Արմեն Սարգսյանն ընդունել է Ռոզի Արմենին

Հայաստանն ամեն երկրում բազմաթիվ դեսպաններ ունի. Արմեն Սարգսյանն ընդունել է Ռոզի Արմենին

42
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նախագահական նստավայրում մշակութային միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնությանը՝ նշելով, որ այդ նախաձեռնության շրջանակում կուզեն հյուրընկալել սիրված երգչուհուն:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին:

Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երգչուհին հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում են նրան և գնահատում նրա արվեստը: «Հայաստան-Սփյուռք կապը նախկինում նաև Ձեզ նման մարդկանց միջոցով էր: Ձեր երգերը հոգեհարազատ են ժողովրդին, և ամեն անգամ Ձեր կամ տաղանդավոր մյուս հայերի այցելությունները Հայաստան իսկապես մեծ իրադարձություն են դառնում»,-ասել է նախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք կապերին՝ համակարծիք լինելով, որ թեև մեր ժողովուրդը ճակատագրի բերումով ցրված է ողջ աշխարհում, բայց դա նաև առավելություն է տալիս մեզ՝ համախմբել տարբեր երկրների փորձն ու մեր հավաքական ներուժը՝ հայրենիքի զարգացման համար: «Հայաստանն ամեն երկրում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ դեսպաններ ունի, քանի որ ամեն հայ նաև իր երկրի ու իր ժողովրդի դեսպանն է: Մենք մի ժողովուրդ ենք և միասին շատ մեծ բաներ կարող ենք անել»,-ասել է նախագահը:

Ռոզի Արմենն իր հերթին նշել է, որ աշխարհի բոլոր հայերը ցանկանում են Հայաստանը հզոր ու բարեկեցիկ տեսնել: Նա պատմել է իր առաջիկա նախագծերի, ինչպես նաև խոսել հայկական արվեստն ու մշակույթն աշխարհին ներկայացնելու կարևորության մասին:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև նախագահական նստավայրում համերգներ, ցուցահանդեսներ և մշակութային այլ միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնությանը՝ նշելով, որ այն շարունակական է լինելու, և պատրաստակամություն է հայտնել այդ նախաձեռնության շրջանակում հյուրընկալել սիրված երգչուհուն:

42
թեգերը:
Ռոզի Արմեն, Ֆրանսիա, Հայաստան, Արմեն Սարգսյան
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (105)
Ըստ թեմայի
«La Mamma». Սամի Նասերին երգել է Շառլ Ազնավուրի իր սիրած երգը. տեսանյութ
Երևանյան մետրոյում Շառլ Ազնավուրի երգերն են հնչելու
Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակը Երևանում կնշեն համերգով ու երգի պրեմիերայով