Փոքրիկ Արեգը յարխուշտա է պարում

«Ուզում եմ թնդացնել դահլիճը». փոքրիկ Արեգն ապշեցրել է բոլորին իր յարխուշտայով

620
(Թարմացված է 21:01 29.04.2019)
Մի քանի տարի առաջ փոքրիկ Արեգն իսկական ֆուրոր էր արել։ Երկու տարեկան տղան ոչ միայն հիանալի կատարել է բարդ ռիթմերով հայկական պարերն, այլ նաև բոլորին վարակել է իր էներգետիկայով։ Պարի միջազգային օրը Sputnik Արմենիան գործակալությունը որոշել է պարզել, թե հիմա ինչով է զբաղվում Արեգը և ինչպիսի անակնկալներ է պատրաստում իր երկրպագուների համար։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Յարխուշտան ռազմիկների հին հայկական պար է, որը կատարվել է մարտից առաջ` մարտական ոգին բարձրացնելու և զորքերին համախմբելու համար։ Այսօր այն ասոցացվում է խիզախության և տոկունության հետ։

Ինչպիսի՞ տեսք ունի յարխուշտան երկու տարեկան փոքրիկի կատարմամբ։ Արեգ Այվազյանը սկսել է կատարել այդ պարը, երբ դեռ երկու տարեկան էլ չկար։ Ունենալով կատարյալ երաժշտական լսողություն` երեխան ոչ միայն հիանալի զգացել է ռիթմը, այլ նաև լիովին փոխանցել է պարի մարտական ոգին։ Ծնվելով ազգային պարերի մանկավարժների` Արտավազդ Այվազյանի և Աննա Բաբայանի ընտանիքում`  նա ասես մոր կաթի հետ յուրացրել է յարխուշտայի, քոչարու և այլ ազգային պարերի փիլիսոփայությունը և հայրենասիրությունը։ Ի դեպ, հենց նրա պատվին է անվանվել դպրոցը` «Արեգ», որտեղ դասավանդում են նրա ծնողները։

Տաղանդավոր փոքրիկի մասնակցությամբ տեսանյութերը սոցիալական ցանցերում հավաքել են հարյուր հազարավոր դիտումներ։ Իր ձիրքի շնորհիվ նա նույնիսկ դարձել է «Մարդկային գործոն» հայտնի հեռուստահաղորդման հերոսը։

Հիմա Արեգը 7 տարեկան է։ Նա դպրոց է գնում և շախմատ խաղում։ Իսկ պարերը դարձել են նրա կյանքի անքակտելի մասը։

  • Փոքրիկ Արեգը յարխուշտա է պարում
    Փոքրիկ Արեգը յարխուշտա է պարում
    © Photo : Tigran Madoyan / provided by Artavazd Ayvazyan
  • Փոքրիկ Արեգը յարխուշտա է պարում
    Փոքրիկ Արեգը յարխուշտա է պարում
    © Photo : Tigran Madoyan / provided by Artavazd Ayvazyan
  • Փոքրիկ Արեգը յարխուշտա է պարում
    Փոքրիկ Արեգը յարխուշտա է պարում
    © Photo : Tigran Madoyan / provided by Artavazd Ayvazyan
1 / 3
© Photo : Tigran Madoyan / provided by Artavazd Ayvazyan
Փոքրիկ Արեգը յարխուշտա է պարում

«Մեր պարային համույթում հիմա գործում է կրտսեր խումբ։ Արեգն այնտեղ պարում է, երբեմն էլ` դասավանդում։ Նա իրեն անվանում է խմբի գեղարվեստական ղեկավարը», – կատակով ասում է տղայի մայրը։

Այնուամենայնիվ, պարն Արեգի միակ սիրելի զբաղմունքը չէ. նա գնում է նաև մարմնամարզության և կարատեի։ Դպրոցական առարկաներից ամենից շատ սիրում է հայոց և ռուսաց լեզուները, ինչպես նաև մաթեմատիկան։

Մեր հարցին, թե նա ինչ է ուզում դառնալ, երբ մեծանա, տղան լուրջ տեսքով պատասխանում է`ծրագրավորող։

– Իսկ ինչո՞ւ։

– Հետաքրքիր խաղեր ստեղծելու համար։

– Իսկ պա՞րը։

– Ես միշտ պարելու եմ և ելույթ ունենալու, – առանց երկմտելու պատասխանում է փոքրիկ Արեգը։

Աննան պատմում է, որ որդին սիրում է այցելել թանգարաններ և լսել հետաքրքիր պատմություններ։

– Արեգ, դու երազանք ունե՞ս, – հարցնում եմ տղային։

– Այո,  ցանկանում եմ լինել աշխարհի շատ երկրներում, – պատասխանում է նա։

Սակայն, ինչպես պատմում է նրա մայրը, Արեգն ամենից շատ երազում է քույրիկ կամ եղբայր ունենալու մասին։

«Ասում է, որ ուզում է խնամել նրանց և մեր պարերը սովորեցնել, որպեսզի միասին թնդացնեն դահլիճը», – ծիծաղելով պատմում է Աննան։

Պետք է ասել, որ Արեգը հաճախ է ելույթ ունենում և հիացնում հանդիսատեսին։ Դե ինչ, հուսանք, որ շուտով նա և՛քույր, և՛ եղբայր կունենա, որոնց հետ միասին կկարողանա իսկապես «պայթեցնել» բեմը։

620
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Յարխուշտա» պարելով` Հանրապետության հրապարակից դեպի Տավուշ
Յարխուշտա` Բրազիլիայում. հայերը «պայթեցրել են» Սան Պաուլոյի օդանավակայանը
Յարխուշտան, քոչարին գերազանցում են ակումբային պարերին. հայ երիտասարդության նախընտրությունը
Դմիտրի Պեսկով. արխիվային լուսանկար

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայում գտնվող Սուրբ  Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը

100
(Թարմացված է 15:58 06.07.2020)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ միայն հոգևոր, այլ նաև զբոսաշրջային արժեք է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Կրեմլում հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի մասին հարցի որոշման ժամանակ հաշվի կառնեն այդ սրբավայրի նշանակությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հարցն այսօր այսկերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություն անցկացնել` նպատակ ունենալով Սուրբ Սոֆիայի տաճարը նախապատրաստել այն պաշտոնապես մզկիթի վերափոխելու համար։

Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի կարող մեկնաբանել բուն որոշումը, քանի որ դա Թուրքիայի ներքին գործն է։  Նա հիշեցրել է, որ այդ հարցով իր կարծիքն արդեն իսկ  հայտնել է ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ինչպես նաև փոխարտգործնախարարը։

«Կարող եմ միայն ասել, որ, անկասկած, մենք հույս ունենք, որ Սոֆիայի կարգավիճակը` որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, հաշվի կառնվի», –լրագրողներին ասել է Պեսկովը։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ հոգևոր արժեքից բացի, տաճարն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Պեսկովը հիշեցրել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը սիրված համաշխարհային գլուխգործոց է բոլոր երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում` Ռուսաստանի։

Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարությունները արդեն կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու ծրագրից։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր հերթին խորը մտահոգություն է հայտնել  Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը վերանայելու վերաբերյալ որոշ թուրք քաղաքական գործիչների կոչերի հետ կապված։ Նա հայտարարել է, որ «Սուրբ Սոֆիային սպառնացող վտանգը ողջ քրիստոնեական քաղաքակրթությանը սպառնացող վտանգ է»։

Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է

100
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, մզկիթ, Սուրբ Սոֆիայի տաճար, Թուրքիա, Դմիտրի Պեսկով, Կրեմլ
Ըստ թեմայի
Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ
Բաբայան. «Արցախում որևէ մզկիթ չի պղծվել»
Քրիստոնեական Հայաստանի իսլամական սիրտը․ ինչո՞վ է հայտնի Երևանի Կապույտ մզկիթը
Գրքեր

Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունն առաջին անգամ կներկայացվի համացանցում

42
(Թարմացված է 13:27 06.07.2020)
Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգությունը հասանելի կդառնա համացանցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Համացանցում հասանելի կլինեն չափածո և արձակ գեղարվեստական գործերը, գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածները, մատենախոսությունները, ուսումնասիրությունները, «Հիշատակարանը» (1859-1860), նամակները, զանազան գրությունները և այլն։

Առցանց շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով։ 

Ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենը

42
թեգերը:
համացանց, Միքայել Նալբանդյան, գրքեր, Հայաստան
Ըստ թեմայի
Սփյուռքահայերն այս տարի չեն կարող գալ Հայաստան. ի՞նչ է առաջարկում «Քայլ դեպի տուն» ծրագիրը
Ինչ է Սունդուկյանի թատրոնն իր հանդիսատեսին խոստանում ամռան ամիսներին
Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞
 Ջեններ քույրերը, արխիվային լուսանկար

Կորոնավիրուսային սկանդալ․ Ջեններ քույրերը ժխտել են աշխատակիցների շահագործման մասին լուրերը

0
(Թարմացված է 00:50 07.07.2020)
Ակտիվիստներն ու իրավապաշտպանները կարծում են, որ ինչ-որ բան այն չէ և այս գործի բոլոր մասնակիցները ինչ-որ բան են թաքցնում։ Նրանք պահանջում են թույլ տալ իրենց մուտք գործել Բանգլադեշում գտնվող գործարաններ։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը քույրերը՝ սուպերմոդել Քենդալ Ջենները և աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները պատասխանել են իրավապաշտպանների մեղադրանքներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kendall + Kylie (@kendallandkylie)

Բանն այն է, որ հունիսին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որի համաձայն Kendall + Kylie ապրանքանիշն իբրև թե պատկանում է Global Brands Group (GBG)-ին, որը Բանգլադեշի իր ֆաբրիկաների աշխատակիցներին չի վճարում փետրվար ամսից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով սկսված ճգնաժամի պատճառով։

Նշվում էր, որ GBG-ի հետ բրենդները շահագործում են աշխատողներին։ Միաժամանակ Ջեններ քույրերի ապրանքանիշը ներկայացված է եղել GBG-ի կայքում։ Այժմ Քենդալն ու Քայլին որոշել են հանդես գալ հայտարարությամբ։ Քիմ Քարդաշյանի քույրերը ժխտում են, թե որևէ կապ ունեն GBG-ի հետ։

«Kendall + Kylie ապրանքանիշը պատկանում է Canada Inc.-ին։ Նախկինում բրենդը համագործակցել է GBG-ի հետ, բայց միմիայն վաճառքի և բիզնեսի զարգացման ոլորտներում»,-հայտարարել են քույրերը։

Այդ ընթացքում GBG-ն իր կայքից հեռացրել է Ջեններ քույրերի ապրանքանիշի լոգոտիպը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ լոգոն հեռացրել են հունիսի 24-ին։ Դրա հետևանքով սկանդալն ավելի է բորբոքվել, քանի որ ակտիվիստները և իրավապաշտպանները կարծում են, որ ինչ-որ բան այստեղ այն չէ և այս գործի բոլոր մասնակիցներն էլ թաքցնելու բան ունեն։ Նրանք պահանջում են իրավապաշտպան ընկերությունների ակտիվիստներին թույլ տակ մուտք գործել Բանգլադեշում գտնվող ֆաբրիկաներ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kendall + Kylie (@kendallandkylie)

Հիշեցնենք, որ Քայլի Ջեններն ունի սեփական Kylie Cosmetics բրենդը, որը հիմնել է 2016թ․-ին։ Կարճ ժամանակում նա վաստակել է մեկ միլիարդ դոլար։ 2019թ․-ի մարտի 5-ին Forbes պարբերականը Քայլիին ճանաչեց աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր։ Այդպիսով 21-ամյա Ջեններն առաջ անցավ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից, որը միլիարդատեր էր դարձել 23 տարեկանում։

0
թեգերը:
աշխատավարձ, կորոնավիրուս, ապրանքանիշ, գործարան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը կթողարկի իր սեփական պոդկաստը․ այն գլամուր կյանքի մասին չի լինելու
Քիմ Քարդաշյանի քրոջ` Քայլի Ջենների ավտոմեքենաների տեսականին
Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար
Քիմ Քարդաշյանի ու նրա քրոջ ռեփեր ամուսինները տեսահոլովակ են նկարահանել