00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվեց, պլանը փոխվեց. Մնջախաղի թատրոնի շենքի հարցը ձգձգվում է

© Sputnik / Александр Уткин / Անցնել մեդիապահոցТеатральная сцена. Архивное фото
Театральная сцена. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի լրանում է Մնջախաղի թատրոնի հիմնադրման 45–ամյակը, իսկ Մոսկովյան 5 հասցեում տրամադրած տարածքից լուր չկա։

ԵՐԵՎԱՆ, 25 Մարտ — Sputnik. Մնջախաղի պետական թատրոնի սեփական շենքի բացումը նախատեսվում էր այս տարի, բայց պլանները փոխվեցին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը։

«Պատրաստվում էինք մեր շենքը բացել թատրոնի հիմնադրման 45–ամյակին, որը լրանում է այս տարի, բայց ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվեց, ու մեր պլանները փոխվեցին»,– ասաց նա։

Թատրոնը պետք է լիներ Գևորգ Քոչար 21 հասցեում՝ Հայաստանի Ազգային գրապալատի տարածքում ։ 2017 թ–ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Դադասյանին հանձնեց թատրոնի նոր շենքի խորհրդանշական բանալին, բայց հետո պարզվեց, որ շենքը մշակութային արժեք է, և չի թույլատրվում արտաքնապես որևէ միջամտություն կատարել։ 2018–ին նոյեմբերին մշակույթի հաջորդ նախարար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Մնջախաղի պետական թատրոնին կտրամադրվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքի երկու հարկերը։

© Sputnik / Ani Liparityan Արմեն Ամիրյանը Դադասյանին հանձնեց թատրոնի նոր շենքի խորհրդանշական բանալին
Ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվեց, պլանը փոխվեց. Մնջախաղի թատրոնի շենքի հարցը ձգձգվում է - Sputnik Արմենիա
Արմեն Ամիրյանը Դադասյանին հանձնեց թատրոնի նոր շենքի խորհրդանշական բանալին

Դադասյանի խոսքով` Մոսկովյան 5 հասցեում իրենց տրամադրված տարածքը լիովին իրենց սրտով է, քանի որ երկու հարկ է հատկացվելու իրենց։ «Փաստացի շենքը մեզ տրամադրվել է, այսինքն` խնդիրը լուծվել է, և հիմա կարծես թղթաբանական ինչ–որ հարցեր են լուծում։ Այդ տարածքը պաշտպանության նախարարությանն է պատկանում, գիտեմ, որ հիմա քննարկումներ են ընթանում»,–ասաց Դադասյանը։

Жирайр Дадасян - Sputnik Արմենիա
Եթե Մնջախաղի թատրոնը դուրս գա պետական հոգածությունից, նույն օրը կփակվի. Դադասյան

Ըստ նրա` շենքի համար դեռ նախագիծ պետք է պատրաստվի։ Դադասյանի խոսքով` այժմ իրենք սպասում են` իրենց բնականոն հունով աշխատելով։

Նշենք, որ Մնջախաղի թատրոնն այժմ գործում է Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում։ Ըստ Դադասյանի` իրենց միայն մեկ օր են բեմ տրամադրում, ինչը դժվարություններ է առաջացնում։

«Բնականաբար, եթե մենք մեր տարածքն ունենանք, ավելի արդյունավետ կաշխատենք, քանի որ փորձերին էլ նորմալ ժամանակ կհատկացնենք ու կկարողանանք բեմի վրա էլ փորձեր անել»,–ասաց Դադասյանը։

ՀՀ մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Սահականուշ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս պահին շենքի հետ կապված գործընթացներ են իրականացվում, և հարցը սառեցված չէ։

Պողոսյանի հավաստմամբ` գործընթացները շարունակվելու են` մինչև արդեն իսկ շենքը հասցեատիրոջը կտրամադրվի։

«Շենքն ամրակցված է ՊՆ–ին, ինչի հետ կապված էլ մենք դիմել ենք ՊՆ–ին, որպեսզի նախ շենքն օտարեն։ Մենք հիմա սպասում ենք ՊՆ–ի պատասխանին, և երբ կլինի նախարարության պատասխանը, մենք համապատասխան գործողությունների կդիմենք»,–ասաց Պողոսյանը։

Հարցին, թե կա՞ ժամանակացույց` այս տարի շենքի հետ կապված ինչ քայլեր պետք է արվեն` մշակույթի նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց, որ հստակ ժամանակացույց չկա, քանի որ պատասխանն իրենցից կախված չէ ։

«Մենք մինչև չստանանք պաշտպանության նախարարության պատասխանը, դեռ որևէ գործողություն իրականացնել չենք կարող։ Իսկ ՊՆ–ից պատասխան ստանալուց հետո` կառավարության որոշմամբ նախկին շենքին տրամադրված գումարի «տեղափոխություն» պետք է լինի այս շենքի համար։ Այնուհետև քաղաքաշինության կոմիտեն մրցույթ կհայտարարի, և կսկսվի շինարարությունը»,–ասաց Պողոսյանը։

Նա հավաստիացրեց, որ մշակույթի նախարարությունը շահագրգռված է, որ շենքը հնարավորինս արագ կառուցվի։

Լրահոս
0