00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբրոյանը կորցրել է ծաղրանկարների հաշիվը, բայց 80 տարեկանում էլ օգնում է գտնել ժպիտը

© Sputnik / Aram NersesyanВыставка карикатур Владимира Аброяна в Росскийско-Армянском Университете (1 апреля 2019). Еревaн
Выставка карикатур Владимира Аброяна в Росскийско-Армянском Университете (1 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում յուրովի են իմաստավորել ապրիլի 1-ը. «Արտ-Ակվարիում» ցուցասրահում բացվեց հանրահայտ ծաղրանկարիչ Վլադիմիր Աբրոյանի մեկ տասնյակից ավելի՝ հիմնականում միջազգային տարբեր մրցանակների արժանացած ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ինչպես ասվում է, երեքը՝ մեկում. և՛ ուսանելի է, և՛ ծիծաղելի, և՛ հրաշալի նվեր-գնահատանք սիրված ու ճանաչված վարպետին:

Արմեն Հակոբյան, Sputnik.

«Արտ-Ակվարիումի» ոչ շատ ընդարձակ, բայց գողտրիկ անկյունը, որ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռուս և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանի հեղինակային մտահղացումն է, այսօր մարդաշատ էր ու ծիծաղառատ: Դե այլ կերպ հնարավոր էլ չէր, քանզի դժվար է պատկերացնել մարդու, որ ունի հումորի զգացում ու ծիծաղով կամ առնվազն ժպիտով չի արձագանքում ծաղրանկարներին առհասարակ, Վլադիմիր Աբրոյանի աշխատանքներին՝ հատկապես: Ցուցադրության խորագիրն էլ՝ «Ե՛վ ծիծաղ, և՛ արցունքներ, և՛ սեր…», դիպուկ է ձևակերպված:

© Sputnik / Aram Nersesyan«Ե՛վ ծիծաղ, և՛ արցունքներ, և՛ սեր…» խորագրով ցուցահանդես
Աբրոյանը կորցրել է ծաղրանկարների հաշիվը, բայց 80 տարեկանում էլ օգնում է գտնել ժպիտը - Sputnik Արմենիա
«Ե՛վ ծիծաղ, և՛ արցունքներ, և՛ սեր…» խորագրով ցուցահանդես

«Ապրիլի 1-ին ընդառաջ, մտածեցի, որ հրաշալի կլինի ծաղրանկարների ցուցահանդես կազմակերպել և դիմեցինք Վլադիմիր Աբրոյանին: Գուցե համակրանքի հարց է: Ես օրինակ, շատ եմ հավանում իր դոնկիխոտյան գործերի շարքը: Ընդհանրապես, Աբրոյանի գործերը կարող են լինել և օրվա թեմայով, հրատապ, և վերաբերվել հավերժական թեմաների ու երևույթների»,-ասում է Լիլիթ Մելիքսեթյանը:

-Ի՞նչ է ծիծաղը Ձեզ համար,-հարցնում եմ արդեն 80-ը բոլորող և արդեն ավելի քան 61 տարի շարունակ ստեղծագործող վաստակավոր ու վաստակաշատ վարպետին:

-Ծիծաղը ճշմարտության բարեհոգի կողմն է,- իրեն բնորոշ հակիրճությամբ ու հումորով նկատում է Վլադիմիր Աբրոյանը:

-Իսկ սատիրա՞ն:

-Սատիրան ավելի տարողունակ է ու ավելի սուր: Բայց կյանքն առանց այն էլ սատիրայի մեջ է:

-Որո՞նք են մարդու ամենածիծաղելի հատկությունները։

-Մարդու բնազդներն ու սովորությունները:

-Իսկ ծաղրանկարումը խոսքի ազատությո՞ւն է, թե՞ խոսքի ազատության սահմանափակման հետևանք:

© Sputnik / Aram Nersesyan«Ե՛վ ծիծաղ, և՛ արցունքներ, և՛ սեր…» խորագրով ցուցահանդես
Աբրոյանը կորցրել է ծաղրանկարների հաշիվը, բայց 80 տարեկանում էլ օգնում է գտնել ժպիտը - Sputnik Արմենիա
«Ե՛վ ծիծաղ, և՛ արցունքներ, և՛ սեր…» խորագրով ցուցահանդես

-Ե՛վ մեկը, և՛ մյուսը, պետք է ասել: Խորհրդային տարիներին կային որոշակի շրջանակներ, գաղափարախոսական շրջանակներ, հատկապես այն ամենի հետ կապված, ինչ վերաբերում էր քաղաքականությանն ու միջազգային թեմաներին: Կար գրաքննություն: Այն ժամանակվա մինուսն այդ գաղափարախոսական սահմանափակումներն էին: Բայց, միաժամանակ, մեծ ուշադրություն էր դարձվում պրոֆեսիոնալիզմին: Ի վերջո, որոշակի ընտրանք էր կատարվում կամ, ինչպես ասում են, մաղվում էին գործերը: Մինչդեռ հիմա, առանց այդ մաղվելու, ինչ ասես կարելի է տպագրել, տարածել, չնայելով, որ ենթադրենք՝ տեխնիկապես վատ է արված կամ թույլ գործ է և այլն, ինչը արդեն չի կարևորվում:

© Sputnik / Aram Nersesyan«Ե՛վ ծիծաղ, և՛ արցունքներ, և՛ սեր…» խորագրով ցուցահանդես
Աբրոյանը կորցրել է ծաղրանկարների հաշիվը, բայց 80 տարեկանում էլ օգնում է գտնել ժպիտը - Sputnik Արմենիա
«Ե՛վ ծիծաղ, և՛ արցունքներ, և՛ սեր…» խորագրով ցուցահանդես

Հաջորդ հարցը, թե 1958-ից ի վեր, երբ Թբիլիսիում առաջին անգամ տպագրվեց իր ստեղծագործությունը, արդեն քանի՞ ծաղրանկար է արել, Վլադիմիր Աբրոյանը ժպտադեմ ու անկեղծ պատասխանում է, որ հաշիվը կորցրել է: Նա համոզված է, որ ծաղրանկարիչը պետք է արգասաբեր լինի, հակառակ դեպքում՝ չունի անելիք: Ու քանի որ գործը սերտորեն շաղկապված է լրահոսին, աշխարհի անցուդարձին, արձագանքը պետք է լինի արագ:

Վլադիմիր Աբրոյանը նկատում է, որ հիմա կամ ավելի ճիշտ, կենսափորձի հետ, թեմաները վտառներով են գալիս:

«Կյանքը միշտ էլ ծաղրանկարային է եղել, պարզապես ինչ-որ պահի դա քչություն է անում, ինչ-որ պահի շատանում են նման վիճակները»,-ասում է նա` նկատելով, որ նման ցուցահանդեսները հումորի ու սատիրայի համադամասերների համար են, թերևս:

Կարևորը՝ կարողանալ ժպտալ և ժպիտ պարգևել, ցույց տալ մարդկանց քո նկատած ու ընկալած ճշմարտությունը բարեհոգի կողմից՝ իրականությունն ու մարդկանց ավելի լավը տեսնելու համար: 

Նշենք, որ «Արտ-Ակվարիում» ցուցասրահում բացված ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 13-ը։

Լրահոս
0