Ժիրայր Դադասյան. արխիվային լուսանկար

Հիմա մոդա է նախկիներին քննադատելը, բայց առաջ մշակութային քաղաքականություն կար. Դադասյան

77
(Թարմացված է 15:19 15.04.2019)
Ապրիլի 15–ը Մշակույթի միջազգային օրն է. ոլորտի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում ներկայացրին մշակույթի ոլորտում առկա բացթողումներն ու խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը մեկ տարի է ազգային բառը չի լսել. միակ դեպքը, որ ազգային բառն օգտագործվել է այս ընթացքում` Ազգային անվտանգության ծառայության անվան մեջ է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դադասյանը։

«Մշակութային քաղաքականություն չկա, ռազմավարություն չկա, մշակույթի առջև դրվող միակ պահանջն այն է, որ մշակույթի նախարարությունը պետք է միանա կրթության նախարարությանը։ Անհասկանալի է` ուր ենք գնում, ինչ ենք ուզում ունենալ»,–ասաց Դադասյանը։

Այսօր, ի դեպ, Մշակույթի միջազգային օրն է, և ոլորտի ներկայացուցիչներից ոմանք լրագրողների հետ զրույցում ներկայացրին մշակույթի ոլորտում առկա բացթողումներն ու խնդիրները։

Ըստ Դադասյանի` վերջին շրջանում ամեն ինչ «պատահական» է լինում ոլորտում, քանի որ չկա պետական ծրագիր։ Նրա խոսքով` նույնը և վերաբերվում է իրենց թատրոնի շենքի խնդրին. դեռ 6 ամիս առաջ մշակույթի նախարարությունը խոստացել է, որ Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքը կտրամադրեն թատրոնին, սակայն մինչ օրս որևէ քայլ չի կատարվել։ Մնջախաղի թատրոնի տնօրենը նշեց, որ իրենք հույս ունեին այս տարի իրենց թատրոնի հիմնադրման 45–ամյակը սեփական հարկի տակ նշել, սակայն ցանկությունները մնացին միայն ցանկության տեսքով։

«Հիմա մոդա է նախկին իշխանություններին քննադատելը, սակայն նախկինում մշակութային քաղաքականությունն առաջ էր գնում` թեկուզ իր թերություններով»,–ասաց Դադասյանը։

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի խոսքով` մշակույթի պետական աջակցությունը պետք է նկատելի լինի մշակութային ժառանգության պահպանման հարցում։ Բացի այդ, ըստ նրա` մշակութային արժեքների հանրահռչակման կարիք կա։ «Անցյալի փորձը պետք է հաշվի առնել. պետք է ոչ թե հինը մերժել ու առաջ գնալ, այլ հնից լավը վերցնել ու նոր միայն առաջ շարժվել։ Եթե որևէ քայլեր չանենք մշակույթի զարգացման համար, 10-15 տարի դեռ իներտ վիճակ ենք ունենալու»,–ասաց Պողոսյանը։

«Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքով էլ` Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել մշակութային այն օջախները, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար։ «Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հանձնարարել էր բոլոր մշակույթի կենտրոններին նախագիծ ներկայացնել, թե ինչպես պետք է իրենց կենտրոնները հարմարեցվեն։ Այդ նախագծերը պատրաստ են, անգամ նախահաշվարկներ կան, սակայն գործընթացը սառեցված է։ Կարծում եմ` քաղաքական որևէ փոփոխություն չպետք է ազդի մշակույթի զարգացման վրա»,–ասաց Ալավերդյանը։

Նա հավելեց նաև, որ մի մեծ ներուժ ենք կորցնում` հաշմանդամություն ունեցող անձանց չներգրավելով մշակութային գործընթացներում։

77
թեգերը:
ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Հայերը ներդրում են ունեցել Ղրիմի մշակութային բացառիկ ձուլվածքի ստեղծման հարցում. ՌԴ դեսպան
Մշակութային իրարանցում. ևս մեկ թատրոնի տնօրեն է աշխատանքից ազատվել
Կարևոր քայլ մշակութային ոլորտում. Մատենադարանը մասնակցել է միջազգային ակադեմիական ֆորումին
Հարություն Թոփիկյանը

Կորոնավիրուսից մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը

419
(Թարմացված է 18:25 26.10.2020)
Մաեստրո Թոփիկյանին 2013 թ.-ին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2014 թ․-ից նա «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ անդամ է։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով հոկտեմբերի 26-ին կյանքի 69–րդ տարում մահացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։ Տեղեկությունը հայտնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Facebook-ի էջը։

Հարություն Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ:

Մինչ այդ, 1973թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Իսկ 1982թ. Թոփիկյանը արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակի:
1989-1991թթ. Թոփիկյանը եղել է «BRIDGES OF SONG» միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «BRIDGES OF SONG TALLINN 91» փառատոնին արժանացել է 20.000-անոց երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»:
Լիբանանի Բեյրութ քաղաքում 1991-1994թթ.-ին  վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:

1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի:

Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները

2013 թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2014 թ․-ից նա «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հոկտեմբերի 26–ի ժամը 11։00– դրությամբ կազմել է 78810 մարդ, մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 973 պացիենտ, վարակվածներից մահացել են 16–ը։

419
թեգերը:
դիրիժոր, Մահ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Վիրավոր զինվոր, թե Covid-ով հիվանդ. առողջապահական համակարգը պարալիզացման եզրին է
Վրաստանում COVID-19-ի ցուցանիշների ռեկորդային աճ է գրանցվել
Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները
Շուշիի թատրոնը Գյումրիում է

Երեխաները պետք է հեքիաթ ունենան. Շուշիի թատրոնը Գյումրիում է, հանդիսատեսին էլ են բերել

113
(Թարմացված է 13:37 08.10.2020)
Թշնամու արկերն ի զորու չեն վերացնել մշակույթը: Շուշիի թատրոնի դերասանները պատերազմի դեմ մշակույթով են պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Շուշի քաղաքի «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը» «հյուրախաղերով» Գյումրի է եկել, բայց այս անգամ նրանք հանդիսատեսին էլ են բերել։ Գյումրիում նրանք տիկնիկային ներկայացումներ են կազմակերպում արցախցի փոքրիկների համար: Մտահաղացումը թատրոնի  տնօրեն Աշխեն  Հարությունյանին է, որը երեխաներին Շուշիից Գյումրի է բերել այս օրերին:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արցախցի փոքրիկները

Թշնամու արկը ոչնչացրել է Շուշիի մշակույթի տան մի հատվածը, սա այն կառույցն էր, որտեղ գործում էր «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը»: Ու մինչ թատրոնի տղամարդիկ առաջնագծում են, թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը որոշեց՝  ամեն պարագայում երեխաները պետք է հեքիաթ ունենան:

«Ոչնչացվեց մեր տիկնիկների, հագուստների  պահեստը: Շատ տխրեցինք. երկար տարիների ծանր աշխատանքի շնորհիվ ձեռք բերածը մեկ օրում՝ մեկ ակնթարթում ոչնչացավ։ Բայց հետո հասկացանք` պետք չէ մանուկ հանդիսատեսին, հատկապես հիմա, առանց հեքիաթի թողնել, որովհետև  հիմա քան երբևէ երեխաները հեքիաթի կարիքը զգում են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աշխեն Հարությունյանը:

Директор Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши Ашхен Арутюнян по окончании кукольного спектакля для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աշխեն Հարությունյանը

Անկոտրում արցախցին վստահ է` թատրոնի շենքը, նյութական  ամեն ինչը կվերականգնեն շատ արագ, կարևորն արվեստի շունչն է, որ միշտ կարողանան հաղորդել երեխաներին: «Ամեն մեկը պայքարում է ինչպես կարող է՝ զինվորը սահմանին, ուսուցիչը՝ երեխաներին կրթելով, իսկ արվեստագետն՝ այսպես:  Սա մեր պայքարի ձևն է»,- ավելացրեց  Աշխեն  Հարությունյանը:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Շուշիի թատրոնը Գյումրիում է

«Երեք խոզուկները»  ներկայացումը հանպատրաստից է մշակվել՝ տիկնիկները խանութից են գնվել՝ հարմարեցվել տիկնիկային ներկայացմանը: Որպես դերասաններ հանդես են գալիս Աշխենի քրոջ երեխաները: «Մենք հիմա խաղալու ենք նաև մեր տղամարդ  դերասանների փոխարեն, և հուսամ, որ այս փաստը ևս նրանց կգոտեպնդի ու ուժ կտա»:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արցախցի փոքրիկները

Աշխենը վստահ է՝  ամեն ինչ շուտ կավարտվի, ու իրենք կվերադառնան Արցախ, իսկ մինչ այդ փոքրիկ թատերախումբը ներկայացումներ կցուցադրի Արցախից Գյումրի եկած բոլոր  երեխաների համար:

Театральная труппа Гос.театра имени Мкртича Хандамиряна из Шуши представила кукольный спектакль для детей из Карабаха (7 октября 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Շուշիի թատրոնը Գյումրիում է
113
թեգերը:
հրթիռակոծություն, թշնամի, երեխա, Թատրոն, Շուշի, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ-ն շարունակում է ճշգրիտ խոցումները. նոր տեսանյութ
Խրամատում հիմա միայն մեկ պատգամավոր կա. ԱԺ փոխնախագահը հայտնեց` ով է նա
«Մեր կիսատ գործը մեր երեխեքին չենք թողնելու». երբ առաջնագծում կամավորներն են
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

167
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

167
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ