումոյի» ուսանողների հետ օնլայն վեբինարի ժամանակ։

«Հայաստանյան մեր համերգը տեղի կունենա հաջորդ տարի` ամռան մի հրաշալի օր։ Եթե, իհարկե, ամեն ինչ լավ լինի, քանի որ վարակի տարածման հետևանքով հիմա դեռ անորոշ է ամեն ինչ»,–ասել է Թանկյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու խումբը նոր երգեր չի գրում և համերգներով էլ ուշ–ուշ է հանդես գալիս, Թանկյանը ժպիտով պատասխանել է, թե խմբի անդամները, չնայած շարունակում են ընկերություն անել, սակայն նրանք բոլորն էլ փոխվել են։ Նրա խոսքով` այն, ինչ նախկինում էր խումբը ստեղծել, յուրօրինակ էր, և հիմա չեն կարող ինչ–որ նոր բան անել, քանի դեռ բոլորը չեն նայում «նույն ուղղությամբ» և նույն տեսլականը չունենան։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրած բառերի հիման վրա իր ստեղծած «Հայաստան» երգին՝ Թանկյանն ասաց, որ իր մոտ նման երգ ստեղծելու ցանկություն է առաջացել դեռ 2018–ի հեղափոխության օրերին։

«Հեղափոխության օրերին, երբ ես Հայաստանում էի, Նիկոլ Փաշինյանի հետ խոսել եմ հայկական երգերի մասին ու ասել, որ դրանց մեծ մասը շատ տխուր են։ Օրինակ՝ դուդուկի երաժշտությունը շատ տխուր է։ Մենք մտածեցինք, որ հիանալի գաղափար է ունենալ նոր երգ՝ դրական ու հաղթական բառերով հենց հեղափոխության մասին»,–ասել է Թանկյանը։

Տրիո, որին դժվար է հավատալ․ Սերժ Թանկյանը, Միշոն ու Սեբուն միասին երգ են թողարկել

Հիշեցնենք, որ «Հայաստան» երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին:

87
թեգերը:
կորոնավիրուս, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Համերգ, Հայաստան, Սերժ Թանկյան
Ըստ թեմայի
Թուրքիայի համար դժվար կլինի. Սերժ Թանկյանը ողջունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բանաձևը
Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը
«Շնորհակալ եմ` նախնիներիս հիշատակը հարգելու համար». Սերժ Թանկյան
Կարինե Բուռնազյանը

Կյանքից հեռացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

620
(Թարմացված է 18:16 24.05.2020)
Կատակերգական ժանրում հանդես եկող սիրված դերասանուհի Կարինե Բուռնազյանը դերեր է կերտել ինչպես ներկայացումներում, այնպես էլ հեռուստասերիալներում։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը տեղեկացնում է, որ 61 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։

Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին, Երևանում։ 1977 թվականից սովորել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին կից թատերական ստուդիայում (Զ․ Աբրահամյանի դասարան)։ 1988 թվականից աշխատել է նույն թատրոնում:

Խաղացել է մի շարք ներկայացումներում` Դիմիտրիուս Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Կուլա), Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Փահլևան), Պիեր Բոմարշեի «Խելահեղ օր» (Գոհար), Ալեքսանդր Շիրվանզադեի «Ազգային գործիչ» (Հմայիլ), Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Դարյա Սեմյոնովնա) և այլն:

Վրաերթ Կոտայքի մարզում. 75-ամյա տղամարդը մահացել է

Նկարահանվել է «Վերվարածները», «Գերդաստան», «Իմ տունը իմ ամրոցն է», «Մեր բակը 4», «Վեր կաց և քայլիր» հեռուստասերիալներում։

620
թեգերը:
Հայաստան, դերասանուհի, Մահ
Александр Ревва

Ռևայի կինը` հայուհի Անժելիկան, կրկին հղի՞ է. շոումենը շարժել է մարդկանց հետաքրքրությունը

0
(Թարմացված է 15:53 27.05.2020)
Բաժանորդները շտապել են շնորհավորել զույգին, սակայն ոչինչ ստույգ հայտնի չէ։ Հնարավոր է՝ Ռևան որոշել է պարզապես կատակել։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի շոումեն և երգիչ Ալեքսանդր Ռևան ակնարկել է իր կնոջ՝ հայուհի Անժելիկայի հնարավոր` երրորդ հղիության մասին։ Շոումենն Instagram-ում ոճային սև ու սպիտակ լուսանկար է հրապարակել ու գրել է․

«-Հարգելիս, դու հայրիկ ես դառնալու։

-Հղի՞ ես։

-Չէ, Վատիկանից էին զանգել», - գրել է Ռևան։

Հրապարակումն ավելի քան 85 հազար «հավանություն» է ստացել։

«Ընտանիքը համալրվելո՞ւ է», - հարցնում է natalya__tikhonova-ն։ «Ինչ-որ մեկը հայր է դառնալու», - պնդում է annabarabash1985-ը։ Ոմանք էլ սրտանց շնորհավորել են զույգին։

Ալեքսանդր Ռևան չորրորդ անգամ ամուսնացել է «իր հայուհու» հետ

Զույգն 2 դուստր ունի։ Ռևան բազմիցս ասել է, որ դեմ չի լինի որդի ունենալուն ու նույնիսկ մտադիր է նրան իր անունով կոչել։

Անժելիկան և Ալեքսանդրն ամուսնացել են 2007թ–ի ապրիլին։ Հատկանշական է, որ մինչև Անժելիկային հանդիպելը Ալեքսանդրն ասել է, որ մտադիր չէ ամուսնանալ մինչև 40 տարեկանը։ Սակայն Անժելիկայի հետ ծանոթությունից հետո նրա պլանները փոխվել են։

 

0
թեգերը:
Լուսանկար, հղի, Կին, հայ, Ալեքսանդր Ռևա
Ըստ թեմայի
«Սթրինգով է ման գալիս». Ռևայի և կնոջ լուսանկարն ալեկոծել է համացանցը
«Հարբեցողության օրհներգ». թողարկվել է Միշա Գալուստյանի և Ռևայի տեսահոլովակը․ տեսանյութ
Իսկ եթե ամուսինը տեսնի՞. համացանցում քննարկում են Ալեքսանդր Ռևայի հայ կնոջ լուսանկարը