00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի սեպագիր անձնագրի պատճենը՝ ճապոնական թթենու թղթի վրա. հայտնի գեղագիր Նագաոկայի նվերը

© Sputnik / Armenuhi MkhoyanОснователь фонда "Галери 25" Алексан Тер-Минасян
Основатель фонда Галери 25 Алексан Тер-Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծագող արևի երկրից մինչև արհեստների և արվեստների հայրաքաղաք ահագին հեռու է: Բայց հենց արվեստը, այս դեպքում՝ գեղագրությունը և հայկական ավանդական զարդանախշերը ու ուրարտական սեպագրերը պատճառ են դարձել, որ ճապոնացի հայտնի արվեստաբան, պրոֆեսոր և գեղագիր Կունիտո Նագաոկան հաճախակի այցելի Հայաստան:

Արմենուհի Մխոյան. Sputnik Արմենիա

Այսուհետ Շիրակի մարզ այցելողները կարող են տեսնել ուրարտական սեպագիր արձանագրության գեղագիր արտատիպը, որ արված է ճապոնական թթենու թղթի վրա: Դա ճապոնացի հայտնի արվեստաբան, պրոֆեսոր Կունիտո Նագաոկայի աշխատանքն է: Նա ավելի քան 8 տարի է, ինչ տարբեր նախագծերով, այդ թվում՝ «Խաչքարերի» նախագծով այցելում է Հայաստան: Անցյալ տարի, օրինակ, ճապոնացի պրոֆեսորը Երևանին նվիրեց Էրեբունու հիմնադրման մասին Արգիշտի արքայի սեպագիր արձանագրության վայելչագիր արտապատկերը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԿունիտո Նագաոկայի աշխատանքներից
Շիրակի սեպագիր անձնագրի պատճենը՝ ճապոնական թթենու թղթի վրա. հայտնի գեղագիր Նագաոկայի նվերը - Sputnik Արմենիա
Կունիտո Նագաոկայի աշխատանքներից

Իսկ այս անգամ Կունիտո Նագաոկան պատրաստել է նաև Մարմաշենի ուրարտական սեպագիր արձանագրության դրոշմատիպը:

Ճապոնացի հայտնի պրոֆեսորը դրոշմատիպը պատրաստում է թթենու դալար շիվերից ստացած բարակ, բայց ամուր թղթի վրա՝ ստվերաներկի միջոցով: Այդ  գործընթացում թթենին «չի տուժում»՝  չի վնասվում:  Ինչպես այս, այնպես էլ պրոֆեսոր Նագաոկայի մյուս  բոլոր  գործերը բացառապես ձեռքի աշխատանք են՝  ավանդական չինական Տակու-Հոն տեխնիկայի կիրառմամբ:

Մարմաշենի սեպագիրն ունի հետևյալ բովանդակությունը՝ «Խալդյան մեծությամբ Արգիշտին ասում է. գրավեցի Էրիախի երկիրը, գրավեցի Իրդանիու քաղաքը՝ մինչև Իշկիգուլու երկիրը»։

© Sputnik / Armenuhi MkhoyanԿունիտո Նագաոկայի աշխատանքներից
Շիրակի սեպագիր անձնագրի պատճենը՝ ճապոնական թթենու թղթի վրա. հայտնի գեղագիր Նագաոկայի նվերը - Sputnik Արմենիա
Կունիտո Նագաոկայի աշխատանքներից

Պրոֆեսորը  Մարմաշենի արձանագրության դրոշմատիպի 3  օրինակ է պատրաստել:  Նմուշներից մեկը լրացրել է իր աշխատանքների հավաքածուն: Մյուսը պարոն Նագաոկան նվիրել Գյումրու «Գալերի 25» պատկերասրահին, որի հրավերով ապրիլին այցելել էր Շիրակի մարզկենտրոն: Իսկ երրորդ օրինակը, որպես մարզի ամենահին «անձնագիր», նա նվիրել է Շիրակի մարզպետին:

Կունիտո Նագաոկան դատարկաձեռն չէր եկել Գյումրի: Բացի Մարմաշենում արված դրոշմատիպից, նա «Գալերի 25»-ին է նվիրել ճապոնական շատ հին գեղագրության օրինակներ:

© Sputnik / Armenuhi MkhoyanԿունիտո Նագաոկայի աշխատանքներից
Շիրակի սեպագիր անձնագրի պատճենը՝ ճապոնական թթենու թղթի վրա. հայտնի գեղագիր Նագաոկայի նվերը - Sputnik Արմենիա
Կունիտո Նագաոկայի աշխատանքներից

«Շատ թանկարժեք  գիրք  է՝ սաղմոսներ՝  ամբողջը ձեռագիր, որը պրոֆեսորն իր հավաքածուից  նվիրել է մեզ: Պրոֆեսորը նվիրել է ևս մեկ գեղագիր՝ սադափապատ, հին մեդիտացիոն աղոթք. այդպես է արված, որպեսզի աղոթքի ընթացքում ընթերցողը չքնի»,-Sputnik Արմենիային ներկայացնելով պրոֆեսորից ստացած նվերները` նշեց «Գալերի 25»-ի  հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանը: Նա վստահեցրեց, որ այդ նվերները ևս իրենց  յուրահատուկ տեղն են գտել պատկերասրահի՝ գեղագրության (կալիգրաֆիա) նմուշների շարքում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԿունիտո Նագաոկայի աշխատանքներից
Շիրակի սեպագիր անձնագրի պատճենը՝ ճապոնական թթենու թղթի վրա. հայտնի գեղագիր Նագաոկայի նվերը - Sputnik Արմենիա
Կունիտո Նագաոկայի աշխատանքներից

Պրոֆեսոր Նագաոկան երկար տարիներ դասավանդել է գեղարվեստի եվրոպական տարբեր ակադեմիաներում՝ որպես հրավիրյալ պրոֆեսոր: Ճապոնացի պրոֆեսորն այս ոճով ստեղծագործող ամենահայտնի արվեստագետներից մեկն է աշխարհում, և նրա աշխատանքները ցուցադրվում են տարբեր երկրների ավելի քան 60 թանգարաններում և պատկերասրահներում: Նագաոկան շուրջ 140 անհատական ցուցահանդես է ունեցել: 

© Sputnik / Armenuhi MkhoyanԿունիտո Նագաոկայի աշխատանքներից
Շիրակի սեպագիր անձնագրի պատճենը՝ ճապոնական թթենու թղթի վրա. հայտնի գեղագիր Նագաոկայի նվերը - Sputnik Արմենիա
Կունիտո Նագաոկայի աշխատանքներից

Այսօր, բացի Մարմաշենի սեպագիր  արձանագրության դրոշմատիպից,  Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում ցուցադրված են պրոֆեսոր Կունիտո Նագաոկայի և WERK-STATT N Gumi գրաֆիկ խմբի աշխատանքները՝ «Գրքարվեստը և գեղագրությունը Ճապոնիայում» խորագրով: Ցուցահանդեսը ներկայացնում է Ճապոնիայի ժամանակակից արվեստը, որն ստեղծվել է խմբի կողմից` հեռավոր Վադայամա քաղաքում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԿունիտո Նագաոկայի աշխատանքներից
Շիրակի սեպագիր անձնագրի պատճենը՝ ճապոնական թթենու թղթի վրա. հայտնի գեղագիր Նագաոկայի նվերը - Sputnik Արմենիա
Կունիտո Նագաոկայի աշխատանքներից
Լրահոս
0