Վանաձորի քաղաքապետ մամիկոն Ասլանյանը շնորհակալագիր է հանձնում Ագնեսա Շահնազարյանին

Մշակութային իրարանցում. ևս մեկ թատրոնի տնօրեն է աշխատանքից ազատվել

162
Թատրոնի աշխատակիցներն ուզում են շարունակել աշխատել Շահնազարյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը երեկ ազատվել է աշխատանքից: Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին թատրոնից։

«Մեր տնօրենի հետ կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է»,֊ ասացին թատրոնից։

Թատրոնից տեղեկացրեցինք նաև, որ Շահնազարյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր դեռ երեք ամիս առաջ, սակայն այն 3 ամսով երկարացրել էին։

Նշենք, որ թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի, որին կարող է մասնակցել նաև Ագնեսա Շահնազարյանը։ Թատրոնի աշխատակիցները լիահույս են, որ Շահնազարյանը կմասնակցի մրցույթին, քանի որ ուզում են շարունակել աշխատել նրա հետ։

Շահնազարյանը Վանաձորի դրամատիկական թատրոնի տնօրեն էր նշանակվել 2016–ին։

Հիշեցնենք, որ երեկ աշխատանքից ազատվել էր նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Թատրոնի աշխատակազմն Օրբելյանի հետ մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։

 

162
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Օպերային թատրոնի աշխատակիցներն ու Օրբելյանը դատի կտան նախարարի պաշտոնակատար Ղարիբյանին
Օրբելյանը ընկերոջ համար Չինաստանի տոմս էր գնել. ֆրանսիացու ինքնատիպ շնորհակալությունը
Օրբելյանին «հավանական փոխարինողներից» Արմեն Սարգսյանը վերջնական որոշում չունի