Սրբուկ

Սրբուկն առաջին փորձն է արել եվրատեսիլյան բեմում. լուսանկարներ, տեսանյութ

162
(Թարմացված է 16:38 06.05.2019)
Երգչուհին հրապարակել է իր փորձի կադրերը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 7-ին, Թել Ավիվում, տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկի առաջին փորձը:

Երգչուհին եվրատեսիլյան բեմում փորձել է իր «Walking Out» ստեղծագործությունը:

Նա Facebook սոցիալական ցանցի իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել, իսկ համացանցում հրապարակվել է առաջին փորձի կարճ տեսանյութը։

Walking out երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան), բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։

«Եվրատեսիլ 2019» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, երկրորդը` մայիսի 16-ին, եզրափակիչը` մայիսի 18-ին։

Միջոցառումն այս տարի կանցկացվի Թել Ավիվում։ Մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենա առաջինը։

162
թեմա:
Եվրատեսիլ (27)
Ըստ թեմայի
Սրբուկը վճռական է տրամադրված. երգչուհին` իր տեսահոլովակի արձագանքի մասին
Հրապարակվել է Սրբուկի այն երգի տեսահոլովակը, որը կհնչի Եվրատեսիլ 2019-ին
Սրբուկն առաջինը ելույթ կունենա
Սրբուկը հրապարակել է եվրատեսիլյան երգի սև–սպիտակ «տարբերակը». տեսանյութ