00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր քայլ մշակութային ոլորտում. Մատենադարանը մասնակցել է միջազգային ակադեմիական ֆորումին

© Sputnik / Asatur YesayantsМатенадаран
Матенадаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2018-ից Հայաստանը հանդիսանում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների ակադեմիական ֆորումի լիիրավ անդամ:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ընթացիկ տարվա մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում բացված Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումին մասնակցել է նաև Մատենադարանը: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նրա խոսքով՝ ֆորումը բացառապես մշակութային է, սակայն ուղղված է քաղաքականության մեջ տվյալ երկրի կշռի բարձրացմանը:

«Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը ստեղծվել է 2016թ.-ին՝ Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ: Ֆորումի հիմնադիր անդամներն են նաև Բոլիվիան, Եգիպտոսը, Իրաքը, Իրանը, Իտալիան և Պերուն, ինչպես նաև Հնդկաստանն ու Մեքսիկան՝ դիտորդի կարգավիճակով: 2018-ից Հայաստանը հանդիսանում է կազմակերպության լիիրավ անդամ»,- ասաց Տեր-Ղևոնդյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի՝ ֆորումին մասնակցելը համապետական նշանակության իրադարձություն էր:

Մատենադարանի տնօրենը նշեց, որ ֆորումի ժամանակ խոսվել է հնագույն քաղաքակրթությունների նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման, ինչպես նաև անպարկեշտ տուրիզմի դեմ պայքարի մասին:

© Sputnik / Aram NersesyanՄատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյան
Կարևոր քայլ մշակութային ոլորտում. Մատենադարանը մասնակցել է միջազգային ակադեմիական ֆորումին - Sputnik Արմենիա
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյան

«Ֆորումի ստեղծումը, իմ կարծիքով, երկու պատճառ ունի. դրանցից մեկն այն է, որ մեր օրերում համահարթեցման մոտեցում կա, ու եթե մի միջոցառմանը մասնակցում են, օրինակ, Հունաստանն ու Իտալիան, մտածում են անպայման Մոզամբիկին էլ հրավիրել, որ չնեղանան: Սակայն պարզ է, որ ոչ բոլոր ժողովուրդներն ունեն հին գրականություն, ճարտարապետություն ու ճիշտ չէ բոլորին նույն քաղաքակրթության մակարդակում դիտարկելը: Այս մոտեցումից զզվել են հնագույն քաղաքակրթություն ունեցող երկրները»,-ասաց Տեր-Ղևոնդյանը:

Рузанна Сарьян - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի թոռնուհին մեկնաբանել է պետական ֆոնդերից կորած ցուցանմուշների լուրը

Ֆորումի ստեղծման երկրորդ պատճառն էլ տարբեր կոռուպցիոն սկանդալներն են, Հայաստանի դեպքում, օրինակ, Ջուղայի խաչքարերի՝ տարիներ առաջ ոչնչացման դեպքը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն ինչքան էլ բողոքեց խաչքարերի ոչնչացման դեմ, միևնույն է, որևէ քայլ չարվեց դրանց պահպանման, վերականգնման համար:

Տեր-Ղևոնդյանը տեղեկացրեց նաև, որ Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների ակադեմիական հաջորդ ֆորումը կանցկացվի Չինաստանում, իսկ դրան հաջորդող՝ չորրորդ ֆորումը նախատեսում են կազմակերպել Հայաստանում՝ հենց Մատենադարանում:

Լրահոս
0