00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ «ուրվականներ» են հավաքվել երևանյան այգում

© Sputnik / Janna PoghosyanФестиваль электронной музыки Урвакан
Фестиваль электронной музыки Урвакан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում այս տարի ավանդական մայիսյան տոներից բացի նշում են նաև գինու օրերն ու վայելում են էլեկտրոնային երաժշտությունը։ «Ուրվական» փառատոնը երեք օր կտևի։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Գոթիկայի հարցում Հայաստանի բախտը չի բերել։ Սարերի ու քարերի երկրում չկա ոչ մի դղյակ կամ միստիկ տուն, որտեղ կարող էին սարսափելի ուրվականներ ապրել։ Հավանաբար այդ «բացթողումը» որոշել է յուրովի լրացնել էլեկտրոնային երաժշտության սիրահարների մի խումբ, որն իր փառատոնին պարզ ու առեղծվածային անվանում է տվել՝ «Ուրվական»։

Երաժիշտները ներկայացրել են իրենց էլեկտրոնային «երկաթը» Երևանի մանկական երկաթուղիում։ Չորս բեմ էին տեղադրել՝ կայանում, վագոնում ու թունելի մոտ՝ անտառի մեջ։ Վերջին բեմը «Գերեզմանատուն» էին անվանել։

© Sputnik / Janna PoghosyanԷլեկտրոնային երաժշտության «Ուրվական» փառատոնը
Ի՞նչ «ուրվականներ» են հավաքվել երևանյան այգում - Sputnik Արմենիա
Էլեկտրոնային երաժշտության «Ուրվական» փառատոնը

Փառատոնը երեք օր է՝ մայիսի 3-ից 5-ը։ Խորհրդանշական է, որ ապրիլի 24-ից հետո, որը մեծ սգո օր է, երբ ազգը հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին, երիտասարդությունը երեկոյան տանը չի նստում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնական գինի ու լավաշ է համտեսում Արարատի մարզում - Sputnik Արմենիա
Այ էս եղավ հայերեն․ Փաշինյանին գինի, պանիր ու լավաշ հյուրասիրեցին Արարատում․ տեսանյութ

Ապրիլի 27-ին Հայաստանում քաղաքացու օրն էին նշում, մայիսի 1-ին բացվեց բացօթյա սրճարանների սեզոնը, հետո անցկացվեց «Երևանի գինու օրերի» փառատոնը, իսկ հիմա՝ էլեկտրոնային երաժշտության փառատոնը։

Եթե «Գինու օրերի» առթիվ փակված Սարյան փողոցում հավաքվել էր գրեթե քաղաքի կեսը, ապա սպեցիֆիկ երաժշտության սիրահարներն այդքան էլ շատ չեն։ Այնուամենայնիվ, «Ուրվական» երաժշտական փառատոնի պրոդյուսերներից Կարենն ասում է, որ վերջին տարիներին Հայաստանում էլեկտրոնային երաժշտության սիրահարների քանակը մի քանի անգամ ավելացել է։

«Երևանի համար սա նորություն է, ու դժվար է երևակայել, որ էլեկտրոնային երաժշտությունը կարող է մեյնսթրիմ դառնալ։ Բայց մարդիկ, որոնք կարողանում են այն լսել, ամբողջ կյանքում երկրպագու են մնում», - ասում է Կարենը։

Նա մոտ քսան տարի է երաժշտությամբ է զբաղվում, բայց միայն 2010 թվականին է էլեկտրոնային երաժշտությանը սիրահարվել։ Փառատոնին նա եկել է կնոջ ու որդու հետ, նրանք էլ են էլեկտրոնային երաժշտություն լսում։

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են Երևանի «Գինու օրերին»- video - Sputnik Արմենիա
Իրարանցում Երևանի կենտրոնում. մարդիկ վարչապետի հետ գինի են խմում և լուսանկարվում

Կարենի բախտը բերել է․ նա կայանի շենքում տեղադրված փակ բեմում էր ելույթ ունենում, բոլորն այնտեղ էին անձրևից թաքնվում։

Մայիսի սկիզբը Երևանում միշտ անձրևոտ է, ու այս տարին բացառություն չէ։

Կազմակերպիչներից մեկն ասում է, որ մի քանի արևային մարտկոց էր տեղադրվել՝ դինամիկների սնուցման համար, բայց ապարդյուն։ Ու տղաներն արագ կողմնորոշվեցին՝ սկսեցին ներկաներին անձրևանոցներ բաժանել։ Փառատոնը լրիվ արդարացրեց իր անվանումը․ գունավոր ցելոֆաններով երաժշտության ներքո շարժվող մարդիկ իսկական ուրվականների էին նման։

Ամենաշատ «ուրվականները» հավաքվել էին «Գերեզմանատան» մոտ, բա էլ ո՞րտեղ։ Այստեղ ելույթ էր ունենում «Ջրիմուռմուռ» դուետը։ Իրենք իրենց նկարագրում են որպես աղմուկ անող երկու աղջկա։

Հորդառատ անձրևն ու աղմկոտ Հրազդան գետն էլ ավելի կոլորիտային էին դարձնում առեղծվածային մթնոլորտը։

© Sputnik / Janna PoghosyanԷլեկտրոնային երաժշտության «Ուրվական» փառատոնը
Ի՞նչ «ուրվականներ» են հավաքվել երևանյան այգում - Sputnik Արմենիա
Էլեկտրոնային երաժշտության «Ուրվական» փառատոնը

Փառատոնի աբոնիմենտը 9000 դրամ արժեր․ Երևանի համար բավականին լուրջ թիվ է։ Բայց հաշվի առնելով, ու փառատոնին 100 արտիստ էր ելույթ ունենում, գինն ավելի քան արդարացված է։ Փառատոնի ամեն երկրորդն էլ զբոսաշրջիկ էր։ Լեհաստանից եկած զույգն  ասում է, որ հաճախ են նման միջոցառումներն այցելում հայրենիքում ու եվրոպական երկրներում։ Բայց Հայաստանում «Ուրվականը» նրանց համար անակնկալ էր։

«Այս քաղաքի փողոցներում հազվադեպ ես ժպտացող մարդ հանդիպում։ Իսկ այստեղ բոլորը կենսուրախ են ու վայելում են երաժշտությունը։ Ասես հիմա լրիվ այլ Հայաստանում լինենք»։

«Լրիվ այլ Հայաստանը»՝ փառատոնը, ավարտվում է մայիսի 5-ին՝ ուշ երեկոյան։

Լրահոս
0