Մատենադարան

Մատենադարանի մուտքը որոշակի օրերի անվճար կլինի ՀՀ քաղաքացիների համար

662
Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը որոշել է, որ ամսվա մեջ մեկ օր ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է անվճար այցի հնարավորություն ունենան։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ապրիլի 27-ից սկսած` ամեն ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը ՀՀ քաղաքացիների համար կլինի անվճար։

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը կլինի անվճար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար:

Այս որոշումն ընդունվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի՝ ապրիլի 6-ին կայացած նիստում:

Նախորդ տարվա վերջին Մատենադարանում վերանայվել էր նաև գնային քաղաքականությունը:

Որոշ դեպքերում տոմսերը թանկացել էին, որոշ դեպքերում էլ՝ անվճար ծառայությունների հնարավորությունը` չեղարկվել:

 

662
թեգերը:
Հայաստան