«Deep Purple»-ի վոկալիստ Յան Գիլանը և «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմին Գյումրիում

Յան Գիլանն արդեն Գյումրու պատվոգիր ունի. նրան նաև կուղեկցի «Նարեկի» զորությունը

175
(Թարմացված է 19:37 06.06.2019)
Լեգենդար ռոք երաժիշտ Յան Գիլանի հայաստանյան այցերն արդեն պարբերական բնույթ են կրում: Իսկ այդ այցերի շրջանակներում Գյումրի գալը նույնպես պարտադիր է:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայաստան կատարած այցի շրջանակներում «Deep Purple»-ի վոկալիստ Յան Գիլանը և «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմին այսօր`հունիսի  6-ին, Գյումրիում էին: Լեգենդար  երաժիշտների այցը  Գյումրի պատահական չէ:

30 տարի առաջ ավստրալիական «Do something» ընկերության համահիմնադիր Ջոն Դին համախմբեց աշխարհահռչակ երաժիշտներին՝ իրենց աջակցությունը ցույց տալու Սպիտակի երկրաշարժից տուժած բնակիչներին: Ռոք-աստղերը ձայնագրեցին «Deep Purple»-ի «Smoke on the water» երգը և օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:

Ян Гиллан и Тони Айомми в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Deep Purple»-ի վոկալիստ Յան Գիլանը և «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմին Գյումրիում

2008 թվականին ևս լեգենդար երաժիշտները բարեգործական համերգներով մեծ աջակցություն ցույց տվեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին՝ վերականգնելով այն ու նոր երաժշտական գործիքներ նվիրելով:

Տարիներ անց լեգենդար ռոք երաժիշտներն  այցելեցին Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոց: Երաժշտական դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Դպրոցի սաները հյուրերին ներկայացան գեղեցիկ կատարումներով և արժանացան աշխարհահռչակ երաժիշտների հոտնկայս ծափահարություններին:

Мэр Гюмри Самвел Баласанян на встрече с Яном Гилланом и Тони Айомми
© Photo : Armenuhi Mkhoyan
Սամվել Բալասանյանը «Նարեկ» է նվիրում Յան Գիլանին

Քաղաքապետն իր և բոլոր գյումրեցների անունից շնորհակալություն հայտնեց աշխարհահռչակ երաժիշտներին: Թիվ 6 երաժշտական դպրոցի կայացման գործում ունեցած մեծագույն ավանդի և Գյումրու մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու համար «Deep Purple» խմբի վոկալիստ Յան Գիլանը պարգևատրվեց Գյումրու քաղաքապետի պատվոգրով և «Նարեկով»:

Ինչպես Յան Գիլանը շունչ տվեց հայերին, իսկ Հռիփսիկը ջնջեց պատմությունը

Գյումրու 6-րդ երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1976 թ-ին և գործել մինչեւ 1988-ի երկրաշարժը: Այնուհետեւ դպրոցը վերսկսել է իր գործունեությունը 1990 թ-ին տնակներում:

Կազմակերպված բարեգործական համերգների արդյունքում ավելի քան 110 հազար դոլար գումար է փոխանցվել շենքի շինարարության նպատակով բացված հաշվեհամարին: Դպրոցին օգնել են նաեւ անհատ-բարերարներ, ընտանիքներ։ 2013 թվականի սեպտեմբերի 20-ին Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցը վերաբացվեց և շարունակեց երաժշտական կրթություն տալ սերունդներին:

«Սև-մութ ամպեր» հայկական ժողովրդական երգը և ռոք-բարեգործությունը

175
թեգերը:
երաժշտություն, Հայաստան, Գյումրի
Ըստ թեմայի
Կայացավ Ադրբեջանի «սև ցուցակից» չվախեցող ամերիկացի երաժշտի՝ Արցախին նվիրված երգի պրեմիերան
Եթե 20–րդ դարը լիներ... «Բամբիռի» երաժշտի անկեղծ խոստովանությունները
Դաշնակահարի ողբերգությունը. «խենթ» հանճար Իվո Պոգորելիչը ցնցեց լրագրողներին