00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոշոր ձախողումներ և տպավորիչ ելույթներ. Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում

© Sputnik / Asatur YesayantsПраздничный концерт, приуроченный к 100-летию провозглашения Первой Республики (28 мая 2018). Еревaн
Праздничный концерт, приуроченный к 100-летию провозглашения Первой Республики (28 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցել է 12 անգամ: Վերհիշենք 12 պատմությունները և տեսնենք` երբ և ինչպես ենք հաջողել ու հակառակը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի  երկրորդ կիսաեզրափակչում 1–ին համարի ներքո այսօր` մայիսի 16–ին, ելույթ կունենա Հայաստանը ներկայացնող երիտասարդ, բայց շատ տաղանդավոր երգչուհի  Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը: Իսրայելի մայրաքաղաք  Թել Ավիվում մայիսի 12-ից  մեկնարկել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

Մայիսի 12-ին կայացել է մրցույթի «նարնջագույն գորգի» արարողությունը, որի ժամանակ տարբեր երկրների պատվիրակություններն անցել են գորգի վրայով, այնուհետև մասնակցել ընդունելությանը։ Սրբուկը  ներկաներին հիացրել է իր արտաքին տեսքով:

«Նարնջագույն գորգի» համար նրա ընտրած հագուստը շարունակում է մնալ հայկական սոցցանցային տիրույթի  քննարկումների կիզակետում։ Առանց կրծկալի սպիտակ կոստյում կրելը հայկական միջավայրում միանշանակ չընդունվեց։

Սակայն դա չի խանգարում, որ Սրբուկի «Walking Out»  երգի տեսահոլովակը, ըստ դիտումների քանակի, «Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական ալիքում մնա առաջատարների շարքում։

Հաջողություն ենք մաղթում մեր համարձակ և տաղանդավոր Սրբուկին` հիշեցնելով, որ եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին  մասնակցել է 12  անգամ: Ամենալավ արդյունքը մրցույթում եղել է չորրորդ հորիզոնականը, որը մեր երկրի մասնակիցները զբաղեցրել են երկու անգամ՝ 2008 թվականին Սիրուշոյի «Քելե -քելե» երգով, և 2014 թվականին  Արամ MP3-ի  Not Alone երգով: 2006 թվականից սկսած Հայաստանը երկու անգամ դուրս է մնացել եզրափակիչ փուլից ։ Մրցույթում փաստացի ձախողել են Էմմին` «Boom-Boom» երգով և Սևակ Խանաղյանը ՝ «Քամի» երգով։

Հայաստանի ամենահաջող արդյունքները «Եվրատեսիլում»

2008 թվականին  «Եվրատեսիլ » մրցույթը կայացավ Բելգրադում, որտեղ Հայաստանը ներկայացրեց  տաղանդավոր երգչուհի Սիրուշոն իր «Քելե-քելե»  երգով, որի երաժշտության հեղինակը Դեր Հովան է, իսկ խոսքերինը ինքը` Սիրուշոն ։ Եզրափակչում  նա զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը ՝արժանանալով 199 միավորի։ Հարկ է նշել, որ այդ տարի Հայաստանը եզրափակչում ստացավ ամենաշատ 12 միավորները (8 երկրից)։

«Եվրատեսիլ -2014» երգի մրցույթը տեղի ունեցավ Կոպենհագենում ։Ներքին ընտրության արդյունքում որոշվեց, որ Հայաստանը մրցույթին ներկայացնելու է Aram Mp3-ն՝ «Not Alone» երգով: Երգի երաժշտությունը գրել էր հենց Արամը, իսկ բառերը՝ Գարիկ Պապոյանինն էին:

Արամը եզրափակչում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 174 միավոր: Արդյունքները հիմնված էին 50%-ով ժյուրիի որոշման և 50%-ով քվեարկության վրա: Մրցույթը հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ ,սկանդալային Կոնչիտա Վյուրստը:

«Եվրատեսիլին» Հայաստանի առաջին մասնակցությունն էլ վատ արդյունք չբերեց։ Դա 2006 թվականն էր, երբ Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատեց իր մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։ Այն այդ տարի կայացավ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Առաջին անգամ այդ մրցույթում Հայաստանը ներկայացրեց Անդրեն` իր «Without Your Love» երգով։ Երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն  է, խոսքերի հեղինակը Քեթրին Բեքյանը։ Երգը գործիքավորել է Արա Թորոսյանը (Մուրզոն)։

Հայաստանը նախկինում չէր մասնակցել մրցույթին, ուստի ստիպված էր հանդես գալ կիսաեզրափակչում։ Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը ՝ արժանանալով 129 միավորի, ինչը թույլ տվեց, որ «Եվրատեսիլ – 2007»-ում Հայաստանը ներկայացնող մասնակիցը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում։

2-րդ փորձը 2007 թվականին էր։ Մրցույթը կայացավ  Հելսինկիում, դրանն մասնակցում էր 42 երկիր։ Մեր երկրի մասնակիցն այդ տարի Հայկոն  էր «Anytime You Need» երգով. բառերի հեղինակը Կարեն Կավալերյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝  Հայկոն ։ Նա կրկին զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ արժանանալով 138 միավորի։

2010 թվականին, երգչուհի Էմմի հետ երկար պայքարից հետո, Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրեց երգչուհի Եվա Ռիվասը: Հայաստանյան մրցութային երգը «Apricot stone»-ն էր (Ծիրանի կորիզ), որի խոսքերի հեղինակը Կարեն Կավալերյանն էր, իսկ երաժշտության հեղինակը`Արմեն Մարտիրոսյանը: Մրցույթը անցկացվեց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Եզրափակչում Եվա Ռիվասը վաստակեց 141 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

«Եվրատեսիլ-2016»–ը Իվետա Մուկուչյանի աստեղային տարին էր։ Երգչուհին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած մրցույթում ներկայացրեց  Հայաստանը «LoveWave» երգով։ «LoveWave» երգի երաժշտության հեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի հեղինակները՝ Իվետա Մուկուչյանը և Սթեֆանի Քրաթչֆիլդը: Իվետան եզրափակիչում հավաքեց 249 միավոր և զբաղեցրեց 7–րդ հորիզոնականը։

Հայաստանի անհաջող արդյունքները «Եվրատեսիլում»

2011–ին Էմմին հաջողվեց իրականացնել իր երազանքն ու Հայաստանը ներկայացնել Գերմանիայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։ Նրա երգը կոչվում էր «Boom-Boom»: Երգի խոսքերի հեղինակը Սոսի Խանիկյանն է, երաժշտության հեղինակները ՝ Հայկ Հարությունյանը և Հայկ Հովհաննիսյանը (Apricota խմբից):

Էմմին մասնակցեց մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլին, 19 մասնակից երկրների հետ պայքարում, նա գրավեց 12-րդ հորիզոնականը` այդպիսով հնարավորություն չստանալով ներկայանալ եզրափակիչ փուլում: Այդ տարի մրցույթում հաղթեց Ադրբեջանը` «Running Scared» երգով: Հայաստանը հրաժարվեց մասնակցել  «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին, քանի որ այն անցկացվեց Ադրբեջանում։

Լիսաբոնում կայացած «Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին , Հայաստանը ներկայացրեց  երգիչ Սևակ Խանաղյանը՝ «Քամի» երգով, որի խոսքերի հեղինակներն են  Աննա Դանիելյանը և Վիկտորյա Մալոյանը, իսկ երաժշտության հեղինակը՝  Սևակ Խանաղյանը: Երգը չանցավ եզրափակիչ փուլ։

Ելույթներ`միջին արդյունքներով

Հայաստանը «Եվրատեսիլ-2013»-ին հանդես եկավ ռոք երգով։ Մասնակիցը Դորիանս ռոք-խումբն էր, որի կազմում էին Գոռ Սուջյանը`վոկալ, Գագիկ Խոդավիրդին`կիթառ, Արման Փահլևանյանը`ստեղնաշարային գործիքներ, Էդգար Սահակյանը`բասս, Արման Ջալալյանը`հարվածային գործիքներ: «Lonely Planet» մրցութային երգի կոմպոզիտորն է հայտնի կիթառահար Թոնի Այոմին, իսկ խոսքերի հեղինակը՝ Վարդան Զադոյանը:

«Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը 41 միավորով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին, որը տեղի ունեցավ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, Հայաստանը ներկայացրեց Արծվիկը «Fly with me» երգով, որի  երաժշտության հեղինակները Լեւոն ու Լիլիթ Նավասարդյաններն են, իսկ խոսքերի հեղինակները՝  Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը։ Արծվիկը եզրափակչում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։

2009 թվականին «Եվրատեսիլ»  երգի մրցույթում Հայաստանը  ներկայացրին Ինգա և Անուշ Արշակյանները: Մրցույթը անցկացվեց Մոսկվայում ։ «Նոր պար» (հայտնի է նաև որպես «Ջան-Ջան»)  երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն էր, խոսքերի հայերեն հատվածի հեղինակը Ավետ Բարսեղյանն էր, իսկ անգլերենինը՝ Վարդան Զադոյանը: Երգը գործիքավորել էր Արա Թորոսյանը (Մուրզո): «Նոր պար» երգը եզրափակիչ փուլում գրավեց 10-րդ հորիզոնականը` արժանանալով 92 միավորի:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին, որը տեղի ունեցավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, Հայաստանը ներկայացրեց «Genealogy» խումբը։ Նրանք մեկ երգի ու բեմադրության միջոցով աշխարհին պատմեցին մեր պատմության, Հայաստան և սփյուռք հավերժ միասնության, խաղաղության ու սիրո մասին: «Genealogy»-ն մրցույթին ներկայացավ «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգով, որի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը:

Հայաստանը մրցույթում գրավեց 16-րդ հորիզոնականը՝ արժանանալով 34 միավորի։

2018 թվականի դրությամբ Հայաստանը 7 անգամ հայտնվել է լավագույն տասնյակում։ Իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը հավաքել է 1276 միավոր։

Լրահոս
0